Կոմերսոնի դելֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դելֆին Կոմերսոնիից)
Կոմերսոնի դելֆին
Կոմերսոնի դելֆին
Կոմերսոնի դելֆին
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Դելֆիններ (Delphinidae)
Ցեղ Խայտաբղետ դելֆիններ (Cephalorhynchus)
Տեսակ Կոմերսոնի դելֆին (C. commersonii)
Միջազգային անվանում
Cephalorhynchus commersonii
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կոմերսոնի դելֆին, կամ գույնզգույն դելֆին (լատին․՝ Cephalorhynchus comm ersonii), կաթնասուն գույնզգույն դելֆինների ցեղից (լատին․՝ Cephalorhynchus)։ Անվանվել է ի պատիվ Ֆիլիբեր Կոմերսոնի, ով առաջինն է նկարագրել այդ կենդանիներին 1767 թվականին։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմերսոնի դելֆիններն ունեն մարմնի շատ տարբերակիչ կառուցվածք։ Նրանց գլուխը սև է, սպիտակ կոկորդ և մարմին, ինչպես նաև ունի մեջքի լողաթև։ Երկու գույների միջև սահմանը շատ լավ է արտահայտված։ Կոմերսոնի դելֆինները մեկն են ամենափոքր կետանմաններից, որոնց մարմնի երկարությունը ընդամենը 1,3—1,7մ է, իսկ զանգվածը 35—60 կգ[1]։ Մեջքի լողաթևը երկար է՝ ծռված վերջույթով։ Հետևի լողաթևը, որպես կանոն գոգավոր է, բայց ոչ մանգաղաձև։ Ատամնաշարը բաղկացած է 29—30 ատամներից[2]։

Արուներին և էգերին հեշտ է տարբերել որովայնի վրա գտնվող սև նշանի կառուցվածքից։ Արուների մոտ այն հիշեցնում է արցունքի, իսկ էգերի մոտ նա ավելի շատ կլորավուն է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի կոմերսոնի դելֆինների երկու պոպուլյացիա, որոնք միմյանցից գտնվում են 8 500կմ հեռավորության վրա։ Մի պոպուլյացիան գտնվում է հարավային Ամերիայի շրջակայքում, Պատագոնիայի ափի երկայնքով։

Երկրորդ պոպուլյացիան տարածված է Հնդկական օվկիանոսում` Կերգելեն կղզիների մոտ։

Վարվելաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմերսոնի դելֆինները շատ ակտիվ կենդանիներ են։ Նրանց հաճախ տեսնում են արագ լողալուց ջրի երեսին և ջրից դուրս թռչելուց։ Նաև շատ ինտենսիվ են իրենց «վերև-ներքև» լողալով, որը նրանց օգնում է լավ հետևել իրենց զոհին։

Սնվում է մերձափնյա |ձկներով և կաղամարներով։ Հարավամերիկյան դելֆինները սնվում են նաև խեցգետնակերպերով։

Արուները և էգերը 6—9 տարեկան հասակում ընդունակ են բազմանալ։ Զուգավորումը կատարվում է ամռանը կամ գարնանը, իսկ ձագուկները ծնվում են 11-ամսյա հղիությունից հետո և կշռում են մոտ 6կգ։

Վայրի բնության մեջ կոմերսոնի դելֆինները 10 տարուց ավել չեն ապրում։ Կոմերսոնի դելֆիններից ամենածերը վախճանվել է 18 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дельфин Коммерсона». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  2. Под ред. С. П. Наумова, А. П. Кузякина {{{заглавие}}}. — Москва: Просвещение, 1971. — Т. 6. — С. 296. — 628 с. — 300 000 экз.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Под ред. С. П. Наумова, А. П. Кузякина {{{заглавие}}}. — Москва: Просвещение, 1971. — Т. 6. — С. 296. — 628 с. — 300 000 экз.
  • Wood, The Guinness Book of Animal Facts and Feats. Sterling Pub Co Inc (1983), ISBN 978-0851122359

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմերսոնի դելֆին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմերսոնի դելֆին» հոդվածին։