Անձնային խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձնային խանգարումը

Անձնային խանգարումները ICD(ՀՄԴ) 10-ում[խմբագրել]

Ըստ այս աղբյուրի հանդիսանում է չափահաս անհատի անձնային ու վարքաբանական տենդենցներում լուրջ(severe) խանգարում, որ այլ հիվանդության, ուղեղի կամ այլ վնաստվածքի ինչպես նաև այլ հոգեբուժական խանգարման անմիջական արդյունք չի հանդիսանում(F60)։ Սովորաբար Ըստ ICD դասակարգման մտնում է հոգեկան և վարքաբանական խանգարումների մեջ։ Քանի որ, այն մտնում է հոգեկան և վարքաբանական խանգարումների բաժնի մեջ (F60-69) և հատուկ անձնային խանգարում ենթաբաժինն է(F60), ունի հետևյալ բնորոշումները.

    • հանդիսանում է կլինիկական նշանակություն ունեցող վիաճկների և վարքային պատտերնների բազմազանություն, որ կայուն է և արտահայտում է տվյալ անհատին բնորոշ կյանի ոճը և սեփական անձին ու այլոց վերաբերվելու ձևը,
    • խորապես կաղապարված ու երկարատև վարքային պատտերններ են, որ դրսևորվում են որպես ոչ ճկուն պատասխան անձնային ու սոցիալական բազմատեսակ իրավիճակների,
    • դրանք զգալի կամ ծայրահեղ շեղումներ են նրանից, թե ինչպես է տվյալ մշակույթում միջին մարդը ընկալում, մտածում, զգում և հիմնականում վերաբերվում այլոց,
    • հակում ունեն ներառելու անձի վարքաբանական և հոգեբանակն գործառնման լայն շերտեր,
    • գրեթե միշտ կապված են զգալի անձնային դիսսթրեսի և սոցիալական դրսևորման խնդիրների հետ,
    • սովորաբար ի հայտ է գալիս մանկության կամ դեռահասության շրջանում և պահպանվում է չափահասության ընթացքում։

Այս դասակարգման մեջ ներառվում են.

  1. Պարանոյիդ անձնային խանգարումը (F60.0),
  2. Շիզոոյիդ անձնային խանգարումը (F60.1),
  3. Հակասոցիալական անձնային խանգարումը (F60.2),
  4. Հուզականորեն անկայուն անձնային խանգարումը (F60.3),որ իր նկարագրությամբ բավական մոտ է DSM-ով Սահմանային անձնային խանգարմանը,
  5. Հիսթրիոնային անձնային խանգարումը (F60.4),
  6. Անանկաստային անձնային խանգարումը (F60.5), որ իր նկարագրությամբ նման է DSM-ով Օբսեսսիվ֊կոմպուլսիվ անձնային խանգարմանը,(չշփոթել Օբսեսսիվ-կոմպուլսիվ խանգարման հետ),
  7. Խուսափող կամ տագնապային անձնային խանգարումը (F60.6),
  8. Կախյալ անձնային խանգարումը (F60.7),
  9. Այլ հատուկ անձնային խանգարումներ(F60.8),
  10. Չդասակարգված անձնային խանգարումներ(F60.9)։[1]

Տվյալ բաժնում չի նշվում, սակայն ICD-ին անդրադառնում է նաև շիզոտիպիկ անձնային խանգարմանը։ Այն շոշափվում է Շիզոֆրենիա, շիզոտիպիկ և զառանցանքային խանգարումներ բաժնում(F21)։

Անձնային խանգարումները DSM 5-ում[խմբագրել]

Անձնային խանգարումը ներքին փորձի և վարքի երկարաժամկետ պատերն է, որ զգալիորեն շեղվում է տվյալ անհատի մշակույթի սապսումներից, լայնասփյուռ է և ոչ ճկունմ, սկիզբ է առնում դեռահասության կամ վաղ հասունության շրջանում, կայուն է ժամանակի մեջ և բերում է դիսսթրեսի կամ վնասման(ոչ ֆիզիկական իմաստով)։ Ընդհանուր առմամբ անձնային խանգարում ախտորոշելու համար DSM-ը տալիս է հետևյալ չափանիշները.

  • Ներքին փորձառության և վարքի երկարաժամկետ պատերն, որ զգալիորեն տարբերվում է տվյալ անհատի մշակույթի սապսումներից և դրսևորվում է հետևյալներից երկու կամ ավելի ոլորտներում.
      • Կոգնիցիաներ (օրինակ՝ սեփական անձը, այլ մարդկանց և իրադարձությունների ընկալման և մեկնաբանման ձևեր),
      • Հուզականություն (օրինակ՝ բազմազանությունը, ինտենսիվությունը, շարժունոույթյունը և հուզական պատասխանի համապատասխանությունը),
      • Միջանձնային գործառում,
      • Իմպուլսների կառավարում։
  • Այս երկարաժամկետ պատերնը ոչ ճկուն է և տարածվում է անձնային ու սոցիալական բազմատեսակ իրավիճակների վրա։
  • Այս պատերնը բերում է կլինիկական տեսանկյունից զգալի դիսսթրեսի և վնասման սոցիալական, մասնագիտական կամ այլ գործառման համար կարևոր ոլորտներում։
  • Պատերնը կայուն է և երկար տևողությամբ, իսկ դրա մեկնարկը կարելի է գտնել դեռահասության կամ գոնե վաղ հասունության շրջանում։
  • Վերոնշյալ երկարաժամկետ պատերնը ավելի լավ չի բացատրվում, որպես այլ հոգեկան հիվանդության դրսևորում կամ հետևանք։
  • Պատերնը ֆիզիկական, որևէ նյութի օգտագործման կամ այլ բժշկական ցիճակի մաս չի հանդիսանում։

DSM-ում դասակարգումը կատարվում է երեք զուտ նկարագրողական բնությ կրող կլաստերների միջոցով և ներառում է հետևյալ անձնային խանգարումները Կլաստեր A, կոչվում է նաև տարօրինակ կլաստեր.(բնակչության 5.7%)

  1. Պարանոյիդ անձնային խանգարումը,
  2. Շիզոոյիդ անձնային խանգարումը,
  3. Շիզոտիպիկ անձնային խանգարումը։

Կլաստեր B, կոչվում է նաև դրամատիկ, հուզական.(բնակչության 1.5%)

  1. Հակասոցիալական անձնային խանգարումը,
  2. Սահմանային անձնային խանգարումը,
  3. Հիսթրիոնային անձնային խանգարումը,
  4. Նարգիզային անձնային խանգարումը,

Կլաստեր C, տագնապային կլաստեր.(բնակչության 6.0%)

  1. Խուսափող անձնային խանգարումը,
  2. Կախյալ անձնային խանգարումը,
  3. Օբսեսսիվ֊կոմպուլսիվ անձնային խանգարումը

Այլ չդասակարգված կամ միանգամից մի քանի անձնային խանգարում ունեցող մարդիկ կազմում են 9.1%։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]