Էյգեն Բլեյլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյգեն Բլեյլեր
գերմ.՝ Eugen Bleuler
Ծնվել էապրիլի 30, 1857(1857-04-30)[1][2][3][…]
Զոլլիկոն, Շվեյցարիա[4]
Մահացել էհուլիսի 15, 1939(1939-07-15)[4][1][2][…] (82 տարեկան)
Զոլլիկոն, Շվեյցարիա[4]
ԳերեզմանՑյուրիխ
Բնակության վայր(եր)Ցյուրիխ
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունհոգեբույժ, բժիշկ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ցյուրիխի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբուժություն
Պաշտոն(ներ)ռեկտոր
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ալմա մատերՑյուրիխի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5]
Գիտական ղեկավարԺան-Մարտին Շարկո
Եղել է գիտական ղեկավարԿարլ Գուստավ Յունգ, Հերման Ռորշախ և Սաբինա Շպիլրայն
Ազդվել էՕգյուստ Ֆորել և Զիգմունդ Ֆրոյդ
Ամուսին(ներ)Hedwig Bleuler-Waser?[6]
Երեխա(ներ)Manfred Bleuler?
Ստորագրություն
Изображение автографа
 Eugen Bleuler Վիքիպահեստում

Էյգեն Բլեյլեր (գերմ.՝ Eugen Bleuler, համաձայն տառադարձության կանոնների՝ Օյգեն Բլոյեր , ապրիլի 30, 1857(1857-04-30)[1][2][3][…], Զոլլիկոն, Շվեյցարիա[4] - հուլիսի 15, 1939(1939-07-15)[4][1][2][…], Զոլլիկոն, Շվեյցարիա[4])՝ շվեյցարիացի հոգեբույժ, առավել հայտնի է հոգեկան հիվանդությունները հասկանալու գործում ունեցած ավանդով և «շիզոֆրենիա» տերմինի ներդրմամբ (այդ իսկ պատճառով շիզոֆրենիան հաճախ անվանում են «Բլեյլերի հիվանդություն»)[7]։ Բլեյլերը նաև մտցրել է աուտիզմ հասկացությունը։

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեյլերը հայտնի է շիզոֆրենիա ախտորոշման ներդրմամբ, որով 1908 թվականին առաջարկեց փոխարինել Է. Կրեպելի dementia praecox (վաղաժամ թուլամտություն) հասկացությունը։ Բլեյլերը շիզոֆրենիայի հիմնական ախտանշանը համարում էր ամբիվալենտությունը[8]։

Բլեյլերը համեստորեն գնահատեց իր կողմից ստեղծված շիզոֆրենիայի հայեցակարգի ինքնատիպությունը, նշելով.

«Այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են սուր պարանոյան, սուր պատրանքային խելագարությունը, հոգեկան խելագարությունը, ինչպես նաև մոլագարությունը և մելամաղձությունը… ինքնին չեն նշանակում «հիվանդություն»։ Այս կամ այն մասնագետը, բացառապես իր հայեցողությամբ ստեղծում է ոչ միայն անվանումը այլ ամբողջական հայեցակարգը, կախված նրանից, թե ախտանիշներից որն է առավել լուրջ»[9]։

Ժամանակին Բլեյլերը հոգեբուժության միակ պրոֆեսորն էր, ով ընդունել է Ֆրոյդի ուսմունքի կարևորությունը։ Նա ակտիվորեն կիրառում էր հոգեվերլուծությունը իր Burghölzli կլինիկայում։ Բացի դրանից Բլեյլերը զարգացրեց այն գաղափարը, որ հոգեկան հիվանդությունները չպետք է բուժել ըստ շաբլոնի և ինչը հաճախ է տեղի ունենում հիվանդության բնականոն ընթացքը հանգեցնում է բուժման[10]։

Բլեյլերի առավել հայտնի աշակերտը՝ ով զարգացրել է նրա տեսությունը շիզոֆրենիայի մասին, շվեյցարիացի հոգեբույժ և հոգեվերլուծաբան Կարլ Գուստավ Յունգն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբույժ դառնալու որոշման մեջ հնարավոր է իր անվանդն ունեցավ քրոջ հոգեկան հիվանդությունը։ 1881 թվականին Ցյուրիխում Բլեյլերը ավարտեց բժշկական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո, որպես օգնական աշխատել է Waldau և Burghölzli հոգեբուժական կլինիկաներում, հետագայում որակավորվեց Փարիզում և Մյունխենում։ 1886-1898- ական թվականներին ղեկավարել է Rheinau հոգեբուժական կլինիկան։ 1898 թվականին վերադարձավ Burghölzli կլինիկա, որը մոտ էր իր հայրենի գյուղին։ Կլինիկան ղեկավարել է մինչև 1927 թվականը, լինելով նաև հոգեբուժության պրոֆեսոր Ցյուրիխի բժշկական ֆակուլտետում[11]։

«Հոգեբուժության ղեկավարություն»  1911 թվական

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեյլերի հայեցակարգը քննադատության ենթարկվեց իր կողմից ևս ընդունված՝ « շիզոֆրենիա» հասկացության շրջանակներում միավորված խանգարումների ախտանիշներն, ընթացքն, արդյունքը, պատճառը հստակ բացահայտելու անկարողության պատճառով։ Բլեյլերի տեսակետից այդ խանգարումների՝ «ընթացքի ուղիները», կլինիկական դրսևորումները և արդյունքը տարբեր են։

Ըստ հակահոգեբույժ, Օքլենդի համալսարանի կլինիկական հոգեբանության պրոֆեսոր, շիզոֆրենիայի բուժման հոգեբանական ձևերի միջազգային կազմակերպության քարտուղար Ջ. Ռիդի, Բլեյլերը արհամարհել է այս կամ այն վարքագծի սոցիալական համատեքստը, որոնք նա դիտում է շիզոֆրենիայի շրջանակներում և նրա դրսևորմանը վերագրեց ցանկացած արարք, եթե դրանք համարվում էին սոցիալական նորմերի խանգարում։ Մասնավորապես փսիխոզի ախտանշաններին Բլեյլերը վերագրում էր այն այցելուների արարքները, որոնք Ռիդը գնահատում է որպես բողոք ընդդեմ հոգեբուժարանում մնալուն, բայց ոչ հիվանդության ախտանիշ։ «Կարելի է ամեն օր տեսնել, թե ինչպես են հիվանդները կեղտոտում կամ պատռում իրենց հագուստը (քանի որ նրանց չեն թողնում գնալ տուն), հիվանդները, ովքեր երկար ժամանակ ընդհանրապես չեն կարողանում կենտրոնացնել իրենց ուշադրությունը, հանկարծ կարող են մշակել փախուստի ծրագիր»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Э. Блейлер. Аффективность, внушение, паранойя. - М.: ВИНИТИ. - 208 с. - ISBN 5-7856-0215-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Блейлер Эйген // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. CONOR.Sl
  6. Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  7. Богдашина О. «ГЛАВА 1. Аутизм: история проблемы». // Аутизм: определение и диагностика. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. Bleuler, E. (1911). «Dementia praecox oder Gruppe der Schizophrenien». Handbuch der Psychiatrie (Erstdruck ed.). Leipzig und Wien: F. Deuticke. {{cite book}}: External link in |chapter= (օգնություն)
  9. Bleuler E. Dementia Praecox or the Group of Schizophrenias. — New York: International Universities Press, 1950. — P. 272. — 548 p. Цит. по: Read J. The invention of ‘schizophenia’ // Models of Madness: Psychological, Social and Biological Approaches to Schizophrenia / Edited by J. Read, R.L. Mosher, R.P. Bentall. — Hove, East Sussex: Brunner-Routledge, 2004. — 373 p. — ISBN 1583919058 На русском: Рид Дж. Изобретение шизофрении // Модели безумия: Психологические, социальные и биологические подходы к пониманию шизофрении / Под ред. Дж. Рида, Л.Р. Мошера, Р.П. Бенталла. — Ставрополь: Возрождение, 2008. — С. 53. — 412 с. — ISBN 9785903998012
  10. Read J. The invention of ‘schizophenia’ // Models of Madness: Psychological, Social and Biological Approaches to Schizophrenia / Edited by J. Read, R.L. Mosher, R.P. Bentall. — Hove, East Sussex: Brunner-Routledge, 2004. — 373 p. — ISBN 1583919058 На русском: Рид Дж. Изобретение шизофрении // Модели безумия: Психологические, социальные и биологические подходы к пониманию шизофрении / Под ред. Дж. Рида, Л.Р. Мошера, Р.П. Бенталла. — Ставрополь: Возрождение, 2008. — 412 с. — ISBN 9785903998012
  11. Bleuler E. Textbook of Psychiatry. — New York: Macmillan, 1924. — P. 272. Цит. по: Read J., Masson J. Genetics, eugenics and mass murder // Models of Madness: Psychological, Social and Biological Approaches to Schizophrenia / Edited by J. Read, R.L. Mosher, R.P. Bentall. — Hove, East Sussex: Brunner-Routledge, 2004. — P. 36. — 373 p. — ISBN 1583919058 На русском: Рид Дж., Массон Дж. Генетика, евгеника и массовые убийства // Модели безумия: Психологические, социальные и биологические подходы к пониманию шизофрении / Под ред. Дж. Рида, Л.Р. Мошера, Р.П. Бенталла. — Ставрополь: Возрождение, 2008. — 412 с. — ISBN 9785903998012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյգեն Բլեյլեր» հոդվածին։