Էներգետիկ վամպիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԼաՎեյան սատանիզմի և «Սատանայի եկեղեցու» պաշտոնական խորհրդանիշը

Էներգետիկ վամպիրներ (անգլ.՝ Energy vampires), մարդիկ, ովքեր թողնում են բացասական ազդեցություն մյուսների վրա, ստիպում են նրանց զգալ սպառված, հոգնած, նույնիսկ հասցնում դեպրեսիայի՝ առանց որևէ հոգեկան միջամտության[1][2]։

«Էներգետիկ վամպիրներ» տերմինը հայտնի դարձավ 1960 թվականին սատանիզմի հեղինակային հիմնադիր, սատանիզմի և օկուլտականության իդեալիզմներից առաջավոր դեմքերից մեկի՝ Անտոն Շանդոր ԼաՎեյի (անգլ.՝ Anton Szandor LaVey) և իր «Սատանայի Աստվածաշնչի» շնորհիվ։ ԼաՎեյը առաջարկել է «հոգեկան վամպիր» տերմինը ՝ նկարագրելու հոգեպես կամ էմոցիոնալ առումով թույլ մարդու, ով կլանում է կենսական էներգիա այլ մարդկանցից[3]։

«Հոգեկան վամպիր», «Հոգեբանական վամպիր» և «Էներգետիկ վամպիր» տերմինները ռուսերենում հաճախ դիտվում են որպես հոմանիշներ[4]։

Էներգետիկ վամպիրների բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էներգետիկ վամպիրները մեր մեջ բնակվում են մշտապես։ Ամեն օր մենք հանդիպում ենք նրանց մեր շրջապատում։ Բայց նրանք հրեշներ չեն և չեն խմում ոչ մեկի արյունը։ Նրանք սովորական մարդիկ են, որոնք կարիք ունեն էներգիայի անընդմեջ վերալիցքավորման։ Նման մարդկանց մոտ բիոդաշտը կամ աուրան շատ փոքր չափի է։ Նորմալ գոյատևման համար նրանց անընդհատ հարկավոր է էներգիայի պաշար։ Սովորաբար նրանց համար դոնոր են դառնում ավելի առողջ և երիտասարդ մարդիկ։

Աստվածաշնչում հիշատակվում է, որ Դավիթ թագավորն իր ուժերը պահպանելու համար մշտապես շրջապատում էր իրեն երիտասարդ, առողջ մարդկանցով, այդ թվում նաև երեխաներով։ Հնում հիվանդներին բուժելու համար բժիշկները հաճախ էին դիմում այդ մեթոդին։

Մարդիկ կարող են վերածվել էներգետիկ ագրեսորների ծանր հիվանդությունների արդյունքում, որոնք քայքայում են նրանց բիոդաշտը։ Երբեմն նրանք վամպիրներ են դառնում վտանգավոր մոգությամբ տարվելուց հետո։

Էներգետիկ վամպիրների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էներգետիկ վամպիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էներգետիկ վամպիրները համարվում են հոգեկան վամպիրների (անգլ.՝ Psychic vampire) ենթաճյուղ։ Գիտնականները տարբերակում են էներգետիկ վամպիրների երկու տեսակ` ակտիվ և պասիվ։ Ակտիվ կամ ագրեսիվ վամպիրները գործում են բացահայտ։ Նրանք փորձում են համբերությունից հանել իրենց զոհին` վեճի մեջ մտնելով նրանց հետ, քանի որ կատաղության մեջ մարդիկ բիոէներգետիկորեն անպաշտպան են։ Եթե վիրա­վորանքները չեն օգնում, վամպիրը կարող է դիմել ֆիզիկական ուժի։ Նրանք էներգիա կլանում են նաև պոտենցիալ դոնորին սարսափ ներշնչելով։

Պասիվ վամպիրներին դժվար է ճանաչել։ Արտաքնապես սրանք բավական հանգիստ, անվնաս, անգամ մարդամոտ են թվում։ Բայց ներսում նրանց այրում է նախանձը, չարությունը, խանդը, ատելու­թյունը, ինչը նրանք հմտորեն թաքցնում են։ Էներգիա կլանելու նրանց մեթոդը հիմնված է զոհին թուլացնելու, նրա մեջ կարեկցանք արթնացնելու վրա։ Այս տեսակ վամպիրը սկսում է դժգոհել իր կյանքից կամ սկսում է գովաբանել զրուցակցի լավ կողմերը։ Հետաքրքիրն այն է, որ չնայած նրանք ցույց են տալիս խղճահա­րություն` շրջապատող մարդկանց տրամադրությունը միանգամից ընկնում է, առաջանում է հիասթափություն, ճնշվածություն։ Հենց այդ ժամանակ է, որ էներգիան պարզապես քամվում է զոհերից։ Եթե հարձակումը մի անգամ է տեղի ունեցել, հաջորդ իսկ օրը զոհի բիոդաշտը կրկին վերականգնվում է։ Երկարատև հարձակումների ժամանակ դաշտը չի հասցնում վերականգնվել, և մարդը հիվան­դանում է։ Էներգիայի պակասը քայքայում է օրգանիզմը և պատճա­ռում ծանր հիվանդություններ, ինչպես ասենք շաքարախտ, սրտի անբավարարություն, քաղցկեղ և այլն[5]։

Որոշ սոցիոլոգներ առաջարկել են հոգեկան և էներգետիկ վամպիրներին համարել ենթամշակույթ[6]։

Էմոցիոնալ վամպիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էմոցիոնալ վամպիրներ» տերմինը առաջարկել է Ալբերտ Բերնշտայնը՝ նկարագրելով անձնային խանգարում ունեցող մարդկանց, ովքեր էմոցիոնալ առումով էներգիա են կլանում ուրիշներից[7]։

Հոգեկան վամպիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկան վամպիրները առասպելական արարածներ են, ովքեր իրենց շրջապատողներից կլանում են կյանքի ուժը։ Հոգեկան վամպիրները առկա են տարբեր մշակույթներում և ենթամշակույթներում[8]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «5 Emotional Vampires & How to Combat Them». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  2. Watch out for energy vampires
  3. Anton LaVey
  4. The Occult in Russian and Soviet Culture
  5. "A Step To Wider English" Նաիրա Ավագյան, 2014, էջ 14
  6. The Psychic Vampire
  7. How to Spot an Emotional Vampire in 10 Steps
  8. Self-Described Vampires Come Out of the Dark to See 'Twilight'