Գիհի երկարատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիհի երկարատերև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Գիհի
Ընտանիք Նոճազգիներ
Լատիներեն անվանում
Juniperus oblonga Bieb


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Գիհի երկարատերև (լատին․՝ Juniperus oblonga Bieb), նոճազգիների ընտանիքին պատկանող 3-4 մ բարձրությամբ բազմամյա թուփ կամ փոքր ծառ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Գիհի ցածրաճ տեսակի ենթատեսակ է։ 10 մ բարձրությամբ մշտադալար երկտուն թուփ է, որն ապրում է 600 տարի։ Ասեղնաձև տերևներն աճում են հակադիր զույգերով կամ օղակներով։ Իգական առանձնյակների մոտ առաջացած փոքր սերմնային կանաչ կոները բեղմնավորումից հետո մեծանում են՝ վերափոխվելով գնդաձև, մսալի և հյութալի, սև, կապտավուն կամ մանուշակագույն երանգով «կոնահատապտուղների», որոնց միջուկում գտնվում են երեք սերմեր։ Գորշականաչավուն պտուղներն ունեն հաճելի և քաղցրավուն համ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է ծառանման գիհիների նոսրանտառներում, անտառներում (որպես ենթանտառ) կամ բացատներում։ Բնականորեն տարածված է Կովկասում, Արաքս գետի միջին հոսանքներում, Հյուսիսարևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում։ Հայաստանում ունի լայն տարածում, հանդիպում է ստորին լեռնային գոտիների քարքարոտ ու ժայռոտ լեռնալանջերին՝ Վայքում, Զանգեզուրում, Սևանա լճի ավազանում[1], ինչպես նաև Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Երևանում[2]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են մեծ քանակությամբ շաքարներ, հաճելի հոտով եթերային յուղ, տերպենային միացություններ, պեկտիններ, ֆլավոնային գլիկոզիդ, խեժ, օրգանական թթուներ, միկրոտարրեր և ներկանյութեր պարունակող «կոնահատապտուղները»։ Բույսն ունի տոքսիկ հատկություններ, ինչի պատճառով այն օգտագործում են զգուշությամբ և սահմանափակ քանակություններով։ Պտուղներից պատրաստում են գարեջուր, գինի և միզամուղ թեյ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
  2. 2,0 2,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.