Լինդենի նետիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդենի նետիկ
Լինդենի նետիկ
Լինդենի նետիկ
Լինդենի նետիկ (արու)
Լինդենի նետիկ (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Նետիկներ (Coenagrionidae)
Ցեղ Erythromma
Տեսակ Լինդենի նետիկ (E. lindenii)
Միջազգային անվանում
Erythromma lindenii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Լինդենի նետիկ (լատին․՝ Erythromma lindeni ), նետիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

30-34 մմ մարմնի երկարությամբ փոքր ճպուռ է, որի սև զարդանախշով գունավորումը երկնագույն է, երբեմն՝ կանաչավուն շողշողյունով։ Արուն ունի ավելի վառ գունավորում, կրծքի վերին սև մասը զույգ նեղ երկնագույն երկայնական զոլերով է, սև բծերով փորիկի 2-6-րդ հատվածները նշտարաձև են, իսկ 7-8-րդ հատվածները՝ վերևից համարյա ամբողջությամբ սև, 9-րդը՝ երկնագույն, 10-րդը վերին մակերեսի վրա ունի սև գույնի զոլ։ Սեռահասուն էգի փորիկի միայն միջին 3-4-րդ հատվածներն են երկնագույն, մյուսները ձիթապտղականաչ են կամ դեղնավուն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում, Անդրկովկասում։ Հայաստանում հայտնի է միայն մեկ տեղավայրում՝ Տարոնիկ գյուղի շրջակայքում (Արմավիրի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է հոսող և կանգնած ջրով, թթվածնով հարուստ պարունակությամբ ջրամբարներում։ Հայաստանում հայտնաբերվել է հուլիսին, արեալի մյուս հատվածներում թռիչքը դիտվում է մայիսի վերջից մինչև սեպտեմբերի կեսերը։ Զարգացման շրջանը տևում է 1 տարի։ Ձվադրում է ջրային բուսականության վրա[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվաքանակի փոփոխության միտումները չպարզված, հազվագյուտ տեսակ է։ Հազվադեպ է հանդիպում, հայտնաբերվել է մեկ անգամ։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Գրանցված էր ԽՍՀՄ Կարմիր գրքում[1]։

Վտանգման հիմնական գործոններն են՝ ջրամբարների աղտոտում և հիդրոլոգիական ռեժիմի խախտում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդենի նետիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդենի նետիկ» հոդվածին։