Լևոն Օսեպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Օսեպյան
Ծնվել էհուլիսի 25, 1952(1952-07-25) (71 տարեկան)

Լևոն Օգանեսի Օսեպյան (ծն. 1952 թվականի հուլիսի 25-ին, Երևանում), գրող, հրատարակիչ և լուսանկարիչ, «Մեկենասը և աշխարհը», «Առագաստ» ալմանախների գլխավոր խմբագիր, Ռուսաստանցի գրողների միության վարչության անդամ (2012 թ. դեկտեմբերի 11-ից՝ միության կազմակերպիչ քարտուղար), Գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի (IAPP) անդամ, լուսանկարիչ (Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ)[1], Հայաստանի հետ բարեկամության մոսկովյան ընկերության համանախագահ, «Մշակույթների երկխոսություն» ակումբի համանախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թվականի հուլիսի 25-ին, Երևանում։ 1974 թվականին ավարտել է Բաքվի նավթի և քիմիայի ինստիտուտը[2]։ Աշխատել է Ռյազանում, Տյումենի մարզում և Մոսկվայում։

«Այցելություն երկիր», «Պիեսներ», «Ճիչ», «Հեռախոսազանգ», «Իմ Գողգոթա» և այլ գրքերի հեղինակն է[3]։ Ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, լեհերեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն, ռումիներեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն։ Հովիկ Հովեյանի խոսքով՝ Լևոն Օսեպյանը մեծ դեր ունի հայ-ռուսական մշակույթային կապերի զարգացման և պահպանման մեջ[4]։

Զբաղվում է գեղարվեստական լուսանկարչությամբ։ Լևոն Օսեպյանի լուսանկարները գտնվում են մասնավոր հավաքածուներում ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Իրանում, Լիբանանում, Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Հայաստանում, Ռուսաստանում, Հոլանդիայում, Գերմանիայում[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Չեխիայի և Սլովակիայի Հանրապետության պետական պարգևներով, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր հասարակական կազմակերպությունների կոչումներով և պատվոգրերով, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության պատվոգրով՝ մշակույթի զարգացման գործում իր մեծ ավանդի համար (2011 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]