Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է C տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
| Լատիներենը |
Թարգմանությունը |
Ծանոթագրություններ |
| cacoethes scribendi |
«Գրելու վատ սովորությունը» կամ «գրելու մոլուցքը» |
Վերցված է Յուվենալի Սատիրներից [1] [2] . Գրելու անհագ ծարավ, կամ գրելու անհաղթահարելի ցանկություն, հիպերգրաֆիա [3] |
| Caedite eos. Novit enim Dominus qui sunt eius. |
«Սպանեք դրանց, Աստված յուրայիններին կճանաչի» |
Ենթադրաբար ասվել է աբբատ Առնոդ Ամալրիկի [4] կողմից Բեզյեռի կոտորածից առաջ Ալբիգենզյան Խաչակրաց արշավանքի ժամանակ։ Բառերը գրանցվել են 30 տարի անց ըստ Կեսարիուս Հայստերբախի [5]։ |
| cadavera vero innumera |
«Իրապես անհամար դիակներ» |
Ասվել է հռոմեացիների կողմից Կատալոնյան դաշտերի ճակատամարտի [6] հետևանքները նկարագրելիս։ |
| caetera desunt |
«Մնացածը չկա» |
|
| calix meus inebrians |
«Գավաթս է ստիպում ինձ խմել» |
|
| camera obscura |
«Մութ խցիկ» |
Օպտիկական սարք, որն օգտագործվել է նկարչության մեջ և եղել է ժամանակակից լուսանկարչության նախահայրը։ |
| canes pugnaces |
«Պատերազմի շները» կամ Կռվող շներ [7] |
|
| canis canem edit |
«Շունը շան կուտի» |
Վերաբերում է մի իրավիճակի, որտեղ ոչ ոք պաշտպանված չէ, կամ՝ «Թող ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի»։ |
| Cito inarescit lacrima |
«Արցունքը շուտ է չորանում» |
Ցիցերոն |
| Cognito, ergo sum |
«Մտածում եմ, ուրեմն կամ» |
Ռենե Դեկարտ |
| Consultor homini tempus utilissimus |
«Ժամանակը մարդու ամենաօգտակար խորհրդատուն է» |
|
| Cum tacent, clamant |
«Գոռում են, երբ լռում են» |
Ցիցերոն
C Ժամանակավոր ենթավերնագիր [խմբագրել]
|
Ծանոթագրություններ [խմբագրել]
- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL: Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York: Routledge. ISBN 0415917751.