Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ...
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1883
Հրատարակվել է1940
ՎիքիդարանԵրբ որ կանցնի ձմեռն սաստիկ...

«Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1883 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1883 թվականին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 2) պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «83 թ․»։

Առաջին անգամ, ո՛չ լրիվ (1-12 տողերը) տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 432)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունը գրելիս դեռևս պատանի Թումանյանը եղել է Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» տարածված երգի ազդեցության տակ։ Եգոր Անդրեասյանը, որը Ջալալօղլու դպրոցում եղել է Թումանյանի դասընկերը, վկայում է. «Թումանյանի սիրած երգերից մեկն էլ Ռուսինյանի «Կիլիկիան» էր»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 642.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ...