Եկատերինա Անդրեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Անդրեևա
ռուս.՝ Екатерина Владимировна Андреева
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1965(1965-11-27)[1][2] (58 տարեկան) կամ նոյեմբերի 27, 1961(1961-11-27) (62 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Չեռնոգորիա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական տարածաշրջանային համալսարան (1990)
Մասնագիտությունհաղորդավար, հեռուստահաղորդավարուհի, խմբագիր և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
 Ekaterina Sergeevna Andreeva Վիքիպահեստում

Եկատերինա Սերգեևնա Անդրեևա (ռուս.՝ Екатери́на Серге́евна Андре́ева, նոյեմբերի 27, 1965(1965-11-27)[1][2] կամ նոյեմբերի 27, 1961(1961-11-27), Մոսկվա, ԽՍՀՄ[4][5][6]), 1997 թվականի հունվարից Ռուսաստանի Առաջին ալիքի «Время» լրատվական հաղորդման հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Անդրեևան ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 27-ին Մոսկվայում (ըստ «Труд» թերթի[5] և «Ով ով է։ Ռուսաստանի Դաշնության կարգավիճակային ընտրախավը» տեղեկատուի[4], ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի՝ «Новой газета» թերթի տնօրինության տակ գտնվող արձանագրային փաստաթղթերի տվյալների[6]): Նրա հայրը ԽՍՀՄ նյութատեխնիկական մատակարարման գծով պետկոմի փոխնախագահն էր, մայրը՝ տնային տնտեսուհի[7]։ Եկատերինա Անդրեևան ունի փոքր քույր՝ Սվետլանան։ Վաղ մանկության տարիներին հայրը Եկատերինային շախմատ խաղալ է սովորեցրել, և այդ պահից, ինչպես ինքն է նշում, նա ունի «շախմատային» ինտելեկտ։ Հաճախել է գեղասահքի, որտեղից հեռացել է բարձր հասակի պատճառով (177 սմ)։ Ունի օպերային ձայն[8]։

Մանկության տարիներին հետաքրքրվել է նաև բասկետբոլով, կարճ ժամանակ հաճախել է Օլիմպիական պահեստայինների դպրոց[9]։

Ավարտել է № 187 դպրոցը, որից հետո սովորել է Համամիութենական իրավունքի հեռակա ինստիտուտում։ Դրան զուգահեռ Գլխավոր դատախազության քննչական կառավարման գործավարության բաժնում աշխատել է որպես խորհրդատու[10]։

1990 թվականին ավարտել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան մարզային մանկավարժական ինստիտուտը։ Նրա գիտական աշխատանքը նվիրված է Իոսիֆ Ստալինի և Ադոլֆ Հիտլերի վարժակարգերի համեմատմանը[11]։

1990 թվականին ընդունվել է Ռադիոյի և հեռուստատեսության աշխատողների որակավորման բարձրացման համամիութենական դասընթացներ (ԽՍՀՄ պետհեռուստառադիոյին առընթեր Որակավորման բարձրացման համամիութենական ինստիտուտ)։ «Հաղորդավարների դպրոցում» սովորել է Իգոր Կիրիլլովի մոտ։

1991 թվականին սկսել է աշխատել հեռուստատեսությունում։ Եղել է Կենտրոնական հեռուստատեսության և Օստանկինո հեռուստաընկերության հաղորդավար, վարել է «Առավոտ» հաղորդումը։ Լրատվական հաղորդումներ սկսել է վարել 1994 թվականից։ 1995 թվականի հունվարին դարձել է Օստանկինո առաջին ալիքի «ИТА Новости» լրատվական հաղորդման վարող։ Որոշ ժամանակ վարել է ավտոսպորտին նվիրված «Մեծ մրցավազքեր» (ռուս.՝ «Большие гонки») հաղորդումը Օստանկինո 1-ին և ОРТ ալիքներով[12]։

1995 թվականից սկսել է աշխատել ОРТ ալիքում՝ հանդես գալով որպես լրատվական հաղորդումների խմբագիր, «Լուրեր» (ռուս.՝ «Новости») ծրագրի հաղորդավար։

1997 թվականի սկզբին սկսել է աշխատել որպես «Время» լրատվական ծրագրի հաղորդավար («Ռուսաստանի հանրային հեռուստատեսություն» ԲԸ տեղեկատվական ծրագրերի վարչություն)։ Մինչև 1998 թվականի վերջը զուգահեռ վարել է լուրերի սովորական թողարկումներ, հիմնականում առավոտյան և երեկոյան։

1998 թվականի դեկտեմբերին դարձել է «ОРТ» ալիքի (ներկայում՝ Առաջին ալիք) «Время» հաղորդման մշտական հաղորդավար։ Մշտական հաղորդավար նշանակել է Տեղեկատվական ծրագրերի վարչության գլխավոր պրոդյուսեր և ОРТ ինֆորմացիոն ծառայության տնօրեն Սերգեյ Դորենկոն[13]։ 1999 թվականին համացանցում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Ռուսաստանի հեռուստատեսության ամենագեղեցիկ հաղորդավարուհի, «հայրենական հեռուստառադիոհեռարձակման զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար» պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (2006):

2001-2007 թվականներին Սերգեյ Բրլյովի հետ վարել է «Առաջին գիծ Վլադիմիր Պուտինի հետ», որը միաժամանակ հեռարձակվել է ОРТ/«Առջին ալիք» և РТР/«Россия» ալիքներով[14]։ 2004, 2008, 2012 և 2018 թվականներին նրա հետ միասին մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության նախագահի երդման արարողության ուղիղ հեռարձակումը[15]։

2010 թվականի արդյունքներով ընդգրկվել է Ռուսաստանի ամենաժողովրդական հեռուստահաղորդավարների ցանկում TNS Ռուսաստանի վարկածով[16]։

2014 թվականի օգոստոսին Ուկրաինայի կողմից ներառվել է սանկցիաների ցուցակում Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող պատերազմի և Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու հարցերի նկատմամբ իր դիրքորոշման պատճառով[17]։

Երկար տարիներ զբաղվում է յոգայով, պիլատեսով[18]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Անդրեևան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և «ՌՏՌ» հեռուստաալիքի հաղորդավար Սերգեյ Բրիլյովի հետ (դեկտեմբերի 24, 2001 թվական)
  • 1990 – Անհայտ էջեր հետախույզի կյանքից – ուղևորուհի
  • 1991 – Դժոխքի ծնունդ – Ելենա, Ժորժի վաղեմի սերը
  • 2006 – Первый Скорый

Եկատերինա Անդրեևայի կերպարն օգտագործված է «Мульт личности» անիմացված մուլտիպլիկացիոն շոու-ծաղրանմանակման մեջ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Սերգեյ Ալեքսանդրովիչ Անդրեևը (ծնված 1937 թվականին), եղել է ԽՍՀՄ նյութատեխնիկական մատակարարման գծով պետկոմի փոխնախագահ, հետաքրքվել է սպորտով։

Մայրը՝ Տատյանա Իվանովնան (օրիորդական ազգանունը՝ Ուսաչյովա, ծնված 1940 թվականին), «Ալմաստ» ԿԿԲ-ում աշխատել է որպես ինժեներ, իսկ փոքր դստեր ծննդից հետո դարձել է տնային տնտեսուհի։

Փոքր քույրը՝ Սվետլանան (ծնված 1969 թվականին) «Время» լրատվական հաղորդման խմբագիրն է, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Զարմուհին՝ Սնեժանա (քրոջ դուստրը)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսնու՝ Անդրեյ Նազարովի հետ սովորել է նույն դպրոցում։ Առաջին ամուսնությունից ունեցել է դուստր՝ Նազարովա Նատալյա Անդրեևան (ծնված 1982 թվականի օգոստոսի 19-ին), որը իրավաբան է, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ։

Երկրորդ ամուսինը (1997 թվականից) փաստաբան, բիզնեսմեն Դուշան Պերովիչն է (սերբ-չեռնոգորցի)[19]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (նոյեմբերի 27, 2006 թվական) – «հայրենական հեռուստառադիոհեռարձակման զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար»[20]։
  • ՏԷՖԻ դափնեկիր «Տեղեկատվական հաղորդումների առաջատար» անվանակարգում (2007)[21]։
  • ՌԴ նախագահի շնորհակալություն (փետրվարի 6, 2003 թվական) – «Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործին ակտիվ մասնակցելու համար»[22]։
  • ՌԴ նախագահի շնորհակալություն (ապրիլի 23, 2008) – «տեղեկատվական աջակցության և Ռուսաստանի Դաշնության հասարակական կյանքում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ակտիվ հասարակական աշխատանքի համար»[23]։
  • ՌԴ նախագահի պատվոգիր (օգոստոսի 21, 2018 թվական) – «հայրենական հեռուստատեսության զարգացման համար ունեցած ներդրման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար»[24]։
  • «Ռուսաստանի տնտեսական վերածնունդ-2019» լրագրողների համառուսաստանյան մրցույթի հաղթող «Լավագույն անհատական հրատարակություններ» անվանակարգում[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://youtube.com/watch?v=nrhXBxFMI7o&t=55m46s
  2. 2,0 2,1 https://www.apn.ru/index.php?newsid=38140
  3. http://kremlin.ru/acts/bank/24616
  4. 4,0 4,1 Кто есть кто. Статусная элита Российской Федерации. Справочник / Составители: к.и.н. А. В. Мендюков, к.и.н. С. Г. Шилова, к.и.н. Е. Н. Шматов под руководством д.и.н. С. В. Волкова. М., 2017 г. — 592 с. ISBN 978-5-91244-215-5
  5. 5,0 5,1 «Екатерина Андреева: Новости не знают сезона отпусков» (ռուսերեն). Труд. 28 июня 2012. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. 6,0 6,1 Кого поздравит лично Путин // Новая газета, 26 июня 2012 г., скан страницы документа Արխիվացված 2018-12-29 Wayback Machine
  7. Екатерина Андреева Наши любимые телеведущие российского телевидения. Фото Видео из эфиров
  8. 7 дней, 2013. Екатерина Андреева: «Муж знает, что дарить мне бриллианты бесполезно». В детстве её постоянно приглашали в кино. Режиссёры вылавливали на улице с криками: «Девочка, хочешь сниматься?» Она честно отвечала: «Нет».
  9. «Екатерина Андреева: «Я не против пластической хирургии»». 7 дней. 2012-11.
  10. беседа на «Эхо Москвы», 06.03.2005
  11. «Екатерина Андреева: «Муж знает, что дарить мне бриллианты бесполезно»». 7 дней. 2013-09.
  12. «Персонально Ваша…». Эхо Москвы. 2002 թ․ օգոստոսի 5.
  13. ««У нас, видите ли, страна довольно старомодная»: 20 лет Первому каналу. Краткая история 20 лет первой кнопки отечественного телевидения: от Березовского до Толстого, от «Кукол» до «Школы» и от Эрнста до Эрнста». Афиша. 2015 թ․ ապրիլի 1.
  14. «Программная передача». Известия. 2001 թ․ դեկտեմբերի 21.
  15. «Присяга и ядерный чемоданчик: в Кремле пройдет инаугурация президента». ՌԻԱ Նովոստի. 2018 թ․ մայիսի 7.
  16. «Екатерина Андреева» (ռուսերեն). 7days.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  17. «Власти Украины опубликовали список невъездных российских журналистов». Росбалт. 2014 թ․ օգոստոսի 28.
  18. «Екатерина Андреева: «В нашей семье муж чистюля, а я - хаос»». StarHit. 2017 թ․ հունվարի 3.
  19. Замуж за иностранца — Spletnik.ru
  20. Указ Президента Российской Федерации от 27 ноября 2006 года № 1316 «О награждении государственными наградами Российской Федерации»
  21. «"Время" получило "ТЭФИ" как лучшая информационная программа». Lenta.ru. 2007 թ․ սեպտեմբերի 22.
  22. Распоряжение Президента Российской Федерации от 6 февраля 2003 года № 55-рп «О поощрении»
  23. «РАСПОРЯЖЕНИЕ О поощрении». Электронный фонд правовой и нормативно-технической документации. 2008 թ․ ապրիլի 23.
  24. Распоряжение Президента Российской Федерации от 21.08.2018 года № 224-рп «О поощрении»
  25. Журналисты ТАСС победили в конкурсе "Экономическое возрождение России – 2019"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Անդրեևա» հոդվածին։