Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է V տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
| Լատիներենը |
Թարգմանությունը |
Ծանոթագրություններ |
| vade ad formicam |
«Մրջյունի մոտ գնա՛...» |
Բիբլիական արտահայտություն Առակների գրքից։ Լրիվ խոսքը այսպես է հնչում. «Մրջյունի մոտ գնա՛, ո՛վ ծույլ, նախանձի՛ր նրա գործերին և իմաստուն եղիր նրանից ավելի»։ [1] |
| vade mecum |
«Արի ինձ հետ» |
«Վադեմեկում»-ը մի բան է, որը մարդ միշտ իր հետ է պահում, օրինակ տեղեկատուն կամ ուղեցույցը։ |
| vade retro Satana |
«Հետ գնա, Սատանա...» |
Չարհալած բացականչություն, որը կոչված է հեռու վանել չարքերին կամ սատանային, հաճախ օգտագոծվում է ի արձագանք գայթակղության։ Սերում է ժամանակին տարածված Միջնադարյան Կաթոլիկ էքզորսիզմային բանաձևրց, և գալիս է Հիսուսի կողմից Սուրբ Պետրոսին հղված կշտամբանքից, Ավետարան ըստ Մարկոսի 8:33 [2], «vade retro me Satana» («Ետևս գնա, սատանա, որովհետև դու աստծո բաները չես խորհում, այլ մարդկանց»). Պորտուգալական մի ժամանակակից կարգախոս ծաղրաբար վերաշարադրել է արտահայտությունը. «Vai de metro, Satanás» («Գնա մետրոյով, սատանա»։). |
- ↑ Մ.Ա.Ս.Է. Աստվածաշունչ, Առակներ 6։6
- ↑ Մ.Ա.Ս.Է. Աստվածաշունչ, Ավետարան ըստ Մարկոսի 8։33
Ծանոթագրություններ [խմբագրել]
- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL: Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York: Routledge. ISBN 0415917751.