Աղանդավորություն
Աղանդավորություն - ուսմունք կամ վարդապետություն համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ և այլն), որ խոտորվում է պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան։ Աղանդավորության մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են տարբեր սոցիալական խմբերի (գյուղացիական, արհեստավորական և այլն) սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական շահերն ու ձգտումները։ Ժամանակակից կրոնները, որպես աղանդներ, ծագել են նախկին կրոնական համակարգերից։
Բովանդակություն |
[խմբագրել] Քրիստոնեություն
Աղանդավորական շարժումը միջնադարում ուղեկցել է մասնավորապես քրիստոնեությանը։ Քրիստոնեական աղանդավորական շարժումների սոցիալական հիմքը բնակչության պլեբեյական-գյուղացիական խավերն էին, որոնք պայքարում էին ֆեոդալական պետության ու իշխող եկեղեցու դեմ (պավլիկյաններ, բոգոմիլներ և այլն) ինչպես նաև բյուրգերականությունը (կաթարներ, ալբիգոյցիներ, վալդեսականներ)։
[խմբագրել] Հայաստանում
VI-V դդ. Հայաստանում տարածում ստացան բորբորիտների և մծնղեականների աղանդավորական շարժումները իսկ VII դ. սկիզբ առավ պավլիկյան շարժումը, որը մի քանի դար շարունակ ահաբեկման մեջ պահեց եկեղեցուն ու պետությանը, հոգեվոր ու աշխարհիկ իշխանություններին։ IX-XI դդ. Հայաստանում տարածվել է թոնդրակեցիների հզոր շարժումը։
[խմբագրել] Ռուսաստանում
Ռուսաստանում աղանդավորական ղեկավարները հանդես եկան բանվորների ու գյուղացիների հեղափոխական ելույթների ու սոցիալիզմի գաղափարների դեմ։ Նրանք թշնամաբար դիմավորեցին Հոկտեմբերյան հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմի ժամանակ պայքարում էին սովետական իշխանության դեմ։
[խմբագրել] Այլ երկրներում
Ֆեոդալիզմի քայքայման ու կապիտալիստական հարաբերությունների ձևավորման շրջանում առաջ եկավ կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական շարժումը, որը լայնորեն տարածվեց եվրոպական երկրներում, Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանում (անաբապտիզմ, մենոնիտներ, քվակերներ, ադվենտիստներ և այլն)։