Գլորիա Ֆրիդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլորիա Ֆրիդման
Ծնվել է1950[1][2][3][…]
ԾննդավայրԿրոնախ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքանդակագործ և լուսանկարիչ
Ժանրաբստրակցիոնիզմ և ինստալյացիա
ԱմուսինBertrand Lavier?
 Gloria Friedmann Վիքիպահեստում

Գլորիա Ֆրիդման (գերմ.՝ Gloria Friedmann, 1950[1][2][3][…], Կրոնախ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4], ապրում և աշխատում է Էնյե-լե-Դյուկում, Ֆրանսիա), ժամանակակից նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Ֆրիդմանը ծնվել է Գեմանիայի Կրոնախ քաղաքում 1950 թվականին, 1977 թվականից ապրում և աշխատում է Ֆրանսիայում։ Նրա աշխատանքները սկսել են ցուցադրվել 1980 թվականից (նույն թվականին Փարիզում, ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ նրա անհատական ցուցահանդեսը։ Նա միաժամանակ մասնակցեց Փարիզի բիենալեին)։ Այդ ժամանակից ի վեր Ֆրիդմանը Եվրոպայում և ԱՄՆ-ում մասնակցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսների։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Ֆրիդմանի աշխատանքների հիմքում ընկած է մարդու և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը։ 1990 թվականից նա աշխատում է «կենդանի նկարներով», որոնցում կենդանիները տեղակայված են քաղաքային միջավայրում, ժամանակակից նյութական մշակույթի տարրերի հետ։

1985 թվականից նրա կողմից ստեղծված քանդակները բաց երկնքի տակ են և կապված են «բնական գեղեցկության» գաղափարի հետ։ Բնական նյութերի համադրությունը և մինիմալիզմի լեզվի օգտագործումը օգնում են նկարչին կենտրոնանալ բնական հարաբերությունների վրա։ Ֆրիդմանի կողմից ճարտարապետ Ադելֆո Սկարանելոյի հետ համատեղ ստեղծված «Կարմիր քառակուսի» աշխատանքը տեղակայված է ֆրանսիական Շամպայն նահանգի սրտում գտնվող մարգագետնում։ Ստեղծագործությունը միաժամանակ համարվում է քանդակ և ապաստարան (առանց կոյուղու և էլեկտրականության), որը նախատեսված է վեց մարդու համար։

2009 թվականին Գլորիա Ֆրիդմանը մասնակցել է Ժամանակակից արվեստի մոսկովյան բիեննալեի հիմնական նախագծին։ Նրա «Գեղանկարչությունը աբսուրդիզմում» աշխատանքը ներառում է նացիստական սվաստիկա Վերմախտի տաբատից և ճտքակոշիկներից և 1933 թվականից մինչև 1945 թվականը ընկած ժամանակաշրջանում ստեղծված երեք նկարների վերարտադրությունից` Էյզենհաուերի, Հիտլերի և Չերչիլի պատկերներով։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 Bebopacalypse, Mario Mauroner Contemporary Art, Վիեննա
  • 2007 Bebopacalypse, Galerie Cent8-Serge le Borgne, Փարիզ
  • 2005 Kunstraum, Դորնբիրն
  • 2005 Galerie Cent8-Serge le Borgne, Փարիզ
  • 2004 Galerie Fortlaan 17, Գենտ
  • 2003 Museum Küppersmühle für Moderne Kunst, Դույսբուրգ
  • 2002 Elisabeth Kaufmann, Ցյուրիխ
  • 2002 Karaoke/Big Bang Parallel, Annely Juda Fine Art, Լոնդոն
  • 2001 Galerie Cent8-Serge le Borgne, Փարիզ
  • 1999 Galerie Fortlaan 17, Գենտ
  • 1999 Green Piece, Brigitte March, Շտուտգարտ
  • 1998 Who´s who, Galerie Seitz & Partner, Բեռլին
  • 1998 Galerie Cent8-Serge le Borgne, Փարիզ
  • 1993 Le Consortium, Դիժոն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Claude Minière: L'art en France, 1960-1995 (Collection Art européen, 1945-1995), Nouvelles éditions françaises, 1995, S. 92.
  • Philippe Dagen. "Gloria Friedmann: La chasseresse et l'oeuvre-proie". Le Monde 2 L'été, n° 283, 18 juillet 2009. p. 41 à 45
  • Fréderic Bonnet. "La peinture était une terre inconnue ". Le Journal des Arts, n° 389, avril 2013. p. 12 à 25
  • Fabrice Bousteau. "Dans l'atelier de Gloria Friedmann". Beaux Arts, n° 347, Mai 2013. p. 76 à 80
  • Magali Moulinier. "L'animal métaphorique". Bêtes et Hommes, n° 939, 1er Septembre 2007. p. 12 à 15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա Ֆրիդման» հոդվածին։