Jump to content

Ժյուլ Մասնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժյուլ Մասանէից)
Ժյուլ Մասնե
Բնօրինակ անունֆր.՝ Jules Massenet
Ի ծնե անունֆր.՝ Jules Émile Frédéric Massenet
Ծնվել էմայիսի 12, 1842(1842-05-12)[1][2][3][…]
Montaud, Լուար, Ֆրանսիա[4][5]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էօգոստոսի 13, 1912(1912-08-13)[6][1][2][…] (70 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[6][4]
Գերեզմանcemetery in Égreville
Ժանրերօպերա, դասական երաժշտություն, օրատորիա, օպերետ, բեմական երաժշտություն և բալետ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար, լիբրետիստ և երգեհոնահար
Գործիքներերգեհոն
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Սենտ-Լուիսի լիցեյ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա[7], Royal Philharmonic Society? և Higher Council for Fine Arts?
ԱմուսինNinon de Gressy?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Jules Massenet Վիքիպահեստում

Ժյուլ Էմիլ Ֆրեդերիկ Մասնե (ֆր.՝ Jules Massenet, մայիսի 12, 1842(1842-05-12)[1][2][3][…], Montaud, Լուար, Ֆրանսիա[4][5] - օգոստոսի 13, 1912(1912-08-13)[6][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[6][4]), ֆրանսիացի երգահան։ Գրել է 34 օպերա, ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար, բալետային երաժշտություն, 200-ից ավել երգեր և ռոմանսներ։

Առավելապես հայտնի են և այսօր էլ տարբեր հաճախականությամբ բեմադրվում են նրա «Հերովդիադե» (Hérodiade, 1881 թ.) «Մանոն» (Manon, 1884 թ.), «Սիդ» (Le Cid, 1885 թ.), «Վերթեր» (1892 թ.), «Թայիս» (1894 թ.), «Աստվածամոր աճպարարը» (1902 թ.), «Դոն Կիխոտ» (1910 թ., գրվել է հատուկ աշխարհահռչակ ռուս երգիչ (բաս) Ֆեոդոր Շալյապինի համար) օպերաները։ Մասնեի երաժշտությանը հատուկ է մեղեդային հարստություն, ինչի շնորհիվ այն մեծ ժողովրդայնություն է վայելել XIX դարի վերջին և XX դարի սկզբներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Մասնե» հոդվածին։