Լատիներեն արտահայտությունների ցանկ «D»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է D տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ


D[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
Da mihi factum, dabo tibi ius «Տուր ինձ փաստեր, և ես քեզ կտամ օրենքը» Նաև՝ Da mihi facta, dabo tibi ius; Հռոմեական օրենսդրության վրա հիմնված իրավական սկզբունք է, երբ կողմերը պետք է գործի մասին փաստեր ներկայացնեն, մինչ դատավորը գործը վարում է օրենքի ուժով։ Տես նաև '«iura novit curia'» (Դատարանն օրենքը գիտե։)։
damnant quodnon intelligunt «Դատապարտում են այն, ինչը չեն հասկանում»
damnatio memoriae «Հիշատակի ուրացում» Հռոմեական սովորույթ, համաձայն որի հասարակությունը ձևացնում էր, իբր խայտառակված հռոմեացիները (մասնավորապես նախկին կայսրերը) երբեք գոյություն չեն ունեցել։
de facto «Փաստացի»
de integro նորից, երկրորդ անգամ
de jure «Իրավաբանորեն»
dixi «Ես ասացի»
dura lex sed lex օրենքը դաժան է, բայց օրենք է

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.