Գլուխ սոխ
Սոխը (Allium cepa) ամենատարածված, արժեքավոր և հնագույն բանջարեղեններից է, մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում և օգտագործվում գրեթե բոլոր կերակուրների մեջ: Սոխը մեծ չափովով օգտագործվում է նաև թարմ վիճակում, որպես աղցանային բանջար:
Սոխի սննդարար հատկությունները բնորոշվում են դրա մեջ գտնվող շաքարներով, (6-10%), սպիտակուցներով (մոտ 2%) և հանքային աղերով (0,6 - 1,12%):
Սոխի կալորիականությունը մոտ 400 է, բացի այդ, սոխը դեռ հին ժամանակներից հայտնի է որպես ուժեղ բակտերիասպան (բակտերոցիդ) և բուժիչ հատկություններ ունեցող բուսատեսակ, քանի որ նրա հյութի մեջ պարունակվող եթերային նյութերը` ֆիտոնցիդները ունեն բակտերիաներ ոչնչացնելու բարձր հատկություն: Պարզված է, որ սոխի հյութի մեջ մի քանի րոպեում կարող են ոչնչանալ տիֆի, դիզենտերիայի, դիֆթերիայի և այլ հիվանդաբեր բակտերիաներ:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմությունը
Ճապոնացի գիտնականներին հաջողվել է սոխի մեջ հայտնաբերել այնպիսի միացություններ, որոնք հեշտությամբ մարսվում են օրգանիզմի կողմից և դրականորեն ազդում մարդու հիշողության վրա:
Մասնագետները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել են սոխի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Բացահայտվել է, որ սոխը նպաստում է դրական էմոցիաների ընկալմանը և հիշողության վերականգնմանը: Պատճառը կայանում է նրանում, որ վերոնշյալ միացությունը, հայտնվելով արյան մեջ, երիտասարդացնում է նրա բջիջները և խթանում դրանց աշխատանքը, կարծում են մասնագետները:
Հետազոտողները խորհուրդ են տալիս սոխն օգտագործել մեղրի հետ: Նման սննդակարգը հատկապես առողջարար է մեծահասակներին, ովքեր նախատրամադրված են սկլերոզի:
[խմբագրել] Արտադրական միտումները
| Տասը առաջատար սոխ արտադրող երկրները — 2009 (տոննա) |
|
|---|---|
| 21,046,969 | |
| 13,900,000 | |
| 3,400,560 | |
| 1,849,580 | |
| 1,800,000 | |
| 1,704,100 | |
| 1,601,550 | |
| 1,512,150 | |
| 1,511,850 | |
| 1,269,000 | |
| Ընդհանուր | 73,231,830 |
| Աղբյուր` FAO[1] |
|
[խմբագրել] Ենթատեսակներ
-
Շագանակագույն և սպիտակ սոխեր