Լյուիս Քափալդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուիս Քափալդի
Ծնվել էհոկտեմբերի 7, 1996(1996-10-07)[1] (27 տարեկան)
Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրՄԹ
Ժանրերկապուտաչյա սոուլ[2], փոփ և փոփ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ, կիթառ և դաշնամուր
ԼեյբլCapitol Records, Virgin[3][4] և Vertigo Records[3][4]
ԿրթությունSt Kentigern's Academy? և New College Lanarkshire? (2016)
Պարգևներ
Կայքlewiscapaldi.com
 Lewis Capaldi Վիքիպահեստում

Լյուիս Քափալդի (անգլ.՝ Lewis Capaldi; հոկտեմբերի 7, 1996(1996-10-07)[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն)[5], շոտլանդացի երգիչ և երգերի հեղինակ։ Նա առաջադրվել է 2019 Brit Awards-ի «Քննադատների ընտրություն» անվանակարգում։ 2019 թվականի մարտին նրա «Someone You Loved» սինգլը գլխավորել է Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ-շքերթը, որտեղ մնացել է 7 շաբաթ շարունակ, իսկ 2019 թվականի հոկտեմբերին՝ առաջին հորիզոնական է զբաղեցրել նաև ամերիկյան Billboard Hot 100-ում։

2019 թվականի մայիսի 17-ին թողարկել է իր առաջին ալբոմը` «Divinely Uninspired to a Hellish Extent»-ը, որը բրիտանական ալբոմների հիթ-շքերթում առաջին տեղ էր զբաղեցնում վեց շաբաթ շարունակ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ նախաձեռնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիսը սովորել է թմբուկ և կիթառ նվագել, երբ երկու տարեկան էր, և սկսել է իր երաժշտական կարիերան 9 տարեկանում` փաբերում երգելով[6]։ 17 տարեկանում նա որոշել է զբաղվել միայն երաժշտությամբ։ Քափալդիի տաղանդը բացահայտել է մենեջեր Ռայան Ուոլթերը մի ձայնագրումի շնորհիվ, որը Լյուիսը ձայնագրել է իր սենյակում և բեռնել իր SoundCloud էջը[7]։

Նա թողարկել է իր Bloom EP առաջին ընդլայնված կատարումը 2017 թվականի հոկտեմբերի 20-ին[8], որի վրա նա աշխատել է Գրեմմի մրցանակակիր պրոդյուսեր Մալայի հետ, ով Ֆրենկ Օուշենի համագործակիցն էր[9]։ Հետո նա թողարկել է իր առաջին «Bruises» երգը 2017 թվականի մարտի 31-ին։ Երգը արագ 28 միլիոն կատարում է հավաքել Spotify-ում ամբողջ աշխարհով, ինչը դարձրել է նրան որևէ լեյբլի կամ պրոդյուսերի հետ պայմանագիր չունեցող ամենաարագ 25 միլիոն կատարում հավաքած երգիչ[10]։ Շուտով նա պայմանագիր է կնքել Virgin EMI Records և Capitol Records-ի հետ[11]։

Աճող ճանաչում և եվրոպական շրջագայություն (2017-2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի վերջում Քափալդին անվանվել է Vevo «արտիստ նայելու համար 2018»[12]։ Քափալդին նաև ներառվել է BBC Music-ի 2018-ի ձայն երկար ցանկը[13]։

Նա աջակցել է Rag'n'Bone Man-ին 2017 թվականի նոյեմբերին իր եվրոպական շրջագայության ժամանակ և Milky Chance-ին նրանց Blossom շրջագայության Հարավամերիկյան փուլի ժամանակ 2018 թվականի հունվարին։ Նա գրավել է մի շարք հայտնի մարդկանց ուշադրությունը, ներառյալ Քլոյե Գրեյս Մորեցին, Kygo-ին, Ջեյմս Բեյին, Էլլի Գոլդինգին[14] և Նայլ Հորանին[15]։ Հետագայում Հորանը հրավիրել է Քափալդիին աջակցել իրեն նրա Glasgow SEC Armadillo-ում Flicker համաշխարհային շրջագայության ժամանակ 2018 թվականի մարտին։ 2018 թվականի մայիսին Քափալդիմ միացել է Սեմ Սմիթին նրա The Thrill Of It All եվրոպական շրջագայության ժամանակ։ Շուտով նա հայտարարել է բրիտանական և եվրոպական շրջագայությունների մասին, այս անգամ ելույթներ ունենալով ամբողջ Բրիտանիայի և Եվրոպայի մոտ 2000 հարթակներում, այդ թվում նաև 2 գիշեր Գլազգոյի Barrowland-ում։ 2 շոուների տոմսերն էլ ամբողջությամբ վաճառվել են։

2018 թվականի հուլիսի 13-ին Քափալդին անվանվել է BBC Radio «բրիտանական ցանկի» երկու աքտերից մեկը, երաշխավորելով նրա համար երեք լրացուցիչ տեղ Radio 1 պլեյլիստում։ 2018 թվականի օգոստոսին իռլանդական Kodaline ինդի ռոք խումբը հրավիրել է Քափալդիին բացել նրանց համերգը Բելֆաստում[16]։ Որպես լրացում դրան, 2018 թվականի ամռանը Քափալդին ներառվել է շատ փառատոնների կազմի մեջ, այդ թվում նաև Lollapalooza, Bonnaroo, Firefly, Mountain Jam, Osheaga, Reading & Leeds Festival, Rize և TRNSMT:

Breach և BRIT Award մրցանակներ (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քափալդիի երկրորդ ընդլայված կատարումը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին, որի մեջ էին ներառվել նաև մինչ այդ թողարկված «Tough» և «Grace» սինգլները, և նույնպես «Someone You Loved» երգն ու «Something loaned»-ի դեմո տարբերակը։ Զեյն Լոուն հայտարարել է «Someone You Loved» երգի թողարկման մասին Apple Beats 1 ռադիոյով[17]։

2018 թվականի նոյեմբերի14-ին Քափալդին կատարել է «Աստղ է ծնվել» ֆիլմից Լեդի Գագայի «Shallow» երգի վրա քավեր BBC Radio-ի Live Lounge-ում[18]։ Քափալդին ունեցել է ևս 4 անշլագային շրջագայություն, և առաջին 15 ամիսների ընթացքում նա վաճառել է մոտ 300000 տոմս։ Նա աջակցել է Bastille-ին նրանց 2019 թվականի «Still Avoiding Tomorrow» շրջագայության ժամանակ։

Քափալդիմ առաջադրվել է 2019 թվականի «Բրիտանական քննադատների ընտրություն» անվանակարգում 2019 թվականին, Մահալիային և հաղթող Սեմ Ֆենդերի հետ մեկտեղ։

«Divinely Uninspired to a Hellish Extent» և համաշխարհային ճեղքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քափալդին սկսել է 2019 թվականը իր ճեղքումային «Someone You Loved» սինգլող, որը աշխարհի 29 երկրներում հիթ-շքերթներ է մտել, դառնալով հիթ Եվրոպայում, Ասիայում և Ավստրալիայում։ Երգը յոթ շաբաթ է անցկացրել բրիտանական սինգլների հիթ-շքերթում։ Նրա առաջին Divinely Uninspired to a Hellish Extent ալբոմը թողարկվել է մայիսում և դարձել Մեծ Բրիտանիայի վերջին 5 տարվա ամենավաճառվող ալբոմ, անցկացնելով 5 շաբաթ առաջին հորիզոնականին։ Ալբոմը նաև ոսկե կարգավիճակ է ստացել Մեծ Բրիտանիայում թողարկումից երկու շաբաթ հետո[19]։

Քափալդին դարձել է համաշխարհային պատմության մեջ առաջին արտիստ, ով հայտարարել է արենայով շրջագայության մասին և վաճառել բոլոր տոմսերը մինչև առաջին ալբոմի մասին հայտարարելը։ Շոուները վաճառվել են տոմսերի մատչելի դառնալուց մի վայրկյան հետո և Քափալդիի կատարումը տեսնելու են ավելի քան 250000 հանդիսատես 2020 թվականի մարտին[20]։

2019 թվականի հոկտեմբերի վերջում «Someone You Loved» երգը առաջին տեղ է զբաղեցրել Billboard Hot 100-ում, դարձնելով Լյուիս Քափալդիին առաջին շոտլանդացի սոլո կատարող, ով գլխավորել է ԱՄՆ-ի հիթ-շքերթները 1981 թվականին Շինա Իսթոնից հետո[21]։ Հոկտեմբերի 30-ին հայտարարվել է, որ Քափալդին ելույթ կունենա Նայլ Հորանի Nice To Meet Ya շրջագայության բացմանը, որը պետք է կայանա 2020 թվականին[22]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քափալդին իտալական և շոտլանդական արմատներ ունի[23]։ Իր հոր ընտանիքի կողմից, Քափալդիի կուզենը «Դոկտոր Ով» սերիալի դերասան Փիթեր Քափալդին է[24], ով նկարահանվել է «Someone You Loved» տեսահոլովակում և եղել է «Dreamboys» փանկ ռոք խմբի կիթառահար և գլխավոր վոկալիստ[25]։ Նա նաև ֆիզիկոս Ջոզեֆ Քափալդիի հեռու բարեկամն է[26]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Divinely Uninspired to a Hellish Extent (2019)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Կազմակերպություն Կատեգորիա/Մրցանակ Ստեղծագործություն Արդյունք Ref.
2017 Scottish Alternative Music Awards Լավագույն ակուստիկ ելույթ Ինքը Հաղթանակ [27]
Scottish Music Awards Լավագույն ճեղքումային արտիստ [28]
2018 BBC 2018-ի ձայն Ներառված է [29]
Great Scot Awards Ճեղքում Հաղթանակ [30]
Forth Awards Աճող աստղ [31]
2019 Brit Awards Քննադատների ընտրություն Առաջադրված [32]
MTV 2019-ի համար նոր բրենդ Հաղթանակ [33]
Q Awards Լավագույն թրեք Someone You Loved Հաղթանակ [34]
BreakTudo Awards Միջազգային նոր արտիստ Ինքը Առաջադրված [35]
NRJ Music Awards Տարվա միջազգային երգ Someone You Loved Առաջադրված [36]
Տարվա միջազգային հայտնություն Ինքը Առաջադրված [36]
BBC Teen Awards Լավագույն բրիտանացի երգիչ Ինքը Հաղթանակ [37]
BBC Teen Awards Լավագույն սինգլ Someone You Loved Հաղթանակ
2020 Grammy Award Տարվա երգ Someone You Loved Առաջադրված [38]
iHeartRadio Music Awards Լավագույն տեքստ Սպասվող [39]
Լավագույն նոր փոփ արտիստ Ինքը Սպասվող
Brit Awards Լավագույն արտիստ Առաջադրված [40]
Լավագույն նոր արտիստ Հաղթանակ
Տարվա երգ Someone You Loved Հաղթանակ
Տարվա ալբոմ Divinely Uninspired to a Hellish Extent Առաջադրված
Global Awards Լավագույն տղամարդ Ինքը Առաջադրված [41]
Լավագույն բրիտանական ելույթ Առաջադրված
Լավագույն զանգվածների կողմից սիրված արտիստ Հաղթանակ
Ամենաշատ լսված երգ Someone You Loved Հաղթանակ
2019-ի լավագույն երգ Առաջադրված
Kids' Choice Awards Սիրելի նոր արտիստ Ինքը Առաջադրված [42]

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդլայներ

  • Bloom UK Tour (2017)
  • Divinely Uninspired to a Hellish Extent Tour (2019–2020)

Աջակցում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. https://www.theguardian.com/music/2019/aug/17/lewis-capaldi-princes-street-gardens-edinburgh-live-review-dorian-lynskey
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Allmusic — 1991.
  5. Zycinski, Alan (2018 թ․ փետրվարի 22). «Who is Chewis Capaldi? The Bruises singer dubbed Scotland's Ed Sheeran supporting Sam Smith and Kodaline on his European Tour». The Scottish Sun.
  6. «5 Songs You Need To Listen To This Week». Time. 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. «6 'This is already wildest dream territory': Q&A with Lewis Capaldi's manager Ryan Walter». Time. 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  8. Murray, Robin (2017 թ․ սեպտեմբերի 12). «Lewis Capaldi Announces 'Bloom' EP». Clash Music.
  9. «ICYMI: Lewis Capaldi Emanates Genuine Longing and Heartbreak In "Fade"». Ones To Watch.
  10. «Lewis Capaldi – Fade (Listen) – Mahogany». 2017 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. «Excited to welcome @LewisCapaldi to the #CapitolFamily! Stay tuned for new music dropping tonight pic.twitter.com/UU0lfoyM7f». Capitol Records.Կաղապար:Primary source inline
  12. «vevo dscvr – Lewis Capaldi». dscvr.vevo.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  13. «BBC Music - BBC Music Sound Of, 2018 - Lewis Capaldi». BBC.
  14. Capaldi, Lewis. «Haha class! Cheers for sharing the tune @elliegoulding x».Կաղապար:Primary source inline
  15. Horan, Niall. «Lewis Capaldi – Lost On You (Live) huge fan of this man».Կաղապար:Primary source inline
  16. Capaldi, Lewis [@lewiscapaldi] (February 26, 2018). «so buzzing to be asked by @Kodaline to open for them! Will be my first ever time in Belfast! X» (Թվիթ) – via Թվիթթեր.
  17. «Lewis Capaldi on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  18. «Lewis Capaldi». www.facebook.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  19. «Charts analysis: Lewis Capaldi scores gold album in second week at summit». MusicWeek. 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  20. «How Lewis Capaldi became a billion-stream superstar - according to his manager Ryan Walter». Music Business Worldwide. 2019 թ․ սեպտեմբերի 16.
  21. Bethany Minelle (2019 թ․ հոկտեմբերի 30). «Lewis Capaldi is first Scottish artist to get US number one in nearly 40 years». Sky News.
  22. https://z100.iheart.com/content/2019-10-30-niall-horan-announces-2020-nice-to-meet-ya-arena-tour-with-lewis-capaldi/
  23. Jeffries, Stuart (2006 թ․ օգոստոսի 31). «No more Mr Nice Guy». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
  24. "Rising Scottish star Lewis Capaldi meets long-lost relative at London gig as Doctor Who appears". Daily Record (23 February 2018). Retrieved on 2019-02-11.
  25. «30 Things You Didn't Know About Lewis Capaldi». Daily Feed. 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  26. Glynn, Paul (2019 թ․ մայիսի 6). «Why Lewis Capaldi doesn't feel like a pop star» – via www.bbc.co.uk.
  27. «SAMAs: 2017 winners announced». theskinny.co.uk. 2017 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  28. «Emeli Sande and Lewis Capaldi big winners at SSE Scottish Music Awards». glasgowlive.co.uk. 2017 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  29. «BBC reveals its Sound of 2018 longlist». The Guardian. 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  30. «2018 Winners - Great Scot Awards». greatscotawards.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  31. «Star Studded Forth Awards Ceremony celebrates Local Heroes, Sports plus Music Stars». whatsoninedinburgh.co.uk. 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  32. «Brits critics' choice award won by Sam Fender». The Guardian. 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  33. «Lewis Capaldi wins MTV PUSH: Ones to Watch 2019 artist vote». music-news.com. 2019 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  34. «Q Awards: Stormzy, Lewis Capaldi and The 1975 among the big winners». Sky News. 2019 թ․ հոկտեմբերի 17.
  35. «BlackPink e Pabllo Vittar são os destaques do BreakTudo Awards 2019; confira!». Poltrona Vip (բրազիլական պորտուգալերեն). 2019 թ․ հոկտեմբերի 20.
  36. 36,0 36,1 «Artistes nommés NRJ Music Awards 2019». NRJ.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  37. «Lewis Capaldi and Little Mix among winners at BBC Radio 1 Teen Awards». eveningexpress.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  38. Gajanan, Mahita (2019 թ․ նոյեմբերի 20). «Here Are the 2020 Grammy Award Nominations». Time. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  39. 2020 iHeartRadio Music Awards Nominees Revealed: See the Full List
  40. Hugh McIntyre. «Brit Award Nominations 2020: Full List Of Nominees». Forbes.com.
  41. «Global Awards: Nominations revealed for 2020 show». LBC. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  42. Denise Petski (2020 թ․ փետրվարի 13). «Nickelodeon's Kids' Choice Awards Nominations: 'Avengers: Endgame' Leads». Deadline.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուիս Քափալդի» հոդվածին։