Էֆիմերտե
Էֆիմերտեն(հուն. ἐφημερίς օրագիր, առoրյա դեպք) (կամ Էֆիմէրտէ, կամ Էֆիմերտէյ, կամ Եփրեմվերդին)
Բովանդակություն |
[խմբագրել] Էփիմերտե՝ օրագիր
Հնում պետական, քաղաքական ու ռազմական գործիչների օրագրերը: Եգիպտոսում և Հին Հունաստանում Էփիմերտեներում նշում էին ամենօրյա տեղեկություններ, հաշվետվություններ: Հայտնի են Ալեքսանդր Մակեդոնացու Էփրիմերտեները:
[խմբագրել] Էփրիմերտե՝ Աստղագուշակության գիրք
Աստղագիտական հատուկ տվյալներ պարունակող աղյուսակներ և հին օրացույցներ:
[խմբագրել] Հետագա զարգացումները
Հետագայում Էփրիմերտեներում մեծ տեղ են հատկացվել գուշակումներին, երազահանությանը, գրբացությանը, ժողովրդական բժշկությանը, փիլիսոփայական դատողություններին: Առաջին աստղագիտական Էփրիմերտեն, կազմված 30 տարվա համար, լույս է տեսել 1476թ., Նյուրնբերգում: Հետագայում հրատարակվել են Էփրիմերտեներ 100 տարվա համար:
[խմբագրել] Հայկական Էփրիմերտեները
Հայերեն առաջին Էփրիմերտեն լույս է տեսել 1748-ին Վենետիկում: Հայերեն Էփրիմերտեներում շարադրվել են նաև հռոմեական և հայկական տոմարների աղերսները: Էփրիմերտեն հայտնի է նաև "Եփրեմվերդի" սխալ անվամբ, ծողովրդական ստուգաբանությամբ՝իբրև կոնկրետ անձնավորության մարգարեություն:
[խմբագրել] Աղբյուրներ
- Սաֆարյան, Սարգիս (1798). Էֆիմէրտէ. Կալկաթայ: Տպարանի Տր. Յովսէփայ Ստափփանուէան.
- (2008) Րաֆֆի օրացոյց.
[խմբագրել] Արտաքին հղումներ
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |