Դորնբիրն (Ավստրիա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դորնբիրն | |||
գերմ.՝ Dornbirn | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Ներքին բաժանում | Markt (Dornbirn)?, Hatlerdorf?, Oberdorf (Dornbirn)?, Haselstauden?, Rohrbach? և Schoren? | ||
Առաջին հիշատակում | հոկտեմբերի 15, 895 | ||
Մակերես | 120,93 կմ² | ||
ԲԾՄ | 437 մետր | ||
Բնակչություն | ▲49 278 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 05572 | ||
Փոստային դասիչ | 6850 | ||
Ավտոմոբիլային կոդ | DO | ||
Պաշտոնական կայք | dornbirn.at(գերմ.) | ||
| |||
Դորնբիրնը (գերմ.՝ Dornbirn) Ավստրայի արևմուտքում գտնվող քաղաք է, պատկանում է Ֆորարլբերգի դաշնային հողերին։ Գտնվում է Գերմանիայի, Շվեյցարիայի և Լիխտեյնշտայնի ոչ անմիջական հարևանությամբ, Դորնբիրներ-Ախ գետի մոտ` Հռենոս գետի վերին հոսանքի հովտում։ 2001 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 42.301 մարդ, 2006 թվականի տվյալներով` 44.227 մարդ։ Դորնբիրնը Ֆորարլբերգի ամենամեծ քաղաքն է։ Գերազանցում է գավառի մայրաքաղաք Բրեգենցին իր բնակչությամբ։
Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը Բրեգենցից գտնվում է 8 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Վիեննայից դեպի արևելք` 660 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից 437 մետր է։ Վարչականորեն քաղաքը բաժանվում է 6 շրջանների[2]։ Ավտո- և երկաթգծային մայրուղին քաղաքից տանում է դեպի հյուսիս` Բրեգենց, դեպի արևելք` Արլբերգ դարավանդ, որն իրար է կապում Ֆորարլբերգը և Տիրոլն ու մնացած Ավստրիան[3]։ Վիեննայից դեպի քաղաք գնացքը գնում է 6 ժամում, իսկ Մյունխենից` 3 ժամում։ Քաղաքից ոչ հեռու` Հոհենեմսում կա ոչ մեծ օդանավակայան, որը չի կարող ընդունել մեծ ինքնաթիռներ։ Քաղաքին մոտ գտնվում է խոշոր օդանավակայան Ալթենռայնը (ACH/LSZR), որը մոտ է գտնվում շվեյցարական Սանկտ-Գալեն կանտոնին։ Քաղաքի աշխարհագրական կոորդինատներն են՝ 47°25′ հս․ լ. 9°44′ ավ. ե.HGЯO:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորնբիրնն առաջին անգամ հիշատակվում է 895 թվականին որպես Տորինպուրիոն։ Քաղաքի անունը նշանակում է «Թորոյի բնակավայր», հավանաբար այստեղ ապրած մի ալեմանի անունով։ Ըստ միջնադարյան ստուգաբանության առաջացել է գերմանական Birnen (տանձի) բառից, որի պատճառով Դորնբիրնի զինանշանի վրա սխալմամբ պատկերված է տանձենի։ XII դարի վերջում Դորնբիրնը պատկանել է Մոնֆոր դուքսերին, իսկ 1380 թվականին մտել է Հաբսբուրգների միապետության մեջ[4]։ Դարեր շարունակ Դորնբիրնը քաղաքի կարգավիճակ չի ունեցել և համարվել է Ավստրիայի ամենամեծ գյուղը` գերազանցելով հարևան քաղաքնբերին իր բնակչությամբ։ XIX դարում Դորնբիրնում ուժեղ զարգացած էր տեքստիլի արտադրությունը և այն շուտով դարձավ շրջանի տեքստիլի մայրաքաղաք։ 1901 թվականին Դորնբիրնը վերջնականապես ստացավ քաղաքի կարգավիճակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դորնբիրնը մտնում էր ֆրանսիական օկուպացիոն գոտում։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սանկտ-Մարտինի ծխական եկեղեցի - կառուցվել է 1840 թվականին կլասիցիզմի ոճով՝ ավելի հին գոթական ոճով կառուցված եկեղեցու փոխարեն (1493 թվական)։
- Կարմիր տուն - քաղաքի հնագույն կառույցը (1639 թվական) գտնվում է Մարքթփլացի հրապարակում։ Անվանումը կապված է պատերի գույնի հետ, քանի որ այն միջնադարում ներկել էին ցուլի արյունով։
- Քաղաքային թանգարան - մի քանի հին առանձնատների հետ միասին գտնվում է Մարքթփլացում։
- Ֆորարլբերգի բնության թանգարան
- Ինատուրա թանգարան - բացառիկ ցուցահանդեսով ինտերակտիվ բնագիտական թանգարան
- «Ռոլս-Ռոյս թանգարան - որտեղ գտնվում է Ռոլս-Ռոյս մակնիշի հին ամտոմեքենաների աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Գտնվում է Գյութլեում։ Թանգարանի ցուցանմուշներից են Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VII-ի, Գեորգ V-ի, թագուհի մոր, Լոուրենս Արաբացու և իսպանական բռնակալ Ֆրանկոյի մեքենաները։
Տնտեսություն և առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբողջ XIX դարում և XX դարի առաջին կեսում Դորնբիրնի տնտեսության հիմնական ճյուղը տեքստիլ արտադրությունն էր։ XX դարի երկրորդ կեսին քաղաքի տեքստիլ արտադրությունը կորցրեց իր նշանակությունը։ Ժամանակակից Դորնբիրնը կարևոր կոմերցիոն և առևտրային կենտրոն է։ Քաղաքում անց է կացվում ամենամյա մեծ տոնավաճառ։
Մշակույթ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորնբիրնը հայտնի է իր մեծաթիվ թատրոններով և գեղարվեստական պատկերասրահներով։ Քաղաքում կան մի քանի ուսումնարաններ և համալսարաններ, որոնց ցանկում են Ֆորարլբերգի կիրառական գիտությունների համալսարանը և Տեխնիկական բարձրագույն ուսումնարանը։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կեչկեմետ, Հունգարիա (1998)
- Սելեստա, Ֆրանսիա (2006)
Քաղաքական իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2005 թվականի տվյալների՝ քաղաքապետը Վոլֆգանտ Ռյումելեն է (ԱԺԿ)։ Համայնքի խորհուրդը գերմ.՝ Gemeinderat բաղկացած է 36 անդամից.
- Ավստրիայի ժողովրդական կուսակցություն` 21 տեղ
- ԱՍԴԿ-ը` 8 տեղ
- Կանաչների կուսակցություն` 4 տեղ
- Ավստրիական ազատության կուսակցությունը (ԱԱԿ)` 3 տեղ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Geologische Angaben laut: Bernhard Ölz: Revitalisierung der Dornbirner Ache und damit zusammenhängende stadtplanerisch begleitende Maßnahmen. Wien, Univ. für Bodenkultur, Dipl.-Arb. 1987
- ↑ Franz Kalb: Die Dornbirner Bezirke. In: Stadtarchiv Dornbirn (Hrsg.): Dornbirner Schriften - Beiträge zur Stadtkunde. Band 18. Dornbirn, 1995
- ↑ Daten und Fakten im Webauftritt der Stadt Dornbirn. Die Fläche Vorarlbergs beträgt 2.601,48 Quadratkilometer(չաշխատող հղում)