Քոթարի պատրանք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոթարի պատրանքը (նաև Քոթարի համապտանիշ, քայլող դիակի համախտանիշ) հազվադեպ հանդիպող վիճակ է, որին բնորոշ է չգոյության պատրանքը, հիվանդը ժշտում է իր մարմնի մասերի, օրգանների կամ ընդհանրապես կենդանության փաստը: Հիմնականում հանդիպում է կյանքի երկրորդ կեսում, ավելի հաճախ` կանանց մոտ: Որպես հիվանդություն ընդգրկված չէ DSM-IV-TR և ICD-10 ձեռնարկներում: Առկայությունը, որպես առանձին համախտանիշ, վիճարկվում է, իսկ ցնորքները դիտվում են իբրև ախտանիշ:
Հիվանդությունը կոչվում է ֆրանսիացի նյարդաբան Ժուլ Քոթարի անունով, ով 1880 թ. առաջին անգամ նկարագրել է վիճակը 43-ամյա կնոջ դեպքով: