Գաչաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաչաս
Տեսակկերակուր
Առաջացման երկիր Իսպանիա
 Gachas Վիքիպահեստում

Գաչաս[1][2], հարավային և կենտրոնական Իսպանիայում հայտնի ուտեստ։ Կերակրի հիմնական բաղադրիչներն են ալյուրը, ջուրը, ձիթապտղի յուղը, սխտորը, պապրիկան և աղը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաչասի ծագումը կապված է Պիրենեյան թերակղզու բնակիչների ազգային խոհանոցի հետ։ Գաչասը ամենօրյա ուտեստ է, որը կազմում է սննդակարգի զգալի մասը։ Գաչասի կազմությունը տարբեր է լինում. այն կարող է նման լինել սուպի, ինչպես նաև չորուկով կարկանդակի։ Իսպանիայի տարբեր շրջաններում և տարբեր ընտանիքներում գաչասը պատրաստվում է տարբեր ձևերով։

Գաչասը համարվում է «գյուղական ուտեստ», հովիվների և ֆերմերների ուտելիք։ Հայտնի է նաև, որ ճաշատեսակը տարածված է եղել կալեների (գնչուների) մոտ[3]։ XX դարի ընթացքում գաչասը դառնում է պակաս հայտնի. նրանից առաջ են անցնում բրինձը և կարտոֆիլը։ Սակայն Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ուտեստը սկսեցին ավելի հաճախ պատրաստել։ Այն ժամանակ պատրաստվող գաչասը կոչվում էր gachas de los años difíciles (դժվար ժամանակների գաչաս)։ Որոշ ժամանակակից խոհարարներ համարում են, որ գաչաս կարելի է ատրաստել այնպես, որ այն համարեն ոչ թե «կոպիտ», այլ նրբաճաշակ ուտեստ[4]։

Գաչասը հաճախ մատուցվում է աղի կամ թարմ խոզապուխտի, լյարդի, չորիսոյի, սալյամիի, արյունային երշիկի հետ միասին:

Իսպանիայի տարածքներ, որտեղ գաչաս են ուտում

Անդալուզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդալուզիական գաչասը (իսպ.՝ «gachas andaluzas») պատրաստվում է ցորենի ալյուրից։ Սխտորի կտորները տապակում են ձիթապտղի յուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը։ Այնուհետև գազօջախի վրա են լցնում ալյուրը, ստացված զանգվածը լավ խառնում են գդալով։ Սա անում են այնքան ժամանակ, մինչև չեն նկատում, որ ալյուրը տապակվել է։ Դրանից հետո աստիճանաբար ավելացնում են ջուրը, զանգվածը խառնում են դրա հետ միասին։ Ըստ ճաշակի ավելացնում են աղ։ Համարում են, որ գաչասը պատրաստ է, երբ նրա հոտը համապատասխանում է «պատրաստի ուտելիքի» հոտին։

Անդալուզիայում հայտնի է նաև քաղցր գաչասը, պղպեղով կամ զաֆրանով գաչասը։ Գաչասի այլ տարբերակներում օգտագործվում է կենդանիների արյուն, լյարդ և ենթամթերք։ Ժամանակ առ ժամանակ ավելացնում են նաև տապակած սոխ և չորահացեր։ Անդալուզիայի շրջաններում կարելի է հանդիպել տարբեր տեսակի գաչասներ։

Կաստիլիա-Լա Մանչա[խմբագրել | խմբագրել կոդը]

Gachas Manchegas - գաչաս պատրաստելու տարատեսակներից

Gachas manchegas կամ gachas de almorta - գաչասի տեսակ, որը հայտնի է Կաստիլիա-Լա Մանչայում։ Այն պատրաստում են ցանքսի տափոլոռի ալյուրից[5]։ Կաստիլիա-Լա Մանչայի տարբեր շրջաններում պատրաստում են տարբեր տեսակի գաչասներ։ Հիմնականում ուտեստը պատրաստում են ձմռան սառը ամիսներին։ Ուտեստը ուտելու համար օգտագործում են գդալ կամ հացի կտորներ։

Ուտեստը հիմնականում ուտում են կրակից վերցնելուց անմիջապես հետո, դրա հետ մեկտեղ փորձում են չայրել շրթունքներն ու լեզուն։

Ցանքսի տափոլոռի ալյուրը բացի Կաստիլիա-Լա Մանչայից, գրեթե ոչ մի տեղ չի հանդիպում։ Այդուհանդերձ այդ ալյուրը հաճախ խառնում են ցորենի ալյուրի հետ. առանց դրա այն ծայրահեղ թունավոր է։

Gachas serranas - ուտեստի տեսակ, որը հայտնի է Կուենկայում։ Սովորաբար մատուցվում է սնկերի և կարտոֆիլի հետ։ Երբեմն ուտեստի մեջ ավելացվում է խոզի մարինացված լյարդ (պատրաստման ժամանակ այն ավելացվում է ջրի հետ միասին)։ Այլ հավանական բաղադրիչներ են կծու պղպեղ չիլին կամ քիչ քանակությամբ մարինացված վարունգներ[6]։

Gachas murcianas - գաչասի տեսակ, որը հայտնի է Մուրսիայում։ Այս գաչասը gachas manchegas-ի տարատեսակ է քիմիոնով, սև պղպեղով և մեխակով[7]։

Վալենսիա և Արագոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադեմուսում հայտնի է եգիպտացորենի ալյուրով պատրաստված գաչասը, որը պատրաստում են նաև Ռինկոն-դե-Ադեմուսի շրջաններում։ Այդպիսի գաչասը սովորաբար մատուցում են խոզի մսի կամ ձողաձկան հետ, ինչպես նաև լոլիկների և խխունջների հետ։ Ուտեստը տարածաշրջանի ազգային խոհանոցի մաս է կազմում։ Այստեղ ուտում են նաև ցանքսի տափոլոռի ալյուրից պատրաստված գաչաս։ Լոս-Պուերտոսում կա գաչասին նման ուտեստ։ Այն կոչում են «ֆարրո» (իսպ «Farro»):

Արագոնում այդ ուտեստը նույնպես անվանում են գաչաս, սակայն ավելի հաճախ «գաչաս» ասելով նրանք նշում են այլ ուտեստ, հաըտնի որպես farinetas: Farinetas պատրաստելու համար խոզապուխտի կտորները տապակում են ձիթապտղի յուղում։ Երբ առաջանում է յուղի շերտ, այն հեռացնում են։ Այնուհետև այդ նույն թավայի մեջ ավելացնում են ջուր և մանր եգիպտացորենի ալյուր, զանգվածը խառնում են։ Բաղադրիչներն օգտագործվում են հետևյալ քանակությամբ (թվերը մոտավոր են).

  • 250 գ ալյուր
  • 150 գ խոզապուխտ
  • 1 լիտր ջուր
  • երեք մեծ գդալ ձիթապտղի յուղ
  • մեկ թեյի գդալ աղ

Քաղցր գաչաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդալուզիայում հաճախ են պատրաստում gachas dulces (քաղցր գաչաս), որը մատուցում են որպես աղանդեր։ Ինչպես սովորական գաչասում, օգտագործում են ձիթապտղի յուղ, ալյուր և ջուր, սակայն սխտորի և աղի փոխարեն ավելացնում են շաքարավազ։ Ջրի փոխարեն կարող են օգտագործել նաև կաթ։ Քաղցր գաչասի մեջ ավելացնում են մեղր, վանիլ, նարնջի քերուկ և դարչին։ Կարելի է հանդիպել նաև չամիչով, նուշով կամ չորահացերով քաղցր գաչաս։

Gachas extremeñas-ը աղանդեր է, որը տարածված է Էստրեմադուրայում։ Այն համեմված է անիսոնով (Pimpinella anisum): Պատրաստման ժամանակ զանգվածին ավելացնում են նաև պաքսիմատ[8]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միգաս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. vrach. «Гачас или Полео | Вкусные рецепты испанской кухни». vkusnye-rezepty.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  2. «Кухня Испании». malpatravel.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
  3. gorrero La Cocina Gitana Las Gachas, plato fundamental gitano Архивировано из первоисточника 18.02.2019
  4. Karlos Arguiñano - Cocina Abierta. «Receta de Gachas manchegas - Karlos Arguiñano - Cocina Abierta» (իսպաներեն). www.hogarmania.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  5. авторы. «Artes culinarias/Recetas/Gachas manchegas - Wikilibros». es.wikibooks.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին. {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  6. Daniel P. «Receta: Gachas serranas» (իսպաներեն). Cocina Tus Recetas. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  7. Gachas Murcianas Արխիվացված 2011-01-12 Wayback Machine(իսպ.)
  8. Mª Dolores Gachas extremeñas Արխիվացված 2011-07-14 Wayback Machine recipe Արխիվացված 2011-07-14 Wayback Machine(իսպ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]