Արփենիկ Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արփենիկ Թումանյան
 
Կրթություն՝ Գայանյան օրիորդաց դպրոց և Վրաստանի տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ գրադարանավար և հասարակական գործիչ
Ծննդյան օր 1899
Վախճանի օր 1981
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն,  Հայկական ԽՍՀ և  ՌԽՖՍՀ
Հայր Հովհաննես Թումանյան
Մայր Օլգա Թումանյան

Արփենիկ Թումանյան (1899, Թիֆլիս - 1981), հայ հասարակական գործիչ, գրադարանավարուհի։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Թումանյանը ծնվել է 1899 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում, որից հետո ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում։ Որոշ Ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր քարտուղար։ Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան։ Գրադարանային գործի մեծ փորձը Արփենիկը ներդնում է իր հոր՝ Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի մշակման գործում։

Արփենիկ Թումանյանը մահացել է 1981 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]