Լուար (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուար
Loire
Զինանշան
Blason département fr Loire.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Ռոն-Ալպ
Վարչկենտրոն Սենտ-Էթյեն
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2007)
740 668 (29րդ տեղ)
Խտություն 150 մարդ/կմ²
Տարածք 4 781 կմ²
Լուար վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Լուար (ֆրանսերեն՝ Loire), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևելքում։

  • Լուար դեպարտամենտի կարգային թիվն է՝ 42։

Պատմությունը[խմբագրել]

Ստեղծվել է 1793 թվականին, երբ կազմավորումից ընդամենը երեքուկես տարի հետո Ռոն և Լուար դեպարտամենտը բաժանվեց երկու մասերի։ Դա տեղի ունեցավ Լիոնի ակտիվիստների ջանքերով, որը երկրի երկրորդ քաղաքն էր։ Ռոն և Լուարը կիսելով, նրանք ցանկանում էին պոտենցիալ ուժից պաշտպանել Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։
Մայրաքաղաքը նույնպես տեղափոխվել է տեղի-տեղ, սկզբից եղել է Ֆերը (1793-1795թթ.), հետո՝ Մոնբրիսոնը (1795-1855թթ.), և ներկայումս Սենտ-Էթյենն է (1855-ից հետո)։

Բնակչությունը 740.7 հազար մարդ է։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Լա Րոշ դղյակը
Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերից մեկը` Սեն-Կրուա-ան-Ժարե

Կազմված է երեք արոնդիսմենից՝

  • Մոնբրիսոն արոնդիսմեն;
  • Րոան արոնդիսմեն;
  • Սենտ-Էթյեն արոնդիսմեն։

Տարածքը 4 781 քառ.կմ է։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]