Վերթեր (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերթեր
ֆր.՝ Werther
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորԺյուլ Մասնե
Լիբրետտոյի
հեղինակ
Էդուար Բլո, Պոլ Միլիե և Ժորժ Արտման
Սյուժեի աղբյուրԵրիտասարդ Վերթերի տառապանքները
Գործողությունների քանակ4
Ստեղծման տարեթիվ1885
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 16, 1892
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Werther (Massenet) Վիքիպահեստում

«Վերթեր» (ֆր.՝ Werther), ֆրանսիացի կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի օպերան («լիրիկական դրամա» ֆր.՝ drame lyrique) չորսը գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն գրել են Էդուար Բլոն, Պալ Միլեն և Ժորժ Արտմանն ըստ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպի (1774)։ Մասնեն գրել է օպերան 1886—1887 թվականներին։ Ստեղծագործությունն առաջին անգամ բեմադրվել է Վիեննայի արքունական օպերային թատրոնում 1892 թ. փետրվարի 16–ին գերմաներենով։ Օպերայի՝ ֆրանսերեն լեզվով առաջնախողը տեղի է ունեցել 1892 թ. դեկտեմբերի 27–ին Ժնևում։ Ֆրանսիայում օպերան առաջին անգամ կատարվել է 1893 թ. հունվարի 16–ին Փարիզի «Օպերա կոմիկ» թատրոնում։ «Վերթերը» Մասնեյի առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն ընդգրկված է աշխարհի բազմաթիվ օպերային թատրոնների կանոնավոր խաղացանկում։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերգ Ձայն Կատարողը պրեմիերայի ժամանակ
16 փետրվարի, 1892
(դիրիժոր՝ Վիլհելմ Յան)
Վերթեր, 23 տարեկան տենոր Էռնեստ վան Դեյկ
Ալբերտ, 25 տարեկան բարիտոն Ֆրից Նայդլ
Դատավոր, 50 տարեկան բաս Մայերհոֆեր
Շմիդտ, դատավորի ընկերը տենոր Շլիտենհելմ
Յոհան, դատավորի ընկերը բաս Ֆելիքս
Բրյուլման, երիտասարդ բարիտոն
Շատլոտա, դատավորի դուստրը, 20 տարեկան մեցո-սոպրանո Մարի Ռենար
Սոֆի, նրա քույրը, 15 տարեկան սոպրանո Էլեն Ֆոստեր-Բրանդտ
Կաթխեն, երիտասարդ աղջիկ մեցո-սոպրանո
երեխաներ՝ Ֆրից, Մաքս, Հանս, Կարլ, Գրետել, Կլարա ալտ, սոպրանո
Փոքրիկ գյուղացի, ծառա, Վեցլարի բնակիչներ, հյուրեր և երաժիշտներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերթեր (օպերա)» հոդվածին։