Խուստուփ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խուստուփ լեռից)
Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի Հանրապետության հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից հարավ, Խուստուփ-Կատարի լեռնաշղթայում[1]։ Բարձրությունը 3206 մետր է։ Կազմված է պորֆիրիտներից, կրաքարերից և մերգիլիտներից, որոնք մերկացած են ժայռերի, քարափների և քարաբեկորային կուտակումների ձևով։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումներն ու ծանրահակ պրոցեսները։ Կան ալպյան մարգագետիններ։[2]Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը[3]: Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը։[4]
Պատկերասրահ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Սյունիքի մարզի մասին Խուստուփ Հեռուստաընկերության կայքում
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ Կապան քաղաքի պաշտոնական կայքը
- ↑ Գարեգին Նժդեհ (1886-1955)