Բարգավաճման պահապան գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարգավաճման պահապան գործողություն
Թվականդեկտեմբեր 2023
Մասն էԻսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023)
ՎայրԿարմիր ծով և Ադենի ծոց
Արդյունքհակամարտությունը շարունակվում է
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կանադա Կանադա
Իտալիա Իտալիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Նորվեգիա Նորվեգիա
Իսպանիա Իսպանիա
Բահրեյն Բահրեյն
Հունաստան Հունաստան
Ավստրալիա Ավստրալիա
Սեյշելյան կղզիներ Սեյշելյան կղզիներ
Եմեն Եմեն (ԲՔԽ)
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ
10 զոհ, 2 վիրավոր[1]

«Բարգավաճման պահապան» գործողություն (անգլ.՝ Operation Prosperity Guardian), ռազմական գործողություն, որը հայտարարվել է 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի կողմից[2][3][4][5] և իրականացվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Կարմիր ծովում և Ադենի ծոցում միջազգային նավագնացությունը պաշտպանելու (արգելափակելու) նպատակով[6]։

Սկզբում կոալիցիայի կազմում ընդգրկված էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Բահրեյնը և Սեյշելյան կղզիները[7][8]։ Ավելի ուշ դրան միացան Հունաստանը[9] և Ավստրալիան[10]։ Պենտագոնի տվյալներով՝ 20 երկրներ համաձայնել են մասնակցել նավագնացության ազատության գործողությանը[11][12]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի նոյեմբերի 19-ին Եմենի հութիները խոստանում են հարձակվել առևտրային այն նավերի վրա, որոնք, իրենց կարծիքով, ուղղվում են դեպի Իսրայել և հակառակը[13]։ Պարբերաբար հարձակումներն ու առևանգումները հանգեցնում են նրան, որ նավագնացային ընկերությունները լքում են Կարմիր ծովի երթուղին և բարձրացնում են ծովային բեռների ապահովագրության վճարները[14][15]։ Լրատվամիջոցները ռազմական գործողության ծրագրերի մասին իմացել են նրա հայտարարվելուց մի քանի օր առաջ[16][17][18]։

Հակամարտող կողմերի ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ ռազմածովային ուժերը կոալիցիայում ներկայացված է ռազմանավերի խմբավորմամբ, որը ներառում է «USS Dwight Eisenhower» ավիակիրը (48 F/A-18 կործանիչ-ռմբակոծիչներ), «USS Philippine Sea» կառավարվող հրթիռային հածանավը և «USS Gravely», «USS Stethem», «USS Carney», «USS Mason» ու «USS Laboon» էսկադրային ականակիրները[19]։

Մեծ Բրիտանիան Կարմիր ծով է ուղարկել «HMS Diamond» էսկադրային ականակիրը[20][21]։

Հունաստանը կոալիցիոն ուժերի կազմ է ուղարկում իր ֆրեգատը՝ կա՛մ «Hydra»-ն, կա՛մ նույն տեսակի «Psara»[22][23][24]։

Դեկտեմբերի 29-ին Դանիան հայտարարում է, որ Կարմիր ծով է ուղարկում իր «Esbern Snare» ֆրեգատը, որը կմտնի կոալիցիոն ուժերի կազմ[25]։

Կանադան, Նորվեգիան և Նիդերլանդները չեն նախատեսում ռազմանավեր ուղարկել Կարմիր ծով և կսահմանափակվեն շտաբային սպաների խմբեր ուղարկելով[26]։

Ավստրալիան գործողության շտաբ կուղարկի 11 զինվորական[10]։

Սեյշելյան կղզիների մասնակցությունը կսահմանափակվի տեղեկատվության փոխանակմամբ[27]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորված ծովային ուժերի խորհրդապատկերը

2023 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարում է միջազգային ծովային անվտանգության ուժերի ստեղծման մասին՝ որպես գործողության մի մաս, որի նպատակն է հակազդել Իրանի կողմից աջակցվող հութիների սպառնալիքներին միջազգային ծովային առևտրին ու շաբաթներ շարունակ առևտրային նավերի վրա հարձակումներից հետո հայտարարում է «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկի մասին՝ Միավորված ծովային ուժերի հովանու ներքո և իր Combined Task Force 153 օպերատիվ խմբի հրամանատարությամբ[28][29], որը պատասխանատու է Կարմիր ծովում անվտանգության ապահովման համար[7][30]։

2023 թվականի դեկտեմբերի 18-ից դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում հութիները Կարմիր ծովում անօդաչու սարքերով և բալիստիկ հրթիռներով հարձակվել են ևս հինգ նավերի վրա[31][32]։ Միջազգային անվտանգության ուժերը չեն միջամտել այս միջադեպերից ոչ մեկին։

2023 թվականի դեկտեմբերի 31-ին եմենցի հութիների կողմից վերահսկվող շրջաններից չորս նավակներ գնդակոծում են բեռնարկղեր տեղափոխող «Maersk Hangzhou» նավը, որը պատկանում է դանիական «Maersk Line» նավագնացային ընկերութանը, և լողացել են նավից մի քանի մետր հեռավորության վրա, ԱՄՆ ռազմական ուղղաթիռները պատասխան կրակ են բացել և խորտակել են եմենցի ապստամբ-հութիների երեք նավ[33][34], իսկ զինված նավակների մի քանի անձնակազմեր սպանվել են[35]։ «Maersk Hangzhou» նավի վրա ոչ ոք չի տուժել[35]։

2024 թվականի հունվարի սկզբին գործողությանը մասնակցող 12 երկրներ հութիներից պահանջել են վերջնագիր՝ դադարեցնել նավերի գնդակոծումը, ինչից հութիները հրաժարվել են։

2024 թվականի հունվարի 1-ին Բրիտանիան տեղեկացնում է, որ պատրաստվում է ավիահարվածներ հասցնել հութիներին Կարմիր ծովում, եթե ապստամբները շարունակեն գնդակոծել նավերը տարածաշրջանում[35]։ Բրիտանիան միավորելու է իր ուժերը ԱՄՆ-ի և եվրոպական մեկ այլ երկրի հետ՝ հարված հասցնելու նպատակով այն թիրախներին, որոնք գտնվում են Հնդկական օվկիանոսում կամ Եմենում, որտեղից համակարգվում են գրոհները[35]։ ԱՄՆ-ի և Բրիտանիայի համակարգված հարվածի արդյունքում կարող են գործադրվել Թագավորական ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռները կամ կառավարվող զենիթային հրթիռներով «HMS Diamond» էսկադրային ականակիրը[35]։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը Իրանին նախազգուշացնում է, որ կիսում է գրոհների կանխման պատասխանատվությունն այն բանից հետո, երբ Պենտագոնում հայտարարել են, որ իրենց ռազմածովային ուժերը խորտակել են եմենցի ապստամբների երեք նավակներ[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «US sinks 3 ships, kills 10 after Houthi Red Sea attack». Reuters. 2023 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  2. «Middle Eastcategory US launches new multinational operation to safeguard Red Sea commerce». Reuters. 2024 թ․ հունվարի 7.
  3. «Statement from Secretary of Defense Lloyd J. Austin III on Ensuring Freedom of Navigation». U.S. Department of Defense (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  4. «Шеф Пентагона объявил о начале операции «Страж процветания» по защите Красного моря». online47.ru (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  5. «Пентагон объявил о многонациональной операции по защите судов в Красном море». Коммерсантъ (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  6. «US-led force to patrol Red Sea in response to attacks by Houthis backing Palestinians». Reuters. 2024 թ․ հունվարի 7.
  7. 7,0 7,1 «Заявление министра обороны Ллойда Дж. Остина III об обеспечении свободы судоходства"».
  8. «Prosperity Guardian: началась операция против йеменских хуситов». www.vesty.co.il. 2023 թ․ դեկտեմբերի 19.
  9. «Греция присоединится к коалиции по обеспечению безопасности в Красном море». Interfax.ru (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  10. 10,0 10,1 ROD MCGUIRK (2024 թ․ հունվարի 7). «Australia to send military personnel to help protect Red Sea shipping but no warship». Associated Press.
  11. «WorldcategoryMore than 20 countries now part of US-led Red Sea coalition, Pentagon says10:56 PM GMT+3 · Updated 37 min ago». Reuters.
  12. «К американской коалиции по защите судоходства в Красном море от хуситов присоединились более 20 стран». news.am (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  13. «Who are the Houthis and what is happening in the Red Sea?». Sky News (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  14. «Ship insurance costs soar after Middle East tanker attacks». Yahoo News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  15. «Reuters узнал о росте премий за военный риск для танкеров в Черном море». Forbes.ru (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  16. ««Страж процветания»: США намерены объявить операцию против хуситов». Детали (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  17. «Пентагон собирается объявить о начале специальной операции – The War Zone». ont.by (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  18. «War Zone: Пентагон намерен провести военную операцию против йеменских хуситов». radio1.ru (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  19. «Пентагон вывел из Красного моря два больших десантных корабля с морпехами». Интерфакс (ռուսերեն). 2024 թ․ հունվարի 7.
  20. «UK warns of deteriorating security in Red Sea, Royal Navy ship joins taskforce». Reuters.
  21. «Британский эсминец HMS Diamond присоединится к коалиции в Красном море». TACC. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  22. «Defence Min Dendias: Greek frigate to take part in "Prosperity Guardian" operation». flight.com.gr. 2023 թ․ դեկտեմբերի 22.
  23. «Греция направляет фрегат в Красное море для участия в операции США». www.pnp.ru (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  24. Κώστα Σαρικά (2024 թ․ հունվարի 7). «Prosperity Guardian: Η δύσκολη αποστολή της ελληνικής φρεγάτας στην πολυεθνική επιχείρηση». On Alert.
  25. Никита Аронов (2024 թ․ հունվարի 7). «Дания присоединяется к морской коалиции в Красном море». Детали.
  26. «Канада направит для участия в операции против йеменских хуситов лишь трёх офицеров». Интерфакс. 2024 թ․ հունվարի 7.
  27. «Seychelles' participation in "Operation Prosperity Guardian" is only information exchange». Seychelles News Agency (անգլերեն). 2024 թ․ հունվարի 7.
  28. «Новая Международная Военно-Морская Оперативная Группа Укрепляет Безопасность В Красном Море». Unipath (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 18.
  29. «Новая международная военно-морская оперативная группа укрепляет безопасность в Красном море - Unipath» (ռուսերեն). 2023 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  30. «Пентагон объявил о начале операции «Страж процветания» по защите судов в Красном море от нападений хуситов». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  31. «Yemen's Houthis say they attacked two more vessels in the Red Sea». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  32. «Houthis Claim Responsibility for Attack Against Commercial Vessel MSC United | Atlas News» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  33. «ВМС США потопили лодки хуситов, атаковавшие контейнеровоз». dw.com (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  34. «Вертолеты ВМС США потопили катера хуситов в Красном море после попытки захвата торгового судна». www.nur.kz (ռուսերեն). 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  35. 35,0 35,1 35,2 35,3 35,4 35,5 «Բրիտանիան պատրաստվում է Կարմիր ծովում հարված հասցնել հուսիներին. The Times». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]