Դմիտրի Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Ալիև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Дмитрий Сергеевич Алиев
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 1, 1999(1999-06-01) (24 տարեկան)
Ծննդավայր՝Ուխտա, Կոմի Հանրապետություն, Ռուսաստան
174 սանտիմետր[1]

Դմիտրի Ալիև (ռուս.՝ Дми́трий Серге́евич Али́ев, հունիսի 1, 1999(1999-06-01), Ուխտա, Կոմի Հանրապետություն, Ռուսաստան). ռուս գեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենասահքում, 2018 թվականին Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ Պատանիների կարգում նա երկու անգամ նվաճել է Ռուսաստանի առաջնությունը (2016, 2017), մի անգամ նվաճել է միջազգային Գրան-Պրի մրցաշարի եզրափակիչը (2016), 2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթ, իսկ ավելի վաղ Եվրոպայի պատանիների օլիմպիական փառատոնում (2015) եղել է բրոնզե մեդալակիր[2]։

2018 թվականի փետրվարի 17-ին Դմիտրի Ալիևը Պխյոնչանգում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղեր 2018-ում տղամարդկանց մենասահքում 267.51 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[3]։

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ նա Չմշկասահորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով զբաղվում է 2005 թվականից[2]։

Նախկինում նա սովորում և մարզվում էր Ուխտայի թիվ 1 մարզադպրոցում[2]։

2013 թվականից նա բնակվում է Սանկտ Պետերբուրգում, սովորում և մարզվում է օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում[2]։

2014/2015 և 2015/2016 մրցաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի աշնանը առաջին անգամ մասնակցել է պատանեկան Գրան-Պրիի փուլերին։ Այդ տարի Ճապոնիայում և Սլովենիայում նա նվաճեց բրոնզե մեդալ[2]։

Հաջորդ տարի Լատվիայում և Ավստրիայում[5] կայացած պատանեկան փուլերում Ալիևը մեկնարկեց առաջինը, ինչը նրան հնարավորություն տվեց մուտք գործել պատանեկան Գրան-Պրիի եզրափակիչների մասնակիցների ցուցակ[6], որտեղ էլ նա արծաթ նվաճեց[7]։

2016 թվականի հունվարին նա պատանիների կարգում առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի առաջնությունը (ընդհանուր 237.76)[8]:

2016/2017 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի աշնանը ռուս գեղասահորդը նախաօլիմպիական մրցաշրջանը սկսեց Չեխիայի պատանեկան Գրան-Պրիի փուլում, որտեղ էլ նա հաղթեց[9]։ Սլովենիայում նա ավարտեց միայն չորրորդը[10], սակայն չկարողացավ անցել պատանեկան Գրան-Պրիի եզրափակիչ, որտեղ էլ հաղթեց 240.69 հաշվով[2]։

2017 թվականի փետրվարին նա երկրորդ անգամ նվաճեց Ռուսաստանի առաջնությունը պատանիների կարգում (ընդհանուր թվով 247.82), իսկ մարտին նա դարձավ պատանիների աշխարհի առաջնությունում երկրորդը (ընդհանուր 247.31)[2]:

Օլիմպիական մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի աշնանը Ալիևը առաջին անգամ հանդես եկավ մեծահասակների Գրան-Պրիի սերիայում. հոկտեմբերին Մոսկվայում կայացած Ռուսաստանի գավաթում գրավում է 6-րդ հորիզոնականը, նոյեմբերին` Օսակայում կայացած NHK Trophy-ում` ութերորդն էր[2]։ Կրկին նոյեմբերին նա հաջող ելույթ ունեցավ Տալլինում, որտեղ նվաճեց քաղաքային գավաթը[11]։ Դեկտեմբերի կեսերին Սանկտ Պետերբուրգում կայացած ազգային առաջնությունում Դմիտրին հանդես եկավ վստահ և հաջողությամբ. նա առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալ[12]։ Սրանից հետո նա ընդգրկվեց Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար կազմված ազգային հավաքականում[13]։ 2018 թվականի հունվարին նա առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի էր ունենում Մոսկվայում, որտեղ էլ բարելավվեց իր մարզական արդյունքները (91,33 միավոր՝ կարճ, 182,73՝ ազատ, ընդհանուր առմամբ` 274,06) և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը`զիջելով միայն Եվրոպայի վեցակի չեմպիոն իսպանացի Խավիեր Ֆերնանդեսին[2][14]։ Փետրվարի կեսերին Կաննինում կայացած օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում ռուս մենասահորդը շատ հաջող հանդես եկավ և կարճ ծրագրում բարելավվեց իր արդյունքները։ Գեղասահորդն ավարտեց յոթերորդը։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[15]
Մրցումներ 2014/15 2015/16 2016/17 2017/18 2018/19
Ձմեռային օլիմպիական խաղեր.
Անհատական մրցումներ
7
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 7
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy|NHK Trophy 8 5
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia|Ռուսաստանի գավաթ 6
Lombardia Trophy|Լոմբարդիի գավաթ 2
Finlandia Trophy 5
ISU Challenger Series. Զագրեբի Ոսկե ձի 10
Չելենջեր. Օնդրեյ Նեպելի հուշամրցաշար WD
Չելենջեր. Տալլինի գավաթ 2 1
Չելենջեր. Warsaw Cup|Վարշավայի գավաթ 2
Նիցայի միջազգային գավաթ 3
Միջազգային պատանիների կարգում[15]
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 6 2
Պատանեկան Օլիմպիական խաղեր 3
Գրան-Պրի պատանիների կարգում. եզրափակիչ 2 1
Գրան-Պրի պատանիների կարգում. Ավստրիա 1
Գրան-Պրի պատանիների կարգում. Չեխիա 1
Գրան-Պրի պատանիների կարգում. Ճապոնիա 3
Գրան-Պրի պատանիների կարգում. Լատվիա 1
Գրան-Պրի պատանիների կարգում. Սլովենիա 3 4
Եվրոպայի պատանեկան օլիմպիական ֆեստիվալ 3
Ice Challenge 1 Ю
«Վոլվոյի» բաց գավաթ 1 Ю
Ազգային[2]
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 10 6 5 3
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 3 1 1
Թիմանյին մրցումներ
Պատանեկան օլիմպիական խաղեր 1 К
(2 Л)
Ю = юниоры; TBD = հայտագրված է տվյալ մրցմանը; WD = մրցումներից դուրս է եկել
К = թիմային արդյունք; Л = անձնական արդյունք (մեդալները շնորհվում են միայն թիմային արդյունքների համար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.isuresults.com/bios/isufs00014956.htm
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Дмитрий Сергеевич Алиев - Dmitri Aliev - Личности». Fskate.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. Фигурист Алиев: ощущение Олимпиады провоцирует слезы, это моя мечта
  4. «World Standings» (անգլերեն). Международный союз конькобежцев. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. Гран-при среди юниоров. четвёртый этап. Алиев одержал победу.
  6. ISU Junior Grand Prix of Figure Skating 2015 / 2016 Junior Men
  7. Гран-при среди юниоров. Финал: Чен одержал победу, Алиев — 2-й.
  8. «Первенство России 2016 (Челябинск, Россия) - Результаты». Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  9. Гран-при среди юниоров. Второй этап. Алиев победил, Савосин третий.
  10. Гран-при среди юниоров. Пятый этап: Американец Красножон выиграл, Скирда второй, Алиев четвёртый.
  11. Tallinn Trophy. Алиев одержал победу, Игнатов – седьмой.
  12. Чемпионат России: Коляда одержал победу, Самарин – второй, Алиев – третий, Воронов – четвёртый.
  13. «Опубликован состав сборной России на чемпионат Европы по фигурному катанию». РТ на русском. 2017 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  14. «Два российских фигуриста стали призерами чемпионата Европы». РБК. 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  15. 15,0 15,1 «Competition Results: Dmitri ALIEV». International Skating Union.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]