Քափգրայի պատրանք
Քափգրայի պատրանքը կամ Քափգրայի համախտանիշը հոգեկան խանգարում է` դասակարգված պատրանքային ապաճանաչման համախտանիշների շարքում: Քափգրայի համախտանիշով մարդկանց թվում է, թե սեփական ծանոթը, ընկերը կամ բարեկամը փոխարինված է ինքնակոչ մեկով: Հիվանդը կարծում է, թե ինքնակոչը նույնպիսին է, ինչ` ծանոթը, սակայն իրական անձը չէ: Պատրանքը տարածվում է նաև հարազատ իրերի, բնակատեղի, կենդանիների նկատմամբ:
Պատրանքը ավելի հաճախ հանդիպում է շիզոֆրենիայով, դեմենցիայով` մտագարությամբ տառապող, նաև` ուղեղի վնասվածքներով հիվանդների մոտ: Դեպքերի մեծ մասում միաժամանակ առկա է լինում նյարդադեգեներատիվ խանգարում, ինչպիսիք են Պարկինսոնի, Ալցհեյմերի հիվանդությունները: Կարող է լինել սուր, անցողիկ և քրոնիկ վիճակ:
Համախտանիշն առաջին անգամ նկարագրվել է ֆրանսիացի հոգեբույժ Ժոզեֆ Քափգրայի և Ժան Ռեբոլ-Լաշուի 1923թ. հրատարակած ուսումնասիրության մեջ, բնորոշվել է «նմանակների» պատրանքը քրոնիկակակ զառանցանքով: