Արփենիկին
Արփենիկին | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1917 |
Հրատարակչություն | Նոր ուղի |
Հրատարակվել է | 1929 |
Վիքիդարան | Արփենիկին |
«Արփենիկին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից`գրված 1917 թվականին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի հունվարի 31-ին։ Բանաստեղծությունը նվիրված է Թումանյանի դուստր Արփենիկին։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է մեկ ինքնագիր[1]։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1929 թվականին «Նոր ուղի» ամսագրի 1-ին համարում (էջ 8), այնուհետև` Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 532)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։