Բինդո Ալթովիտիի դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բինդո Ալթովիտիի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի
տարիմոտ 1515[1]
բարձրություն59,7 սանտիմետր[2]
լայնություն43,8 սանտիմետր[2]
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[2] և փայտե տախտակ[2]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ և Samuel H. Kress Collection?[2]
հիմնական թեմաBindo Altoviti?
կայք
Ծանոթագրություններ
 Portrait of Bindo Altoviti by Raphael Վիքիպահեստում

Բինդո Ալթովիտիի դիմանկար (իտալ.՝ Ritratto di Bindo Altoviti), Ռաֆայել Սանտիի վրձնին պատկանող դիմանկար։ Նկարչի ուշ շրջանի ստեղծագործությունն է։ Բարձր Վերածննդի դարաշրջանի լավագույն դիմանկարներից մեկը Իտալիայում և ընդհանրապես դիմանկարների աշխարհում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ստեղծվել է Ռաֆայելի կողմից 1512-1513 թվականներին կամ 1515 թվականին։ Մինչև XIX դարը աշխատանքը համարվում էր Ռաֆայելի ինքնադիմանկար։ Սակայն այսօր պատմաբանների ուսումնասիրությունների շնորհիվ հայտնի է դարձել, որ երիտասարդ Բինդո Ալթովիտին՝ պատկերված նկարին, Ֆլորենցիայի հարուստ բանկիրներից է, ով 17 տարեկանում Հռոմում բանկ է ունեցել, որը նա ժառանգել է հոր մահից հետո։ Այդ ժամանակահատվածում նա եղել է Իտալիայի հարուստ և ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, և նրա բանկն է ներկայացրել Հռոմի պապի գումարները։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆլորենցիայից Հռոմ՝ Մեդիչների ընտանիքի հետ կապված օպոզիցիայի պատճառով։ Բինդոն ծնվել է 1491 թվականին Հռոմում։ Գիտակցաբար օգտագործելով ֆինանսական և քաղաքական, գործնական կապերը՝ նա ձեռք է բերել Իտալիայի ամենամեծ կարողություններից մեկը։ 1530-ական թվականներին, երբ Պավել III-ը դառնում է Հռոմի պապ, Բինդոն ղեկավարում է ոչ միայն Պապի գումարը, այլև ողջ Հռոմին հացահատիկի մատակարարումը։

Բինդո Ալթովիտին կուլտուրական մարդ էր, սիրում էր արվեստը, ինչպես նաև մեծահոգի բարերար էր, եղել է Վերածննդի շատ հայտնի նկարիչների՝ ներառյալ Ռաֆայելի, Միքելանջելոյի, Բենվենուտո Չելինիի, և Ջորջո Վազարիի ընկերն ու հովանավորը։ Ռաֆայելը դիմանկարը ստեղծել է 20-22 տարեկան հասակում, նա նաև Ալթովիտիի համար կատարել է մի քանի պատվերներ, մասնավորապես՝ «Մադոննա դել Իմպաննատա» («Մարիամը Մանկան, Սուրբ Եղիսաբեթ, Հովհաննես Մկրտչի և անհայտ Սուրբի հետ»)։

Բինդո Ալթովիտին վերապրել է Ռաֆայելի մահը, Հռոմի խայտառակ թալանումը (1527) (Sacco di Roma), Իտալիայում Մաներիզմի ծնունդը։ Նա շփվում է մաներիզմի մի քանի վարպետների հետ։ Նկարիչ Ջիրոլամո դա Կարպին նույնպես պատկերել է Բինդո Ալթովիտիի դիմանկարը։ Ծեր հասակում նա Բենվենուտո Չելինիից պատվիրել է բրոնզե կիսանդրի[3]։

Կտավը մինչև 1808 թվականը եղել է Ալթովիտիի ժառանգների սեփականությունը, որից հետո վաճառվել Է Բավարիայի թագավոր Լյուդվիգ I-ին։ Մինչև 1936 թվականը նկարը պահպանվել է Մյունխենի հին պինակոտեկում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նկարը հայտնվել է ԱՄՆ-ում, որտեղ նկարը գնել է գործարար և բարերար Սամուել Հենրի Քրեսը, ով նկարը նվիրաբերել է Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերված է գրեթե կանացի կազմվածք ունեցող Բինդոն՝ լույսի և ստվերի միջև ծանր հակադրության հետ։ Սա բնորոշ չի Ռաֆայելի աշխատանքներին, հատկապես դիմանկարներին, որը ցույց է տալիս նկարչի փորձերը՝ տարբեր ոճերի և ձևերի ստեղծագործությունները։ Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների ազդեցությունը, որը Ռաֆայելը սովորել է իր կարիերայի մի փուլի ընթացքում, կոնկրետ այս դիմանկարում ակնհայտ է։

Դիմանկարը պատկերված է կանաչ ֆոնի վրա։ Կտավում նա պատկերված է մուգ գլխարկով և կապույտ թիկնոցով։ Նրա ոսկե, երկար ու նուրբ գանգուրները՝ աջ ականջի հետևը գցած, խորհրդանշում է հոգու ազնվությունն ու մաքրությունը։ Բինդոյի գլուխը թատերական կերպով շրջված է աջ, և նա ուշադիր նայում է դիտորդներին։ Ձախ ձեռքին երևում է մատանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nga.gov/collection/art-object-page.12131.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.12131.html
  3. С XX века бюст работы Бенвенуто Челлини тоже хранится в США в бостонском Музее Изабеллы Стюарт Гарднер

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]