Եթե իմ վերջին հայացքը մնա...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եթե իմ վերջին հայացքը մնա...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1890
ՎիքիդարանԵթե իմ վերջին հայացքը մնա...

«Եթե իմ վերջին հայացքը մնա...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունից՝ գրված 1890 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի ապրիլի 1-ին, ինչպես թվագրված է առաջին հրատարակությունում։

Ըստ Տ․ Փիրումյանի հուշերի՝ այս բանաստեղծության  ներշնչանքի աղբյուրը եղել է մի ծանոթ աղջիկ, որին երկար ժամանակ սիրել է բանաստեղծը[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորում (էջ 83)։ Այնուհետև՝ Երևանում 1940-1934 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 32)։

Արտատպվում է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակություն. էջ 554.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Եթե իմ վերջին հայացքը մնա...