Բոյան Պետրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոյան Պետրով
բուլղար․՝ Боян Петров
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1973(1973-02-07)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Մահացել էմայիս 2018 (45 տարեկան)
Մահվան վայրՇիշապանգմա, Չինաստան
Քաղաքացիություն Բուլղարիա
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունՍոֆիայի համալսարան (1997)
Մասնագիտությունկենդանաբան, լեռնագնաց և քարանձավագետ
ԱշխատավայրԲուլղարիայի բնական պատմության ազգային թանգարան[1]
ԱնդամությունԲուլղարիայի աշխարհագրական ընկերություն
 Boyan Petrov Վիքիպահեստում

Բոյան Պետրով (բուլղար․՝ Боян Петров, փետրվարի 7, 1973(1973-02-07), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն - մայիս 2018, Շիշապանգմա, Չինաստան), բուլղարացի կենդանաբան և լեռնագնաց, Սոֆիայի Ազգային բնագիտական թանգարանի աշխատակից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյան Պետրովը ծնվել է 1973 թվականի փետրվարի 7-ին Սոֆիայում։ 1992-1997 թվականներին սովորել է Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» համալսարանում։

Բոյան Պետրովի գիտական հետաքրքրությունների շրջանակում են չղջիկների, երկկենցաղների ու սողունների էկոլոգիան ու կենսաբանությունն։ Բոյան Պետրովը մասնակցել է Բուլղարիայի ազգային պարկերում, արգելանոցներում ու պահպանվող տարածքներում կենսաբանական տեսակների ավելացմանն ուղղված ավելի քան 50 նախագծերի։ Եվրոպայում չղջիկների պահպանության համաձայնագրի (EUROBATS) խորհրդակցական հանձնաժողովի անդամ է[2]։

Լեռնագնացությամբ Բոյան Պետրովն սկսել է զբաղվել 1990 թվականին, երբ գլխավորել է առաջին արշավախումբը։ Մասնակցել է տարբեր արշավների ու բարձրացել է Ղազախստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Պակիստանի, Նեպալի, Չինաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Արգենտինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Քենիայի, Ուգանդայի ու Տանզանիայի լեռների գագաթները[2]։ 1990 թվականից մինչև 2015 թվականը Բոյան Պետրովը ուսումնասիրել է Բուլղարիայում, Ալբանիայում, Հունաստանում, Խորվաթիայում, Թուրքիայում, Կոսովոյում, Ռումինիայում, Չեռնոգորիայում ու Չինաստանում գտնվող ավելի քան 450 քարանձավներ[2]։

2014 թվականի մայիսի 20-ին Բոյան Պետրովը, որ տառապում էր շաքարային դիաբետով, հաղթահարել է աշխարհի երրորդ ամենաբարձր գագաթը՝ Կանչենջանգան (8586 մ)՝ դրանով դառնալով առաջին շաքարախտով հիվանդը, որ այդ գագաթն է բարձրացել առանց թթվածնի պաշարի[3]։ Նույն թվականի հուլիսի 23-ին նա բարձրացել է Բրոուդ Պիկ լեռը (8047 մ)[4], իսկ հուլիսի 31-ին Բուլղարիայի պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է Չոգորիի գագաթը (К2, բարձրությունը՝ 8611 մ) և ընդգրկվել այն 35 անձանց շարքում, ովքեր ութ հազարից մեծ բարձրություն ունեցող երեք լեռների գագաթներն են բարձրացել 100 օրից քիչ ժամանակում[5]։ Բոյան Պետրովը նաև սահմանել է աշխարհի ռեկորդ՝ Բրոուդ Պիկի ու Չոգորիի գագաթը բարձրանալով ութ օրից քիչ ժամանակում[4]. դրա համար նրան շնորհավորական տեսագրություն է ուղարկել լեռնագնաց Ռայնհոլդ Մեսները[4]։

2014 թվականի դեկտեմբերի 7-14-ը БНТ 1 և БНТ HD հեռուստաալիքներով ցուցադրվել է Բոյան Պետրովին նվիրված «3 x 8000» վավերագրական ֆիլմը[6][7]։ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին Բոյան Պետրովը նվաճել է Մինասլու գագաթը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nmnhs.com/petrov-boyan-en.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 Боян Петров, НПНМ
  3. Тайнствен глас водил Боян Петров към върха Արխիվացված 2014-12-13 Wayback Machine, Монитор
  4. 4,0 4,1 4,2 Боян Петров: Най-успешното лято за българския алпинизъм, БНР
  5. Боян Петров: Най-добрият алпинист е живият алпинист OFFNews
  6. «БНТ излъчва втора част на филма „3x8000"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
  7. БНТ излъчва филм за алпиниста Боян Петров
  8. «Алпинистът Боян Петров изкачи връх Манаслу» (բուլղարերեն). 2015 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: Unknown parameter |publsiher= ignored (|publisher= suggested) (օգնություն)