Բորիս Անդրեևիչ Բաբոչկին (հունվարի 5 (18), 1904, Սարատով, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 17, 1975(1975-07-17), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական և խորհրդային կինոյի ու թատրոնի դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1963)[3]։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ Ստալինյան երկու մրցանակների (1941, 1951) և Պետական մրցանակի (1977 թվականին հետմահու) դափնեկիր[4][5]։
Բորիս Բաբոչկինը ծնվել է 1904 թվականի հունվարի 5-ին Սարատով քաղաքում։ 1912-1919 թվականներին սովորել է Սարատովի Առաջին ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին։ 15 տարեկանում կոմերիտական Բորիս Բաբոչկինը ծառայել է Արևելյան ռազմաճակատի 4-րդ բանակի քաղբաժնում։
Վերադառնալով խաղաղ կյանքին՝ ընդունվել է Ալեքսանդր Կանինի ղեկավարած Սարատովի դրամատիկական թատրոնին կից գործող դրամատիկական ստուդիա։ 1920 թվականի օգոստոսին մեկնել է Մոսկվա, որտեղ միանգամից ընդունվել է 2 թատերական դպրոց՝ Միխայիլ Չեխովի ստուդիա և «Երիտասարդ վարպետներ» պետական ստուդիա, որտեղ սովորել է Իլարիոն Պևցովի մոտ, սակայն շուտով հեռանում է Չեխովի ստուդիայից։
«Երիտասարդ վարպետներ» թատերական ստուդիան ավարտելուց հետո՝ 1921 թվականի ամռանը Իլարիոն Պևցովի ղեկավարությամբ շրջանավարտների թվում Բաբոչկինն իր առաջին պրոֆեսիոնալ թատերաշրջանն անցկացրեց Իվանովո-Վոզնեսենսկի թատրոնում։
1921 թվականին վերադառնալով Մոսկվա՝ դերասանը կարճ ժամանակով ընդունվեց Վասիլի Սախնովսկու ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոն։ 1922-1923 թվականներին՝ Վորոնեժի դրամատիկական թատրոնի (ներկայումս՝ Վորոնեժի Ա․ Կոլցովի անվան դրամատիկական թատրոն), 1923-1925 թվականներին՝ Մոսխորհի անվան թատրոնի, 1925-1926 թվականներին՝ Կոստրոմայի Ա․ Օստրովսկու անվան դրամատիկական պետական թատրոնի, 1926-1927 թվականներին՝ Սամարղանդի դրամատիկական թատրոնի, 1929-1932 թվականներին՝ Լենինգրադի երգիծական թատրոնի (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն), 1928-1929 թվականներին՝ Խարբինի Չինաարևելյան երկաթուղու թատրոնի, 1929-1932 թվականներին՝ Լենինգրադի ժողովրդական տան թատրոնի, 1932-1936 թվականներին՝ Լենինգրադի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի (ներկայումս՝ Ալեքսանդրինսկի թատրոն) դերասան։ Աշխատել է նաև Մոգիլյովի, Բերդիչևի, Բիշքեկի թատրոններում։
1936-1940 թվականներին Բաբոչկինը Լենինգրադի Մ․ Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոնի (ներկայումս՝ Գ․ Տովստոնոգովի անվան) դերասան էր, 1937-1938 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր, 1938-1940 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար։
1940-1945 թվականներին Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասան և ռեժիսոր, 1941-1943 թվականներին՝ Ալմաթիի Ղազախֆիլմ կինոստուդիայի դերասան, 1945-1949 թվականներին՝ Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասան և ռեժիսոր, 1949-1951 թվականներին՝ Փոքր թատրոնի դերասան և ռեժիսոր (երկուսն էլ Մոսկվայում)։
1951-1952 թվականներին՝ Սոֆիայի ազգային թատրոնի ռեժիսոր (Բուլղարիա), մասնակցել է ծայրագավառական թատրոնների աշխատանքին, դասավանդել է Թատերական ակադեմիայում։
Վերադառնալով ԽՍՀՄ՝ 1952-1953 թվականներին, դառնում է Մոսկվայի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1954 թվականին՝ Կիևի Լ․ Ուկրաինկայի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան[6]։
1955 թվականին Բաբոչկինը վերադառնում է Փոքր թատրոն, որտեղ մինչև կյանքի վերջ աշխատել է որպես դերասան և ռեժիսոր[7]։
Խոշոր ռեժիսորական աշխատանքը Մաքսիմ Գորկու «Հովեկները» պիեսի բեմադրումն էր, որը 1939 թվականին ներկայացվեց Դրամատիկական մեծ թատրոնում (խաղացել է Վլասի դերը)[5], 1964 թվականին՝ Փոքր թատրոնում, Բաբոչկինը խաղացել է Սուսլովին (1967 թվականին ներկայացումը ձայնագրվել է կինոժապավենի վրա)։
Բաբոչկին դերասանն առաջին անգամ նկարահանվել է կինոյում 1928 թվականին․ «Խռովություն» ֆիլմն էր։ Նրան համաշխարհային ճանաչում բերեց Չապաևի դերը, որը կատարել է 1934 թվականին նույնանուն ֆիլմում։
Երկար տարիներ Բորիս Բաբոչկինը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ 1930-ական թվականների վերջից դասավանդել է Դրամատիկական մեծ թատրոնին կից գործող ստուդիայում, 1944 թվականից՝ ՎԳԻԿ-ում (Մոսկվա), որտեղ ղեկավարել է դերասանական արվեստանոցը։ 1966 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
Բազմաթիվ հոդվածների, գրախոսությունների, նոթերի հեղինակ է, հրատարակվել է «Սովետսկոյե իսկուստվո», «Ռաբոչի ի տեատր», «Տեատր», «Օգոնյոկ», «Իսկուստվո կինո», «Մոսկվա», «Օկտյաբր» ամսագրերում, «Լենինգրադսկայա պրավդա», «Լիտերատուրնի Լենինգրադ», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Լիտերատուրնայա գազետա», «Իզվեստիա», «Սովետսկայա կուլտուրա» և այլ թերթերում։
Բորիս Բաբոչկինը մահացել է 1975 թվականի հուլիսի 17-ին Մոսկվայում[5]։ Սերգեյ Գուրզոյի խոսքերով․ «Մեքենայի ղեկին էր, կանգնեց կարմիր լույսի տակ, վառեց կանաչ լույսը և ահա այդ պահին նա կաթված ստացավ։ Մահացավ տեղում։ Դրանից մի քանի ժամ առաջ թատրոնում աշխատավարձ էր ստացել։ Սակայն ո՛չ փող, ո՛չ էլ գումար նրա մոտ չհայտնաբերեցին։ Ամեն ինչ գողացել էին․ կողոպտել էին մահացածին»[8]։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր № 2)։
- կինը՝ Եկատերինա Բաբոչկինան (1906֊1988), բալետի պարուհի էր։
- Դուստրերը՝ Նատալյա Բաբոչկինան (ծն․ 1929) և Տատյանա Բաբոչկինան։
- Մոսկվայում այն տանը, որտեղ բնակվել է դերասանը (Կուտուզովի պողոտա, տուն 2/1), հուշատախտակ է դրված։
- Դերասանի պատվին առևտրային նավ է անվանվել (կառուցվել է 1984 թվականին, անպետք ճանաչվել՝ 2010 թվականին)։
- Առաջին դերեր
- Մոսխորհի անվան թատրոն
- Լենինգրադի ժողովրդական տան թատրոն
- Լենինգրադի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
- Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոն
Տարի
|
Հեղինակ
|
Ներկայացում
|
Դեր
|
1939
|
Մաքսիմ Գորկի
|
Հովեկները
|
Վլաս
|
- Ե․ Վախթանգովի անվան թատրոն
- Մոսկվայի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
- Փոքր թատրոն
- Լենինգրադի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
- Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոն
- Ե․ Վախթանգովի անվան թատրոն
- Կինոդերասանի թատրոն-ստուդիա
- Սոֆիայի ազգային թատրոն
- Կիևի Տ․ Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն
- Փոքր թատրոն
Տարի
|
Հեղինակ
|
Ռեժիսոր
|
Ներկայացում
|
Դեր
|
1963
|
Կոնստանտին Սիմոնով
|
Լեոնիդ Պչյոլկին
|
Լևաշով
|
|
1968
|
|
|
Ձանձրալի պատմություն։ Տարեց մարդու նոթերից
|
Նիկոլայ Ստեպանովիչ
|
1973
|
|
Վադիմ Ռեզնիկով,
Նադեժդա Մարուսալով (Իվանենկովա)
|
Плотницкие рассказы
|
Ալյոշա Սմոլին
|
1974
|
|
|
Օստրովսկու տունը
|
Սիլա Գրոզնով
|
Տարի
|
Ֆիլմ
|
Դեր
|
1928
|
Խռովություն
|
խռովարար Կարավաև[12]
|
1930
|
Մեռածների դավադրություն
|
կարմիրբանակային
|
1932
|
Նեյտան Բեքերի վերադարձը
|
Միկուլիչ
|
1932
|
Առաջին դասակ
|
Մակար Բոբրիկ
|
1934
|
Կրկնակի ծնվածը
|
Դուբովիկ
|
1934
|
Չապաև
|
Չապաև
|
1935
|
Ընկերուհիները
|
Անդրեյ
|
1937
|
Մեծ թևեր
|
կոնստրուկտոր Կուզնեցով
|
1938
|
Ընկերները
|
Ալեքսեյ
|
1941
|
Չապաևը մեզ հետ է
|
Չապաև
|
1942
|
Ցարիցինի պաշտպանությունը
|
պորուչիկ Մոլդավսկի
|
1942
|
Անհաղթելիները
|
ինժեներ Ռոդիոնով
|
1942
|
Դերասանուհին
|
Մարկով
|
1943
|
Ռազմաճակատ
|
Օգնև
|
1944
|
Հարազատ դաշտեր
|
Իվան Վիբոռնով
|
1947
|
Повесть о «Неистовом»
|
Նիկիտին
|
1948
|
Վեպ իսկական մարդու մասին
|
վաշտի հրամանատար
|
1950
|
Մեծ ուժ
|
Լավրով
|
1954
|
Տագնապաի երիտասարդություն
|
Ուկրաինայի կոմկուսի կենտկոմի քարտուղար
|
1959
|
Աննուշկա
|
Իվան Իվանովիչ
|
1975
|
Միսթեր ՄակՔինլիի փախուստը
|
Սեմ Բոուլդեր
|
1975
|
Դոստիգաևը և այլք
|
Վասիլի Դոստիգաև
|
Տարի
|
Ֆիլմ
|
Համատեղությամբ
|
1944
|
Հարազատ դաշտեր
|
Անատոլի Բոսուլաև
|
1947
|
Повесть о «Неистовом»
|
|
1966
|
Հովեկները
|
|
Տարի
|
Անիմացիոն ֆիլմ
|
Ձայն
|
1958
|
Ասք Չապաևի մասին
|
Չապաև
|
Տարի
|
Ֆիլմ
|
1964
|
Վասիլև եղբայրները
|
Տարի
|
Փաստագրական ֆիլմ
|
2006
|
Բորիս Բաբոչկին ( ДТВ հեռուստաալիքի «Ինչպես են հեռացել կուռքերը» հաղորդաշարից)
|
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1950)
- Մեդալ՝ «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» (1945)
- Մեդալ՝ «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար» (1946)
- Մեդալ՝ «Մոսկվայի 800-ամյակի հիշատակին»
- Մեդալ՝ «Անձնվեր աշխատանքի համար։ Վլադիմիր Լենինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ» (1970)
- Как трактовать «Грозу», «Տեատր», 1950
- Год в Болгарии, «Տեատր», 1952
- Месяц в Индии (1959)
- Заметки об искусстве актера, «Օկտյաբր», 1960
- В театре и кино, 1968
- Работа актёра в театре, кино и на телевидении (1972)
- ↑ 1,0 1,1 1,2 Бабочкин Борис Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 2 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1976, էջ 195-196 — 720 էջ։
- ↑ Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. ISBN 5-85270-167-X
- ↑ 5,0 5,1 5,2 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- ↑ Бабочкин Борис Андреевич — Киносозвездие — авторский проект Сергея Николаева
- ↑ Бабочкин, Борис Андреевич // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
- ↑ «После смерти у звезды фильма "Большая перемена" пропали фамильные драгоценности» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Добавление новости Արխիվացված 2008-06-22 Wayback Machine
- ↑ Малый театр
- ↑ Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 2 — М.: Советская энциклопедия, Гловацкий — Кетуракис, 1963, 1216 стб. с илл., 14 л. илл.
- ↑ Актёры Советского кино. М.: Искусство, 1964, 221 с.
- ↑ Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр
- Залесский В. Искусство актёра. — М. 1959
- Лазарев С. Е. «Тот, который Чапаева играл». К 115-летию со дня рождения Б. А. Бабочкина // Преподавание истории в школе. 2018. № 5. — С. 19-26.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 195)։
|