Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է T տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
| Լատիներենը |
Թարգմանությունը |
Ծանոթագրություններ |
| tabula rasa |
«Քերած գրատախտակ» |
Կամ «Մաքուր գրատախտակ»։ Հռոմեացիները գրում էին մոմի շերտով պատված փայտե տախտակների վրա, որոնք մաքրվում էին գրելու համար օգտագործվող ստիլուսի բութ ծայրով։ Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը [1] օգտագործեց եզրը նկարագրելու համար մարդկային միտքը ծնվելու պահին, մինչև որևէ գիտելիք ստանալը։ |
| tabula gratulatoria |
«Շնորհավորանքների գրատախտակ» |
Շնորհավորանքների ցանկ |
| Tacito consensu |
«Լուռ համաձայնությամբ» |
|
| talis qualis |
«Հենց որպես այդպիսին» |
«Հենց այնպես, ինչպես կա» կամ «որպես այդպիսին» |
| taliter qualiter |
«Որոշ չափով» |
«Որոշակիորեն» կամ «ինչ-որ չափով» |
| tarde venientibus ossa |
«Ուշացածներին ոսկորներն են մնացել» |
|
| technica impendi nationi |
«Տեխնոլոգիան ազգերի առաջընթացն է» |
Մադրիդի տեխնոլոգիական համալսարանի կարգախոսը |
Ծանոթագրություններ [խմբագրել]
- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL: Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York: Routledge. ISBN 0415917751.