Տարոնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տարոնիկ, Արմավիրի մարզից)
1rightarrow.png  Տե՛ս նաև Տարոն (այլ կիրառումներ) 
Գյուղ
Տարոնիկ
Վիշապաքար.JPG
40°07′59″ հս. լ. 44°15′57″ ավ. ե. / 40.133056° հս. լ. 44.265833° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արմավիրի
Գյուղապետ Արմեն Խլղաթյան[1]
Մակերես 9,78 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 850 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 2283 մարդ (2010)
Խտություն 219 մարդ/կմ²
Ազգային կազմ Հայեր,
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն ականաշենցի
Ժամային գոտի UTC+4
Պաշտոնական կայք taronik.armavir@mta.gov.am
##Տարոնիկ (Հայաստան)
Red pog.png
##Տարոնիկ (Արմավիրի մարզ)
Red pog.png

Տարոնիկը[2], գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, էջմիածին քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք։ մարզկենտրոնից 15 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 845 մ բարձրության վրա։ Գյուղի բնակչությունը 2,036 մարդ է։

Բնակչություն[խմբագրել]

Բնակիչների նախնիների մի մասի 1915-1920 թվականներին գաղթել են Վանի, Բիթլիսի, Մուշի գյուղերից։

Տարոնիկ գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1873 1922 1931 1950 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 658 492 339 560 248 1243 1448 1822 2017 2201

Պատմություն[խմբագրել]

Տարոնիկի հարավ-արևելյան ծայրամասում գտնվում է Մեծամորի ամրոց հնագիտական վայրը։ Այն բնակեցված է եղել մ.թ.ա. 5-րդ հազարամյակից մինչև մ.թ. 18-րդ դարը։ Մեծամորի ամրոցի դամբարանի պեղումները սկսվել են 1965 թվականին։ Այն հատկանշական է իր աստղադիտարանով և յոթ սրբավայրերից բաղկացած տաճարային համալիրներով։

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատմական կառույցներ[խմբագրել]

Տարոնիկ գյուղի արևմտյան կողմում է գտնվում մ.թ.ա. 4-րդ-1-ին հազարամյակների Մեծամոր բլուր-հնավայրը։ Գյուղն ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Համայնքի ղեկավար և ավագանի
  2. Նաև կոչվել է՝ Զեյվա Ադրբեջանական, Ջեյվա Թուրքական, Զեյ վա Թուրքի, Ջեյվա Վերին և Զեյվա Փոքր
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 197»։ http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf։