Չամիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pasas.JPG

Չամիչ, արևի տակ կամ ստվերում չորացրած խաղող։ Չորացնում են 20%֊ից ոչ ցածր շաքարայնությամբ խաղողի տեսակները։ Սերմերով խաղողի չորացումից ստանում են չամիչ (գերմիան, վասարգա, չիլյաղի), իսկ անսերմերից՝ քիշմիշ (սաբզա, սոյաղի, շիգանի ևն)։ Չորացման ժամկետը կրճատելու և գույնը բացելու համար խաղողի որոշ տեսակներ չորացնելուց առաջ մի քանի վայրկյան եփում են թույլ հիմնային լուծույթի մեջ։ Չամիչին գեղեցիկ գույն տալու համար խաղողի սպիտակ սորտերը ծխահարում են ՏՕ2-ով։ ԽՍՀՄ-ում չամիչի արտադրությունը կենտրոնացած էր Ուզբեկական, Տաջիկական, և Թուրքմենական ԽՍՀ֊ներում։ Չամիչ է արտադրվում նաև Եվրոպայի հարավում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։ Չամիչը Հայաստանում պատրաստվում է վաղնջագույն ժամանակներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png