Լյուդմիլա Գուրչենկո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Գուրչենկո (ռուս.՝ Людмила Марковна Гурченко, ուկրաիներեն՝ Людмила Марківна Гурченко, 1935 թ. նոյեմբերի 12, Խարկով — 2011 թ. մարտի 30, Մոսկվա)— կինոյի հայտնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի: Առաջին կինոնկարը, որտեղ նա հանդես է եկել, 1956 թ. Յան Ֆրիդի «Ճշմարտության ուղի»-ն էր, սակայն իսկական փառքի նա արժանացավ Էլդար Ռյազանովի «Կառնավալային գիշեր» կինոնկարում Լենա Կռիլովայի դերը մարմնավորելուց հետո: Նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում, այդ թվում` «Կայարան երկուսի համար», «Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը», «Սիբիրիադա», «Սեր և աղավնիներ» և այլն: Վերջին շրջանում նա աշխատում էր թատրոնում, գրում ինքնակենսագրական գրքեր:[1]