Գորտնուկ մազոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորտնուկ մազոտ
Գորտնուկ մազոտ
Գորտնուկ մազոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Ranunculeae
Ցեղ Հրանունկ (Ranunculus)
Տեսակ Գորտնուկ մազոտ (R. nemorosus)
Միջազգային անվանում
Ranunculus nemorosus

Գորտնուկ մազոտ (լատին․՝ Ranunculus villosus), գորտնուկազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա խոտաբույս է, որն ունի 30-80 սմ բարձրություն և ծածկված է երկար չռված մազիկների խավոտությամբ։ Արմատամերձ տերևները կլորավուն, հնգանկյուն են, եռաբաժան, ոչ խոր հատված լայն ատամնասղոցաեզր սեգմենտների։ Ծաղիկները դեղին են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն գյուղի շրջակայք, Խուստուփ լեռ)։ Աճում է նաև Արևելյան Կովկասում, Ղարաբաղում, Թալիշում, Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1300 մ բարձրությունների վրա, կաղնու և բոխու անտառներում, մարգագետիններում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողու­թյուններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ մազոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտնուկ մազոտ» հոդվածին։