Նայլ Հորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նայլ Հորան
Բնօրինակ անունանգլ.՝ Niall Horan
Ի ծնե անունՆայլ Ջեյմս Հորան
Նաև հայտնի է որպեսNialler, Neil
Ծնվել էՍեպտեմբերի 13 (1993)
Իռլանդիա Բելվիլ, Մալլինգար, Ուեսթմիթ
Մալինգար, Լենստեր, Իռլանդիա
Երկիր Իռլանդիա
ԺանրերՓոփ, փոփ ռոք, թին փոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ, կիթառ
Գործունեություն2000 - մեր օրեր
ԼեյբլColumbia Records և Capitol Records
ԿրթությունColáiste Mhuire, Mullingar?
ԱնդամակցությունOne direction
Պարգևներ
ԿայքԽմբի պաշտոնական կայքը
Ստորագրություն
Ստորագրություն
 Niall Horan Վիքիպահեստում

Նայլ Ջեյմս Հորան (անգլ.՝ Niall James Horan, սեպտեմբերի 13, 1993(1993-09-13)[1], Մալինգար, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի երգիչ-երգահան և կիթառահար, One Direction խմբի անդամ։ 2010 թվականին ելույթ է ունեցել հայտնի Իքս Ֆակտոր հեռուստաշոուում։ Հաջորդ փուլ չանցնելուց հետո Նիքոլ Շերզինգերի կարգադրությամբ Հարրի Սթայլսի, Լուի Թոմլինսոնի, Լիամ Փեյնի և Զեյն Մալիկի հետ մի խմբի մեջ է մտնում։ Նրանք գրավում են երրորդ տեղը։ Իր կարիերայի ընթացքում Հորանը գրել է մի շարք երգեր։ Հետագայում սկսել է նաև կիթառ նվագել։

Ընտանիք և մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայլ Ջեյմս Հորանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 13-ին Իռլանդիայի Մալինգար քաղաքում։ Նրա ծնողներ Բոբբի Հորանը և Մաուրա Գալահերը բաժանվեցին, երբ Հորանը 5 տարեկան էր։ Սովորել է Սուրբ Քեննիի ազգային կրտսեր դպրոցում, այնուհետև կաթոլիկ Կոլաիստե Մհուիրում։ Նայլը սկսեց կիթառ նվագել, երբ Նոր Տարվա այն նվեր ստացավ և ըստ իրեն կիթառը կյանքում ստացած ամենալավ նվերն է եղել։ Նրա երգելու տաղանդը բացահայտել է հորաքույրը։ Ավտոմեքենայում Նայլը սկսել է երգել, իսկ հորաքույրը կարծել է, որ ռադիոն է միացրած։ Պատանի հասակում Նայլը ելույթ է ունեղել Մալինգարի արվեստի կենտրոնում։

X Factor[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին 16-ամյա Նայլը մասնակցում է Իքս Ֆակտորի 7-րդ եթերաշրջանին։ Առաջին փուլը հաղթահարելուց հետո, Նայլը ձախողում է երկրորդ փուլում և դուրս է մնում մրցակցությունից։ Մի քանի օր անց Նիքոլ Շերզինգերի առաջարկով Նայլը և չորս ուրիշ տղաների՝ Հարրի Սթայլսի, Լիամ Փեյնի, Լուի Թոմլինսոնի և Զեյն Մալիկի հետ խումբ է կազմում One Direction անունով։ Երկու շաբաթ պատրաստվելուց հետո սկսում են մրցել։ Նրանք գրավում են երրորդ տեղը։ Դրանից մի քանի շաբաթ անց նրանք Սայմոն Քովելի հետ համաձայնագիր են ստորագրում և արձանագրվում Syco Records-ում։

One Direction[խմբագրել | խմբագրել կոդը]

“Իքս Ֆակտորից” հետո One Direction-ը Սայմոն Քովելի Syco Records ընկերության հետ պայմանագիր ստորագրեց։ Նրանք իրենց առաջին ալբոմը թողարկեցին 2011 թվականին, անունը ՝ Up All Night, որին հետևեց նրանց երկրորդ ՝ Take me home ալբոմը ՝ 2012 թվականին։ Նրանք 2013 թվականին նկարահանեցին կենսագրական ֆիլմ կոչելով այն “this is us”: Ֆիլմը առաջին մեկ շաբաթում մոտ 30 միլլոն դոլար եկմաուտ ստացավ։ Երրորդ ալբոմ “Midnight Memories”-ը թողարկվեց 2013 թվականին, իսկ 2014 թվականին խումբը թողարկեց իրենց չորրորդ ՝”four” ալբոմը։ One Direction-ը 58 տարվա մեջ առաջին խումբն է, ում առաջին չորս ալբոմները Billboard Hot 200 աղյուսակում առաջին հորիզոնականում են։ Նրանց հինգերորդ ալբոմ "Made in the AM-ը" թողարկվեց նոյեմբերի 13-ին, 2015 թվականին։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայլը խոստովանել է, որ Մայքլ Բուբլեն իր վրա մեծ ազդեցություն է թողել, քանի որ նրանք ունեն նման կյանքի պատմություններ այն տեսանկյունից, որ երկուսի տաղանդն էլ իրենց հորաքույրների շնորհիվ է բացահայտվել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորանի ծնողները բաժանվել են, երբ նա 5 տարեկան էր։ Ունի մեծ եղբայր Գրեգ անունով։ Դերբի Քոունթի ֆուտբոլային ակումբի մեծ երկրպագու է։ Սիրում է սպորտով զբաղվել։ Խաղում է գոլֆ, ֆուտբոլ և թենիս։ 2010 թվականի ամռանը վնասում է ծունկը։ 2013 թվականին կրկին վնասում է նույն հատվածը, որի հետևանքով 2014 թվականի հունվարին վիրահատում է ծունկը։ Վիրահատությունից հետո Չելսիի նախկին մարզիչ Ջոսե Մաուրինիոյի հետ թերապիայի կուրսեր է անցնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խմբի պաշտոնական կայքը One Direction Արխիվացված 2012-03-27 Wayback Machine
  • Նայլ Հորան Թվիթթերում
  • Նայլ Հորան Internet Movie Database կայքում
  • «Mums of One Direction stars reveal how the boys have grown into music sensations». Dailyrecord.co.uk. 2012 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայլ Հորան» հոդվածին։