Հիսունականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիսունականներ (հոգեգալստականներ), աղանդ, որը առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի վերջին – XX դարի սկզբին: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ: Հիսունականները, սխալ ընկալելով լեզվախոսության շնորհը, այն իբրև պարտադիր պայման են ընդունում և շատ հաճախ հոգեբանական էքստատիկ վիճակների մեջ են հայտնվում, որը հոգևոր և հոգեբանական լուրջ վնասվածքներ ստանալու վտանգ ունի:
Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ և այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, սրբապատկերները, խաչը:

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]