Տիրամայրը կանաչի մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Բելվեդերյան Տիրամայրը»

Տիրամայրը կանաչի մեջ (իտալ.՝ Madonna del Prato), իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի տիրամայրերից մեկը. նկարվել է 1506 թվականին ընկերոջ և հովանավորի՝ Տադդեո Տադդեիի համար, որը, ըստ գեղանկարիչ Ջորջո Վազարիի, միշտ ցանկացել է տեսնել նկարչին «իր տանը և իր սեղանի շուրջը»։ Բնապատկերային տեսարանը, կոմպոզիցիոն լուծումները և գունային գամման նման են նույն ժամանակահատվածում ստեղծված «Կարմրակատարիկով Տիրամորը», «Էստերհազիի Տիրամորը» և «Գեղեցիկ այգեպանուհուն»։

1773 թվականին Հաբսբուրգները նկարը Ամբրաս ամրոցից տեղափոխել են Բելվեդերյան պալատ։ Այստեղից երկրորդ անվանումըˋ «Բելվեդերյան Տիրամայրը»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cirlot, L. (dir.), Kunsthistorisches, Col. «Museos del Mundo», Tomo 11, Espasa, 2007, pág. 125. ISBN 978-84-674-3814-7
  • Walther, I.F. (dir.), Los maestros de la pintura occidental, Taschen, 2005. ISBN 3-8228-4744-5