Թոմ Գերելս
| Թոմ Գերելս | |
|---|---|
աստղագետ |
|
| ԱԱՀ՝ | Թոմ Գերելս |
| Ծննդյան օր՝ | 21.2.1925 |
| Ծննդավայր՝ | Հաարեմմելմեր, Նիդերլանդներ |
| Վախճանի օր՝ | 11.7.2011 |
| Վախճանի վայր՝ | Թուսոն, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | Պալոմարյան աստղադիտարան (Արիզոնայի համալսարան) |
Թոմ Գերելս (հոլ.՝ և անգլ.՝ Tom Gehrels, ծնվել է 1925 թվականի փետրվարի 21-ին Նիդերլանդներում, Հաարեմմելմերում, մահացել է` 2011 թվականի հուլիսի 11-ին ԱՄՆ-ի Թուսոն քաղաքում[1]), ամերիկյան աստղագետ, աստղագիտության և մոլորակագիտության պրոֆեսոր Արիզոնայի համալսարանում (Թուսոն):
Բովանդակություն |
Հետազոտությունները [խմբագրել]
Գերելսը առաջինը 50-ական թվականներին սկսեց օգտագործել աստերոիդների որոնման ֆոտոմետրիկ մեթոդը, ինչպես նաև հետազոտեց ալիքի երկարության կախումը աստղերի և մոլորակների բևեռականացումից, հրատարակելով իր հետազոտությունները «Աստղագիտական ամսագրում» (անգլ.՝ Astronomical Journal):
Համատեղ Կոռնելիս վան Հաուտենի և Ինգրիդ Հաուտեն-Գրունենվելդի հետ հայտնաբերել է ավելին քան 4 հազար աստերոիդներ, ներառյալ Ապոլոնի աստերոիդները, Ամուրի աստերոիդները և բազմաթիվ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ: Իր դիտարկումների համար Թոմ Գերելսը օգտագործում էր 48-դյույմանոց շմիդտի համակարգի աստղադիտակ Պալոմարյան աստղադիտարանում և ուղարկում էր ֆոտոթերթիկները երկու հոլանդացի աստղագետներին Լեյդենյան համալսարան, ովքեր և վերլուծում էին դրանք և հայտնաբերում նոր, անհայտ, աստերոիդներ: Այս եռյակին են վերագրում մի քանի հազար աստերոիդների հայտնաբերումը: Գերելսը նույնպես հայտնաբերել է մի շարք գիսաստղեր:
Նա է հանդիսացել գլխավոր գիտնական-ֆոտոբևեռացնողը Պիոներ-10-ի և Պիոներ-11-ի վրա տեղադրած ֆոտոբեևեռացուցիչի (անգլ.՝ Photopolarimeter) հետ աշխատանքներում:
Գերելսը գրել է մի շարք դասագրքեր տիեզերական հետազոտությունների թեմայով, հանդիսացել է Արիզոնայի համալսարանի թերթի առաջին 30 համարների գլխավոր խմբագիր: Նա նույնպես սկսել է Spacewatch ծրագիրը և հանդիսացել է այս ծրագրի հիմնական հետազոտողը:
(1777) Գերելս աստերոիդը անվանվել է նրա պատվին:
| Գերելսի կողմից կատարված որոշ հայտնագոտծություններ` | |
|---|---|
| Աստերոիդներ: | Գիսաստղեր: |
| (1979) Սախարով | 64P/Սվիֆտ-Գերելսի |
| (2247) Հիրոշիմա | 78P/Գերելսի |
| (4065) Մեյնել | 82P/Գերելսի |
| (11184) Պոստմա | 90P/Գերելսի |