Լատիներեն արտահայտությունների ցանկ «E»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է E տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ

E [խմբագրել]

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
e pluribus unum «Շատերից (ծնվում է) մեկը» Սովորաբար թարգմանվում է որպես. «Շատերից մեկը» Ամերիկայի Միացյալ Նահանգների կարգախոսը։ Օգտագործվում է ԱՄՆ շատ մետաղադրամների վրա և փորագրված է Կապիտոլիումի շենքի վրա. Ճիշտ ձևն է «ex pluribus unum», բայց այժմ օգտագործվում է համառոտագրված ձևը։
Ecce Homo «Ահա ձեր մարդը՝ ձեզ» Ըստ սուրբ Հովհաննեսի Ավետարանի [1], Պիղատոսն է ասում այս խոսքերը՝ փշապսակով Հիսուսին ներկայացնելով ամբոխին։ Բառերը նաև Նիցշեի ինքնակենսագրության վերնագիրն են։
Ecce panis angelorum «Ահա ձեզ հացը հրեշտակների» Արտահայտությունը սովորաբար գրվում է կաթոլիկ եկեղեցիների զոհասեղանի վրա կամ մոտ։ Տես նաև Panis Angelicus.
Editio princeps «Առաջին խմբագրություն» Որևէ աշխատության առաջին տպագիր խմբագրությունը
Ego non «Ոչ ես»
Ego te absolvo «Մեղքերիդ թողություն եմ տալիս» Թողության արարողախոսքի արտահայտություն, որն ընդունված է կաթոլիկ եկեղեցում։
Ego te provoco «Ես քեզ մարտի եմ կանչում» Օգտագործվում է որպես մարտահրավեր։ «Քեզ մրցելու եմ կանչում»:
Emeritus «Վետերան», պատվավոր նախկին Նաև պաշտոնաթող եղած. թոշակի անցած։ Հաճախ կիրառվում է թոշակի անցնելուց առաջ մարդու ունեցած պաշտոնից հետո՝ օրինակ «professor emeritus» (նախկին պրոֆեսոր) կամ «provost emeritus» (նախկին ռեկտոր)։
Ense petit placidam sub libertate quietem «Թրով է «նե» պաշտպանում խաղաղությունը ազատության մեջ։» Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի կարգախոսը՝ ընդունված 1775թ.։
Entitas ipsa involvit aptitudinem ad extorquendum certum assensum «Իրականությունը այնքան հզոր է, որ կարող է համոզմունքով թելադրված հաստատում կորզել» Կամ «Իրականությունն այնքան հզոր է, որ կարող է ստիպել համոզված «այո» ասել»։ Արտահայտություն, որն օգտագործվում է ժամանակակից արևմտյան փիլիսոփայության մեջ՝ ճշմարտության էությունը բնորոշելու համար։

Հղումներ [խմբագրել]

  1. Մ.Ա.Ս.Է. Աստվածաշունչ, Ավետարան ըստ Հովհաննեսի 19:5

Ծանոթագրություններ [խմբագրել]

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL: Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York: Routledge. ISBN 0415917751.