Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է F տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
| Լատիներենը |
Թարգմանությունը |
Ծանոթագրություններ |
| Faber est suae quisque fortunae. |
«Ամեն մարդ ինքն է կերտում իր ճակատագիրը» |
Հաճախ օգտագործվող կարգախոս։ |
| Fac fortia et patere. |
«Համարձակ եղի՛ր ու դիմացկուն» |
Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի Պրինս Ալֆրեդ Քոլեջի կարգախոսը։ |
| fac simile |
«Նման անել», «Նմանակել» |
Ֆաքսիմիլ կամ ֆաքս բառերը ծագել են այս արտահայտությունից։ |
| Facta, non verba. |
«Գործեր, ո՛չ խոսքեր» |
Հաճախ օգտագործվում է որպես կարգախոս |
| Falsus in uno, falsus in omnibus. |
«Մի անգամ ստողը, հետո ամեն ինչում կստի» |
Հռոմեական իրավաբանության սկզբունք, ըստ որի, եթե մարդը մեկ անգամ կեղծ վկայություն է տվել, այլևս ոչ մի հարցում վստահելի չէ։ Դրանից է բխում փաստաբանների շահագրգռվածությունը դատարանում հակընդդեմ կողմի վկաներին հեղինակազրկել վկայակոչելով նրանց երբեմնի ասած սուտը։ |
| Feci quod potui, faciant meliora potentes. |
«Ես արեցի, ինչ կարող էի, ով կարող է, թող ավելին անի» |
Թարգմանիչ Հենրի Բաերլայնի նախաբանից գրված Աբու ալ-Ալա ալ Մահարիի [1] «Աբու-ալ-Ալայի Դիվանը» թարգմանության համար ; [2] |
| Fecit. |
«... արեց» |
Գրվում է նկարների վրա նկարչի ստորագրությունից հետո։ |
| Felix qui potuit rerum cognoscere causas. |
«Երջանիկ է նա, ով կարող է հասկանալ իրականության պատճառները» |
Վիրգիլիոս. "Rerum cognoscere causas" նաև Շեֆիլդի համալսարանի կարգախոսն է։ |
| Fere libenter homines id quod volunt credunt. |
«Մարդիկ սովորաբար հավատում են այն ամենին, ինչին ուզում են հավատալ» |
Մարդկանց պատկերացումներն ընդհանուր առմամբ ձևավորվում են նրանց ցանկություններով Հուլիոս Կեսար։ |
| Festina lente! |
«Դանդաղ շտապի՛ր» |
Ավգուստոս կեսարի օքսիմորոն կարգախոսը։ Խրախուսում է արագ շարժվել. բայց միևնույն ժամանակ զգուշությամբ ու ողջամտությամբ։ |
| Fiat justitia ruat caelum! |
«Թո՛ղ արդարադատությունը կայանա, թեկուզ երկինքը ցած ընկնի» |
Լատիներեն իրավաբանական եզր |
Ծանոթագրություններ [խմբագրել]
- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL: Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York: Routledge. ISBN 0415917751.