Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է I տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
| Լատիներենը |
Թարգմանությունը |
Ծանոթագրություններ |
| ibidem (ibid.) |
«Նույն տեղում» |
Սովորաբար օգտագործվում է կենսագրական մեջբերումներում՝ նախորդ հղումի աղբյուրին կրկին հղում անելու համար |
| Idem per idem |
«Նույնը նույնի միջոցով» |
|
| Ibi semper est victoria ubi concordia est |
«Հաղթանակը միշտ այնտեղ է, որտեղ միասնություն կա» |
|
| idem (id.) |
«Նույնը» |
Օգտագործվում է արդեն նախկինում հղված որևէ բանին կրկին հղում անելու համար։ Տես նաև ibidem։ |
| idem quod (i.q.) |
«Նույնը ինչ...» |
Չշփոթել IQ (Iintelligence Quotient) մտավոր զարգացման գործակից արտահայտության հետ |
| id est (i.e.) |
«Այսինքն» |
Օգտագործվում է՝ «այսինքն դա նշանակում է...» կամ «ինչը նշանակում է...» կամ «այլ խոսքերով ասած...» կամ երբեմն «այս դեպքում... » արտահայտությունների իմաստներով՝ կախված բովանդակությունից։ Սակայն չի կարելի այն օգտագործել՝ «օրինակի համար...» իմաստով, ինչի համար կա լատիներեն exampli gratia e.g. արտահայտությունը։ |
Ծանոթագրություններ [խմբագրել]
- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL: Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York: Routledge. ISBN 0415917751.