Խելագարություն երկուսով (համախտանիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խելագարություն երկուսով
Տեսակհոգեկան հիվանդություն և ախտանիշ կամ նշան
Պատճառidiopathy?[1][2]
Հիվանդության ախտանշաններԶառանցանք[3]
ԲուժաքննությունMedical Interview?[4]
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
ՀՄԴ-9297.3
ՀՄԴ-10F24
Բուժումհոգեթերապիա[3] և counseling?[3]

Խելագարություն երկուսով, ընդհանուր փսիխոզ[5] կամ ընդհանուր զառանցական խանգարում (ֆր.՝ Folie à deux [ֆոլե ա դու]) հոգեբուժական համախտանիշ, որի ժամանակ հիվանդության ախտանիշներն են՝ ցնորական համոզմունքները, որոնք երբեմն ուղղորդվում են զգայապատրանքներով[6][7] և փոխանցվում են մեկ անհատից մյուսին[8]։ Եթե հիվանդության ախտանիշները տարածվում են 2-ից ավել անհատների միջև, այն կարող է կոչվել folie à trois («Խելագարություն երեքով»), folie à quatre (Խելագարություն չորսով), folie en famille («ընտանեկան խելագարություն») կամ նույնիսկ folie à plusieurs («խելագարություն մի քանի հոգու միջև»)։

Հոգեբուժական վերջին աշխատությունների մեջ հիվանդությունը տրվում են տարբեր անվանումներ մասնավորապես՝ «Հոգեկան խանգարումնների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի» հինգրերորդ հրատարակությունում (DSM-IV – 297.3) այն կոչվում է ընդհանուր (միասնական) փսիխոտիկ խանգարում (անգլ.՝ shared psychotic disorder), իսկ «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգիչում»՝ ինդուկցված զառանցական խանգարում (անգլ.՝ induced delusional disorder) (F24)։ Այնուամենայնիվ, հետազոտական գրականությունը հիմնականում օգտագործում է հիվանդության սկզբնական անվանումը։ Այս պահին հիվանդությունը ընդգրկված չէ «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ»-ում։ Խանգարումը առաջին անգամ նկարագրվել է 19-րդ դարի ֆրանսիացի հոգեբույժներ Շառլ Լասիեգի և Ժան-Պիեռ Ֆալոռեի կողմից հայտնի է նաև որպես Լասիեգի-Ֆալոռեի համախտանիշ[7][9]։ Հիվանդության անվանումը գալիս է հենց ֆրանսերենից (ֆր.՝ Folie à deux

Նախանշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խելագարություն երկուսով համախտանիշը առավել հաճախ ախտորոշվում է, երբ երկու կամ ավելի անհատներ ապրում են միասին, սոցիալապես կամ ֆիզիկապես մեկուսացված են և այլ մարդկանց հետ շատ քիչ շփում ունեն։ Հատկանշական է, որ հիվանդներից միայն մեկն է տառապում իսկական փսիխոտիկ խանգարումով։ Զառանցանքը փոխանցվում է (ինդուկցիա) մյուս անձ(եր)ին և սովորաբար անհետանում է հիվանդի հետ շփումը դադարեցնելուց հետո[10]։ Առաջարկվել են հիվանդության մի շարք ենթադասակարգեր, որոնք նկարագրում են, թե ինչպես է մեկ անհատի ցնորական համոզմունքը փոխանցվում ուրիշներին։

  • Պարտադրված խելագարություն (ֆր.՝ Folie imposée) Երբ գերիշխող անձը (նաև կոչվում է «առաջնային», «դրդող» կամ «գլխավոր») սկզբում հոգեբանական դրվագի ժամանակ ձևավորում է ցնորական համոզմունք և պարտադրում է այն մեկ այլ անձի կամ անձանց («երկրորդական», «ընդունող» կամ «մասնակից»), այն ենթադրությամբ, որ արտաքին ազդեցութայան չենթարկվելու դեպքում, ամենայն հավանականությամբ, «երկրորդական անձը» մոլորության մեջ չէր ընկնի։ Հիվանդների՝ միմյանցից առանձին հիվանդանոց ընդունվելու դեպքում երկրորդական հիվանդ(ներ)ի մոտ խանգարումը սովորաբար անցնում է առանց դեղորայքի օգտագործման։
  • Միաժամանակյա խելագարություն (ֆր.՝ Folie simultanée) նկարագրում է այն իրավիճակը, երբ երկու անհատ ենթադրաբար միմյանցից անկախ տառապում են փսիխոզով, ազդում են միմյանց զառանցանքների բովանդակության վրա այնպես, որ դրանք դառնում են նույնական կամ անհավատալիորեն նման։ Կա՛մ նկարագրում է այնպիսի իրավիճակ որի դեպքում երկու անձինք «անառողջ նախատրամադրվածություն» ունեն ցնորական փսիխոզի հանդեպ և նպաստում են միմյանց մոտ ախտանիշների առաջացմանը[11]։

Խելագարություն երկուսովը և իր ավելի շատ մարդկանց ընդգրկող «ազգական» խանգարումները իրենց մի շարք հատկանիշներով հոգեբուժական հետաքրքրության աղբյուր են հանդիսանում։ «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի» վերջին հրատարակության մեջ նշվում է, որ եթե գաղափարը կամ համոզմունքը, որին հավատում է անհատը «սովորաբար ընդունվում է անհատի մշակույթի կամ ենթամշակույթի մնացած անդամների կողմից», ապա նրա մոտ չի կարող զառանցանք ախտորոշվել։ Պարզ չէ, թե՛ որ պահին է ցնորական համարվող համոզմունքը դուրս գալիս հիվանդության դասակարգից և դառնում տրամաբանական՝ դրան հավատացող մարդկանց թվի պատճառով։ Երբ մեծ թվով մարդիկ հավատում են ակնհայտորեն կեղծ և ամենայն հավանականությամբ մտահոգող գաղափարների, որոնք հիմնված են լոկ լուրերի վրա, այդ համոզմունքները հոգեբույժների կողմից չեն համարվում կլինիկական զառամցանք, այլ փոխարենը կոչվում են զանգվածային հիստերիա։

Ինչպես շատ հոգեբանական խանգարումների դեպքում, հիվանդների զառանցանքի աստիճանը և տեսակը տարբերվում են, այնուամենայնիվ, երկրորդական հիվանդ(ներ)ը սովորաբար ընդօրինակում են «դրդող»-ի զառանցանքը, և արդյունքում դրանք գրեթե նույնական են[12]։ «Դրդող»-ը հիմնականում չի գիտակցում, որ ինքը վնասում է մյուս անհատին(անհատներին), այլ փոխարենը կարծում է, թե օգնում է նրան՝ պատմելով նրան «ճշմարտություն»-ը։

Ցնորական համոզմունքների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Psychology Today» (հայերեն՝ Հոգեբանությունն այսօր) ամսագիրը ցնորական համոզմունքները սահմանում է որպես «հաստատուն համոզմունքներ, որոնք չեն փոխվում, նույնիսկ այն դեպքում, երբ մարդուն ներկայացվում են հակառակն ապացուցող փաստեր»[13]։ Գոյություն ունեն ցնորական համոզմունքների 4 հիմնական տեսակներ, որոնք «դրդող»-ից փոխանցվում են երկրորդական անհատին։ Դրանք են՝ տարօրինակ ցնորական համոզմունքներ, ոչ տարօրինակ ցնորական համոզմունքներ, տրամադրությունից կախված ցնորական համոզմունքները և տրամադրությունից անկախ ցնորական համոզմունքները։

  • Տարօրինակ ցնորական համոզմունքները ակնհայտորեն անճշմարտացի են և անհասկանալի են նույն մշակույթի կրաղների և նույնիսկ հոգեբանական խանգարում ունեցող մարդկանց համար։ Օրինակ, երբ անհատը մտածում է, որ ինչ-որ մեկը հանել և փոխարինել իր բոլոր օրգանները մինչ ինքը քնած է եղել, ընդ որում՝ առանց մարմնի վրա որևէ սպի թողնելու և իրեն արթնացնելու։ Մարդ ոչ միայն ողջ չի մնա նման վիրահատությունից հետո, այլ եթե անգամ ողջ մնա, նրա մարմինը ծածկված կլինի սպիներով, և նա սպիպված կլինեն շատ մեծ քանակությամբ դիմադրողականությունը թուլացնող և ցավազրկող դեղամիջոցներ ընդունել, կունենա անտանելի ցավեր և ի վիճակի չի լինի շարժվել։
  • Ոչ այդքան տարօրինակ ցնորական համոզմունքները տարածված են անձնային խանգարում ունեցող մարդկանց շրջանում և հասկանալի են նույն մշակույթի պատկանող մարդկանց համար։ Օրինակ, եթե մեկը մտածում է, որ ՀԴԲ-ն (FBI) իրենց հետևում է պաշտոնական նշան չունեցող մեքենաներով և անվտանգության տեսախցիկներով, ապա նա ունի ոչ այդքան տարօրինակ ցնորական համոզմունք։ Չնայած այդպիսի համոզմունք ունենալը սովորական մարդու համար շատ տարօրինակ է, բայց դա հնարավոր է և, հետևաբար, հասկանալի է շրջապատի համար։
  • Տրամադրությունից կախված ցնորական համոզմունքները կապված են տվյալ պահին մարդու հույզերի հետ, սովորաբար առաջանում են մանիակային համախտանիշի և դեպրեսիայի դրվագների ժամանակ։ Օրինակ՝ այսպիսի համոզմունք ունեցող մարդը կարող է հավատալ, որ ինքը այսօր երեկոյան կազինոյում 2 միլիոն դոլար է շահելու՝ չնայած այն փաստի, որ մարդկանց մեծամասնությունը, ովքեր կազինո են գնում, հեռանում են՝ կորցնելով իրեց գումարը, իսկ որոշ դեպքերում էլ, եթե անգամ շահում են, գումարը հազվադեպ է գերազանցում 100 դոլարը, և 2 միլիոն դոլար շահելու հավանականությունը չնչին է։ Նույնկերպ, դեպրեսիվ վիճակում գտնվող մարդը կարող է հավատալ, որ հաջորդ օրը կայծակը հարվածելու է իր մորը, չնայած այն փաստին, որ տարեկան կայծակի հարվածներից վիրավորվում է ընդամենը մոտ 240 000 մարդ (2019 թվականի դրությամբ մոտավորապես 7.57 միլիարդ մարդուց բաղկացած համաշխարհային բնակչությունից)։
  • Տրամադրությունից անկախ ցնորական համոզմունքները տրամադրությունից կախված ցնորական համոզմունքների հակառակ երևույթն են, քանի որ դրանք կապված չեն տրամադրության հետ։ Կարող են լինել տարօրինակ կամ ոչ այդքան տարօրինակ։ Ըստ "Mental Health Daily" ամսագրի տրամադրած պաշտոնական սահմանման՝ դա «կեղծ համոզմունք է, որն ուղղակիորեն կապված չէ անձի հուզական վիճակի հետ»։ Օրինակ՝ եթե մեկը միանգամայն համոզված է, որ ինչ-որ մեկը մարմինը է փոխել իր հարևանի հետ, այս համոզմունքը մնում է անփոփոխ՝անկախ այդ մարդը դեպրեսիվ կամ մանիակային վիճակում լինլուց[14][15]։

Կենսահոգեբանական ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես անձնային խանգարումների մեծ մասը (եթե ոչ բոլորը), համատեղ զառանցական խանգարումը ազդում է մարդու կյանքի հոգեբանական և սոցիալական ասպեկտների վրա։ Կենսաբանական ազդեցությունը, քանի որ ցնորական համոզմունքները ուղղորդվում են վախի զգացումով և պարանոյայով, մեծանում է լարվածության (սթրեսի) մակարդակը։ Օրինակ, եթե կինը հավատում է, որ արևից ճառագայթումը թունավորում է իր սնունդը, նա շատ կվախենա իր կյանքի համար և կենթարկվի մեծ սթրեսի։ Սթրեսի բարձրացումը բացասաբար կանդրադառնա նրա ֆիզիկական առողջության վրա, քանի որ սթրեսը մեծացնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախությունը, արագացնում է շնչառությանը, ինչը կարող է սրտանոթային հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։ Բացի այդ, սթրեսի պատճառով թուլանում է իմունային համակարգը, մեծանում է շաքարախտի և ճարպակալման առաջացման հավանականությունը[16]։ Այս առողջական ռիսկերը մեծանում են հիվանդության ծանրության հետ, հատկապես, եթե խնդիրները չեն բուժվում և դառնում են քրոնիկ, ինչը հանգեցնում է տագնապային խանգարման և դեպրեսիայի զարգացման։

Իրականում, զառանցական խանգարումով տառապողներիր մոտ այլ հոգեբանական խանգարումներ, օրինակ՝ անհանգստություն և դեպրեսիա զարգացնելու հավանակությունը ավելի մեծ է։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ընհանուր զառանցական խանգարում ունեցող մարդկանց 55%-ը գենետիկորեն նախատրամադրված են որոշ հոգեբանական խանգարումների հանդեպ, ինչպիսիք են՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարումը, շիզոֆրենիան, տագնապային խանգարումը, դեպրեսիան և այլն։ Այս նախատրամադրվածությունը սովորաբար առաջանում է ընհանուր զառանցական խանգարումով (ԸԶԽ) տառապող մարդու մոտ վախի, անհանգստության և հուսալքության մակարդակի բարձրացման հետևանքով։ Այս գործոնները իրենց հերթին պայմանավորված են արյան մեջ կորտիզոլի և դոֆամին մակարդակի բարձրացրացումով[17]։ Քանի որ ընհանուր զառանցական խանգարումը ինքնին բավականին սարսափեցնող և սթրեսային խանգարում է, որի հետ հիվանդները ստիպված են ապրել։ Այլ խանգարումների, օիրնակ՝ դեպրեսիայի՝ հուսահատության և ընկճվածության անփոփոխ վիճակի, և տագնապային խանգարուման որը (ուղղորդվում է նյարդայնացմամբ, անհանգստությամբ, վախով և մտավախությամբ), ավելանալու դեպքում հիվանդի կյանքը կդառնա անտանելի դժվար[18]։

Ընհանուր զառանցական խանգարման ամենաակնհայտ հետևանքներից մեկը հասարակությունից մեկուսացումն է։ Եթե անհատը հավատում է, որ ՀԴԲ-ն հետևում է իրեն, կամ կան մարդիկ, ովքեր փորձում են վնասել իրեն, նա մեկուսանում է հասարակությունից և դադարում է խոսել մարդկանց մեծամասնության հետ, մանավանդ, եթե նա որևէ թշնամանք կամ իր ցնորական համոզմունքերի հանդեպ անհավատություն է զգում։ Քանի որ ընդհանուր զառանցական խանգարումը սովորաբար տեղի է ունենում արդեն իսկ սոցիալապես մեկուսացված մարդկանց մոտ, հետագա մեկուսացումը վատթարացնում է հիվանդությունը, քանի որ երկրորդական անհատը մնում է մենակ «դրդող»-ի հետ՝ հեռու այն մարդկանցից, ովքեր փորձում է օգնել նրանց։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մեկի հայտնի չեն ԸԶԽ-ի առաջացման ճշգրիտ պատճառները, բայց հայտնի է, որ սթրեսը և սոցիալական մեկուսացումը գլխավոր նպաստող գործոններն են[19]։ Երբ մենք սոցիալապես մեկուսացված ենք, խոսում ենք շատ քիչ մարդկանց հետ, որոնք մեզ համար շատ կարևոր են դառնում, և մենք նրանց էլ ավելի վստահելի ենք համարում, այդ իսկ պատճառով, երբ «դրդողը» պատմում է ցնորական համոզմունքները, երկրորդական անձը, ամենայն հավանականությամբ, հավատում է նրան։ Բացի այդ, քանի որ այն մարդիկ, որոնց մոտ արդեն սկսում է զարգանալ ընհանուր զառանցական խանգարումը, սոցալապես մեկուսացված են, չկա ինչ-որ մեկը որ նրանց հիշեցնի իրենց համոզմունքների մասին անհնարին են կամ կամ քիչ հավանական և դա մեծացնում է նրանց մուտ ԸԶԽ-ի զարգացման հավանականությունը։ Իրականում ընհանուր զառանցական խանգարումը բուժելու համար ընդամենը պետք է երկրորդական անհատին հեռացնել «դրդուղ»-ից և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ բուժում[20]։

Սթրեսը նույնպես գործոն է, որը առաջացնում է հոգեկան հիվանդություններ: Մարդկանց մեծամասնությունը, ում մոտ զարգանում են համատարած զառանցքային խանգարում, գենետիկորեն նախատրամադրված են հոգեկան հիվանդությանների հանդեպ։ Այնուամենայնիվ, այս նախատրամադրվածությունը (այսինքն `շիզոֆրենիայի գեները, որոնք անհրաժեշտ է ակտիվացնել) բավարար չէ հոգեկան խանգարման զարգացման համար։ Սակայն, եթե մարդը սթրեսի է ենթարկվում, նրա մակերիկամները արտազատում են սթրեսի հորմոն՝ կորտիզոլը, ինչը բարձրացնում է ուղեղում դոպամինի մակարդակի, իսկ դոպամինի մակարդակիը փոփոխությունները կապված են հոգեկան հիվանդության հետ[17]։ Արդյունքում, սթրեսը մեծացնում է հոգեբանական խանգարումների, այդ թվում՝ նաև ընհանուր զառանցական խանգարմում զարգացնելու հավանականությունը։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընհանուր զառանցական խանգարումը դժվար է ախտորոշել, քանի որ սովորաբար հիվանդը չի դիմում բժշկի, հիվանդը չի գիտակցում, որ իր համոզմունքները խելահեղ են է, քանի որ նա դրանք լսել է գերիշխող դիրքում գտնվող մեկից, ում նա վստահում է։ Ավելին, քանի որ նրանց հիվանդությունը աստիճանաբար խորանում է, իսկ կասկացը կամաց կամանց անհետանում է։ Ընհանուր զառանցական խանգարումը ախտորոշելու համար օգտագործվում է «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ»-ը, և ըստ ձեռնարկի՝ տուժած անձի վարքը պետք է համապատասխանի երեք չափանիշի.

  • Նա պետք է ունենան ցնորական համոզմունք, որը զարգանում է արդեն հաստատված ցնորական համոզմունք ունեցող անհատի հետ սերտ հարաբերությունների ունենալու միջոցով։
  • Ցնորական համոզմունքը պետք է որ շատ նման կամ նույնիսկ նույնական լինի արդեն իսկ հաստատված առաջնային (անհատի) դեպքի հետ։
  • Ցնորական համոզմունքը չի կարելի բացատրել որևէ այլ հոգեբանական խանգարմամբ, հոգեբանական հատկանիշներով տրամադրության խանգարմանբ, թմրամիջոցների չարաշահման ֆիզիոլոգիական հետևանքների ուղղակի արդյունքով կամ անհատի ընդհանուր առողջական վիճակով[12]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձի ախտորոշումից հետո, հաջորդ քայլը բուժման պատշաճ ընթացքի նշանակումն է։ Առաջին քայլը նախապես առողջ անձին «դրդող» անձնավորությունից առանձնացնելն է, հասկանալու համար թե արդյոք հիվանդությունը ժամանակի ընթացքում անհետանում է կամ նահանջում է[20]։ Եթե դա բավարար չէ ցնորական համոզմունքից ազատվելու համար, ապա կա գործողության երկու հնարավոր ընթացք`դեղամիջոցների նշանակում կամ թերապիա, վերջինս իր հերթին բաժանվում է անհատական թերապիայի և (կամ) ընտանեկան թերապիայի։

  • Դեղամիջոցներ․ Եթե մենակ բաժանումը չի օգնում, հաճախ կարճ ժամանակով զառանցանքները կանխելու համար հոգեմետ դեղեր են նշանակվում։ Հոգեմետ դեղերը դեղամիջոցներ են, որոնք ժամանակավորապես մեղմում են փսիխոզի ախտանիշները, օրինակ՝ ցնորական համոզմունքը և զգայապատրանքը (տեսնել և լսումել բաներ, որոնք գոյությություն չունեն)։ Հոգեմետ դեղերը նաև օգտագործվում են տրամադրության կտրուկ փոփոխություններ և տրամադրության խանգարումներ (օր՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարում) ունեցող մարդկանց տրամադրությունը կայունացնելու, տագնապային խանգարումներ ունեցող մարդկանց մոտ անհանգստությունը նվազեցնելու և Տուրետի համախտանիշ ունեցող մարդկանց տիկերը նվազեցնելու համար։ Հոգեմետ դեղերը չեն բուժում փսիխոզը բայց դրանք օգնում են մեղմել ախտանիշները, բայց թերապիայի հետ զուգակցման դեպքում հիվանդի առողջանալու հնարավորությունը ավելի մեծ է։ Թեև հոգեմետ դեղերը ուժեղ են և հաճախ արդյունավետ, բայց դրանք ունենում են կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ կամայական շարժումների առաջացում, և դրանք պետք է օգտագործվեն միայն խիստ անհրաժաեշտության դեպքում և հոգեբույժի հսկողության ներքո[21]։
  • Թերապիա. Ընհանուր զառանցական խանգարումից տառապող մարդկանց հետ անցկացվող թերապիայի երկու ամենատարածված ձևերն են անհատական թերապիա և ընտանեկան թերապիա։ Անհատական թերապիան իրենից ներկայացնում է դեմառդեմ խորհրդատվություն, որը ուղղված է հիվանդի և հոգեբանի մինջև փոխհարաբերությունների ստեղծմանը և դրական մթնոլորտ ստեղծելուն, որտեղ, որտեղ հիվանդը զգում է, որ նա կարող են խոսել ազատ և ճշմարտացիորեն։ Այս մեթոդը արդյունավետ է, քանի որ եթե հիվանդը իրեն ապահով է զգում և վստահում հոգեբանին, վերջինիս սովորաբար հաջողվում է ավելի շատ տեղեկատվություն ստանալ հիվանդից և հասկանալ, թե ինչպես կարող է օգնել նրան։ Բացի այդ, եթե հիվանդը վստահում է հոգեբանին և հավատում է նրա խոսքերին, ցնորական համոզմունքը հերքելը հոգեբանի համար ավելի հեշտ կլինի[22]։ Ընտանեկան թերապիան տեխնիկա է, որի ժամանակ ամբողջ ընտանիքը աշխատում է իրենց հարաբերություների բարելավման, ինչպես՝ նաև ցնորական համոզմունքի պատճառի դուրսբերման և լուծման վրա։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկի քույրը «դրդող» է, ամբողջ ընտանիքը սպիպված կլինի ներգրավվել և ապահովել «առաջնային» և «երկրորդական» հիվանդների՝ իրարից առանձին մնալը, ինչպես նաև հասկալ թե ինչ պետք է անել այդ խնդիրը լուծելու համար։ Որքան ավելի շատ աջակցություն ստանա հիվանդը, այնքան ավելի հավանական է, որ նա կբուժվի, մանավանդ որ ԸԶԽ-ն սովորաբար առաջանում է սոցիալական մեկուսացման պատճառով[23]։

Դեպքերի մեծ մասում ցնորական հումոզմունքները, հետևաբար հիվանդությունը ևս, բուժման արդյունքում վերջիվերջո թուլանում են և գրեթե վերանում։ Սակայն բուժում չստանալու դեպքում դրանք կարող են դառնալ քրոնիկ, հանգեցնել անհանգստության, ընկճվածության, ագրեսիվ վարքի, իսկ հետագայում՝ սոցիալական մեկուսացման։ Բացի այդ, ցավոք, չկան վիճակագրական տվյալներ այս հիվանդության ընթացքի վերաբերյալ, քանի որ այն հազվագյուտ հիվանդություն է և ենթադրվում է, որ շատ հաճախ հիվանդները չեն դիմում բժշկի։ Այնուամենայնիվ, բուժման դեպքում կանխատեսումները դրական են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր զառանցական խանգարումը առավել հաճախ հանդիպում է միջինից փոքր-ինչ բարձր ինտելեկտի գործակից ունեցող կանանց մոտ, ովքեր իրենց ընտանիքի հետ չեն շփվում, ապրում են գերիշխող անձնավորության (զուգընկերոջ) հետ, որը հոգեբանական խանգարում ունի։ Երկրորդային դեպքերի մեծ մասի մոտ, ում մոտ զարգացնում է զառանցական խանգարում, ախտորոշվում է նաև Կախյալ անձնային խանգարում, որ բնութագրվում են համապարփակ վախով, որը անհատին հանգեցնում է մշտական մխիթարության, աջակցության և առաջնորդության կարիք զգալուն[24]։ Բացի այդ, երկրորդական դեպքերի 55%-ը ունեցել են հոգեբանական խանգարում ունեցող հարազատ, և արդյունքում, երկրորդային դեպքերը սովորաբար ունեն հոգեկան հիվանդությունների հանդեպ բնածին նախատրամադրվածություն։ Խանգարուման լուրջ դեպքեր կարող են առաջանալ նաև աղանդներում. օրինակ՝ «Դրախտի դարպասներ» ՉԹՕ կրոնական և միլիենալիզմական աղանդի դեպքը։ Աղանդը ղեկավարվում էր Մարշալ Էփլուվայթի կողմից, ով այլմոլորակային կյանքի վերաբերյալ ցնորական համոզմունքներ ուներ։ Աղանդի անդամների մոտ զարգացել էր նույն խանգարումը, և նրանք ինքնասպանություն գործեցին՝ ցանկանալով, որ իրենց հոգին միանա տիեզերանավին և թռչի դեպի գիսաստղ։

Հատկանշական դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրսուլա և Սաբինա Էրիկսոններ երկվորյակ քույրերի դեպքը[25]․ 2008 թվականի մայիսին Ուրսուլան վազում է դեպի ճանապարհի երթևեկելի հատված՝ ուղիղ բեռնատար ավտոգնացքի առաջ և ստանում է ծանր վնասվածքներ։ Սաբինան այնուհետև անմիջապես կրկնօրինակեց իր երկվորյակի գործողությունները՝ դուրց թռչելով անցնող մեքենայի առաջ։ Երկու քույրերն էլ ողջ են մնացել՝ ստանալով ծանր, բայց կյանքին չսպառնացող վնասվածքներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սաբինա Էրիկսոնը ընհանուր զառանցական խանգարումով տառապող «երկրորդական» հիվանդ էր, որը ենթարկվել էր իր երկվորյակ քրոջ՝ Ուրսուլայի ազդեցուցյանը ով «առաջնային» հիվանդ էր։ Սաբինան ավելի ուշ ոստիկանության բաժնի աշխատակցին ասաց. «Շվեդիայում մենք ասում ենք, որ դժբախտ պատահար մենակ չի գալիս։ Սովորաբար, եթե վատ դեպք է պատահում դրան հաջորդում է ևս մեկը կամ, գուցե երկուսը»[26]։ Այնուամենայինիվ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սաբինա աննորմալ վարք է դրսևորում և դանակահարելով սպանում է իրեն օգնության ձեռք մեկնած տղամարդուն[27][28][29]։

Մեկ այլ դեպքի էր մասնակիցներ են Մարգարիտը և նրա ամուսինը՝ Մայքըլը, երկուսն էլ 34 տարեկան էին, և երկուսի մոտ էլ ախտորոշվել էր ընդհանուր զառանցական խանգարում։ Նրանց թվում էր, որ իրենց հետևում են։ Ամուսինները կարծում էին՝ ինչ-որ մարդիկ մտնում ենիրենց տուն տնով մեկ աղվամազ և փոշի են շաղ տալիս և «կրում են իրենց կոշիկները»։ Բացի դրանից, երկուսն էլ ունեին մի քանի այլ ախտանիշներ, որոնք հաստատում էին զգացմունքային վարակումը, որը հնարավոր է կողմերից ցանկացածի կողմից[30]։

Հոգեբույժ Ռեջրալդ Մեդլիկոտը Պարկեր-Հարմի սպանության գործի վերաբերյալ հոդված է հրապարակել, որը կոչվում է «Բարձրագույն տիպի պարանոյան խելագարություն երկուսով խանգարման պայմաններում-Երկու դեռահասների սպանությունների ուսումնասիրությունը»։ Հոդվածում նա պնդում է, որ երկու դեռահաս ընկերների խորը հարաբերությունները և ընդհանուր երազանքները խորացրել և վատթարացրել են հոգեկան հիվանդությունը, որն էլ հանգեցրել է սպանության․՝«Յուրաքանչյուրը ազդում էր մյուսի վրա՝ ինչպոս ռեզոնատոր, մեծացնելով նարցիսիզմի մակարդակը»[31]։

2016 թվականին Ավստրալիայի Մելբուռն քաղաքից հինգ անդամ ունեցող ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքը հայտնվեց թերթերի առաջին էջերում։ Բանն այն էր, որ նրանք կտրուկ լքել էին իրենց տունը և անցել ավելի քան 1600 կմ (1000 մղոն) Վիկտորիա նահանգի տարածքով, քանի որ ընտանիքի անդամներից որոշները համոզված էիր, որ ինչ-որ մեկը պատրաստ է սպանել և թալանել նրանց։ Ոստիկաններն այդ փաստը հաստատող ոչ մի ապացույց չգտավ, և երբ որ ընտանիքի անդամների ախտանիշները իրեն-իրեն անցան նրանք վերադարձան տուն[32]։

«Վատ արյուն. Գաղտնիքները և սուտերը Սիլիկոնային հովտումի ստարտափում» գրքի հեղինակը կարծում է, որ այս հիվանդությունով է տառապում նաև "Theranos" ընկերության հիմնադիր Էլիզաբեթ Հոումսը և նրա սիրեցյալ, բիզնես գործընկեր Ռամեշ Բալվանը։

Կարծիք կա, որ Հնդկաստանի Բուրարի թաղամասում բնակվող ընտանիքի բոլոր 11 անդամները նույնպես ունեցել են այս հիվանդությունը[33][34]։ 2018 թվականի հունիսի 30-ին ընտանիքը ինքնասպանություն է գործել անդամներից մեկի համոզմունքի պատճառով[35]։

Հիշատակումններ զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվականին "X-Files" սերիալի հինգերորդ եթերաշրջանի իններորդ սերիան[36] վերնագրված էր "Folie à Deux" և պատմում է մի մարդու մասին, որը կարծում է, որ իր տնօրենը միջատ-հրեշ է, զառանցաք, որին Ֆոքս Մոլդերը սկսում է հավատալ հետաքննությունից հետո։
  • 2006 թվականին "Lionsgate" ընկերության կողմից նկարահանված ֆիլմը "Bug"(Միջատ) պատկերում է մի զույգի, ովքեր ընդհանուր ցնորական համոզմունք ունրանք և կարծում են որ իրենց մաշկի տակ աֆիդներ(միջատի տեսակ) են ապրում։
  • 2008 թվականին ամերիկյան "Fall Out Boy" ռոք-խումբը թողարկեց իրենց չորրորդ " Folie á Deux" ալբոմը։
  • 2011 թվականի թողարկված "Apart" անկախ ֆիլմը պատմում է երկու սիրահարների մասին, որոնք տառապում են ինդուկցված զառանցական խանգարումով և փորձում են բացահայտել իրենց ընդհանուր, խորհրդավոր և ողբերգական անցյալը։ 2011-ին տված հարցազրույցի ժամանակ ռեժիսոր Ահարոն Ռոտինհաուսը նշել է, որ ֆիլմը հիմնված է իրական դեպքի ուսումնասիրությունների վրա[34][37]։
  • 2011 թվականի մարտին "CSI. Miami" շոուի ՝ 9-րդ եթերաշրջան, 15-րդ սերիայում մարդասպան զույգն ուներ այս հիվանդությունը։
  • 2012 թվականի Ապրիլին "Criminal Minds" սերիալի 7-րդ եթերաշրջան 19-րդ սերիայում մարդասպան ընտանիքն ունի այս հիվանդությունը։
  • 2017 թվականի նոյեմբերին "Chance" սերիալի 2-րդ եթերաշրջանի 9-րդ սերիայում չարագործները տառապում են այս հիվանդությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.e-heartclinic.com/kokoro-info/special/tougou_12.html
  2. https://www.aburayama-hospital.com/blog-abu/2022-3-5
  3. 3,0 3,1 3,2 https://www.msdmanuals.com/ja-jp/%E3%83%97%E3%83%AD%E3%83%95%E3%82%A7%E3%83%83%E3%82%B7%E3%83%A7%E3%83%8A%E3%83%AB/08-%E7%B2%BE%E7%A5%9E%E9%9A%9C%E5%AE%B3/%E7%B5%B1%E5%90%88%E5%A4%B1%E8%AA%BF%E7%97%87%E3%81%8A%E3%82%88%E3%81%B3%E9%96%A2%E9%80%A3%E9%9A%9C%E5%AE%B3%E7%BE%A4/%E5%85%B1%E6%9C%89%E7%B2%BE%E7%A5%9E%E7%97%85
  4. https://www.comhbo.net/?page_id=13149
  5. Berrios G E & Marková IS (2015) Shared Pathologies. In Bhugra D & Malhi G (eds) Troublesome disguises. Managing challenging Disorders in Psychiatry. 2nd Edition, London, Wiley, pp3-15
  6. Arnone D, Patel A, Tan GM (2006). «The nosological significance of Folie à Deux: a review of the literature». Annals of General Psychiatry. 5: 11. doi:10.1186/1744-859X-5-11. PMC 1559622. PMID 16895601.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. 7,0 7,1 Dantendorfer K, Maierhofer D, Musalek M (1997). «Induced hallucinatory psychosis (folie à deux hallucinatoire): pathogenesis and nosological position». Psychopathology. 30 (6): 309–15. doi:10.1159/000285071. PMID 9444699.
  8. «Madness In The Fast Lane». Documentary Storm. 24.09.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 31.05.2011-ին.
  9. Berrios G.E; Ireland W.W (https://journals.sagepub.com/doi/10.1177/0957154X9800903506). «Folie à deux - a mad family». History of Psychiatry (9): 383–395. {{cite journal}}: External link in |date= (օգնություն)
  10. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ. 19․09․2013թ. էջ 186.
  11. Dewhurst, ; Todd,, Kenneth; Todd, John (https://journals.lww.com/jonmd/Citation/1956/11000/THE_PSYCHOSIS_OF_ASSOCIATION_FOLIE_A_DEUX.3.aspx) [1956]. «"The psychosis of association: Folie à deux"». Journal of Nervous and Mental Disease (5): 451–459. doi:10.1097/00005053-195611000-00003. PMID 13463598. {{cite journal}}: External link in |date= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  12. 12,0 12,1 «Shared Psychotic Disorder Symptoms - Psych Central». Psych Central (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  13. «Delusional Disorder | Psychology Today». Psychology Today (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  14. «Delusion Types». News-Medical.net (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  15. «4 Types of Delusions & Extensive List of Themes - Mental Health Daily». Mental Health Daily (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ ապրիլի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  16. «How stress affects your body and behavior». Mayo Clinic (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  17. 17,0 17,1 «EverydayHealth.com». EverydayHealth.com. 29.04. 2013. Վերցված է 22.03.2018-ին.
  18. «Anxiety: Causes, symptoms, and treatments». Medical News Today (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  19. «Shared Psychotic Disorder - Treatment Options». luxury.rehabs.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  20. 20,0 20,1 «Symptoms of Shared Psychotic Disorder». www.mentalhelp.net. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  21. «CAMH: Antipsychotic Medication». www.camh.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  22. «Benefits of Individual Therapy | Therapy Groups». www.therapygroups.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  23. «Teen Treatment Center Blog». Teen Treatment Center (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  24. «Dependent Personality Disorder Symptoms - Psych Central». Psych Central (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  25. «TV Review: Madness In The Fast Lane – BBC1». BBC. 11.08.2010. Վերցված է 31.08.2010.-ին.
  26. «TV Preview: Madness In The Fast Lane – BBC1, 10.35 pm». The Sentinel. 2010 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  27. «Why was Sabina Eriksson free to kill?». The Sentinel. 2009 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  28. Bamber, J (2009 թ․ սեպտեմբերի 7). «Could M6 film of killer have saved victim?». The Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
  29. Madness In The Fast Lane Արխիվացված 2010-10-01 Wayback Machine Retrieved 3 February 2011.
  30. This case study is taken from Enoch and Ball's 'Uncommon Psychiatric Syndromes' (2001, p181)
  31. McCurdy, Marian Lea (2007). «Women Murder Women: Case Studies in Theatre and Film» (PDF).
  32. «Tromp family: The mystery of a tech-free road trip gone wrong - BBC News». BBC News (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  33. «Burari deaths: Family could have been suffering from 'shared psychotic disorder', says Delhi Police». Hindustan Times. 2018 թ․ հուլիսի 3.
  34. 34,0 34,1 PTI. «Burari deaths: Family may have been suffering from 'shared psychosis'». @businessline.
  35. «Delhi Family Found Hanging Expected To Be Saved 'When Water Turns Blue'». NDTV.com.
  36. Wikipedia https://en.wikipedia.org/wiki/List_of_The_X-Files_episodes. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  37. Cangialosi, Jason. «SXSW 2011: Interview with Aaron Rottinghaus, Director of 'Apart'». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.