Արտուր Աշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտուր Աշ
Բնօրինակ անունֆր.՝ Arthur H
Ի ծնե անունֆր.՝ Arthur Higelin
Ծնվել էմարտի 27, 1966(1966-03-27) (58 տարեկան)
Փարիզ
Երկիր Ֆրանսիա
Ժանրերշանսոն
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, դաշնակահար, երաժիշտ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Գործիքներդաշնամուր[1] և վոկալ[1]
ԼեյբլPolydor Records
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ
Պարգևներ
Կայքarthurh.net
 Arthur H Վիքիպահեստում

Արտուր Աշ (անգլ.՝ Arthur H, ամբողջական անունը Արտուր Իժլին (անգլ.՝ Arthur Higelin), մարտի 27, 1966(1966-03-27), Փարիզ), ֆրանսիացի երգերի հեղինակ և դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտուր Աշ, հեղինակ֊կատարող Ժակ Իժլինի և Նիկոլ Կուրտուրի որդին։ Նա ռոք երաժիշտ Իզի Իժլինի հարազատ և թատրոնի ռեժիսոր Կեն Իժլինի որդեգրված եղբայրն է։ Երաժշտություն սովորել է Բոստոնի համալսարանում և Վեստ Ինդիայում ճանապարհորդության ժամանակ։ Վերադառնալով Փարիզ ստեղծել է սեփական երաժշտական ոճը՝ ներշնչված ֆրանսիացի շանսոնով, ինչպես նաև ամերիկյան Ջազ և Բլյուզ ժանրերով։ 1988 թվականից սկսել է հանդես գալ ֆրանսիական ակումբներում՝ բասիստ Բրեդ Սքոթի և հարվածային գործիքների մասնագետ Փոլ Ջոտի մասնակցությամբ։

1990 թվականին թողարկել է իր դեբյուտային ալբոմ «Arthur H»֊ը, որն ներառում էր ռիթմային նորարարություններ և բալ֊մյուզետի էլեմենտներ (19-րդ դարում ֆրանսիական երաժշտության ոճ), ինչպես նաև վոկալային ոճ, որը նմանեցվում է Թոմ Ուեսթի ոճի հետ։ Համերգներով շրջագայել է Ֆրանսիայում և Ճապոնիայում, որից հետո թողարկել է երկրորդ «Bachibouzouk» ալբոմը, որտեղ Սքոթին և Ջոտին միանում է նաև սաքսոֆոնիստ Ջոն Հենդելսմանը։

Համերգների ավարտից հետո թողարկվեց համերգային ֆիլմը՝ նկարահանված Քեն Իժլինի կողմից։ Դրանից հետո Աշը ժամանակավոր դադարեցրեց երաժշտական գործունեությունը՝ դստեր ծննդի հետ կապված։

1996 թվականին թողարկեց իր երրորդ «Trouble-Fête» ալբոմը, որի մեջ ընդգծված էին աֆրիկական, արևելյան և գնչուական երաժշտությունները։ Մեկ տարի անց գրեց կենդանի ալբոմ Fête Trouble֊ն և գնաց շրջագայությունների ԱՄՆ֊ում։ Ճամփորդությունն ավարտվեց 1998 թվականին Լոս Անջելեսում, որի ժամանակ Արտուրն ամուսնացավ իր խմբի անդամներից մեկի՝ Ալեքսանդրայի հետ՝ հենց բեմի վրա[2]։ 2000 թվականից սկսեց ակտիվ կերպով համերգներ ունենալ Ասիայում, Իտալիայում և Կանադայում բասիստ Բրեդ Սքոթի, կիթառահար Նիկոլ Ռեպակի և հարվածային գործիքների մասնագետ Լորեն Ռոբինի օգնությամբ։ Թողարկեց 4֊րդ ալբոմը՝ «Pour Madame X»֊ը և ևս մեկ կենդանի ալբոմ «Piano Solo»: Show Time֊ի թողարկման հետ կապված բացառիկ համերգ հունիսի 26-ին Փարիզում։

Արտուր Աշ

2003 թվականին թողարկեց 5֊րդ «Négresse Blanche» ալբոմը։ Ծրագրավորում էր համերգներ ունենալ Չինաստանում, սակայն չինական իշխանությունները չթույլատրեցին և Աշը սկսեց աշխատել իր վեցերերոդ ալբոմի՝ «Adieu Tristesse» վրա, որը դարձավ իր կարիերայի ամենահաջողված գործը։ Ալբոմը ներառում էր մի շարք դուետներ, այդ թվում նաև իր հոր՝ Ժակ Իժլինի և հին ընկերոջ՝ Արտուր Մաթյե Շեդիդի հետ (վերջինս հայտնի է -M- մականունով)։

Շրջագայություններ ունեցել է Ֆրանսիայում, Լեհաստանում, Լիվանում և Կանադայում, որից հետո թողարկել է իր չորրորդ կենդանի ալբոմը՝ «Show Time»: 2008 թվականին կազմակերպել է հադուկ աուդիո֊վիզուալ մրցույթ Լուվրի «Duos éphémères»֊ում և պատրաստել է իր 7֊րդ ալբոմ «L’Homme du Monde»-ն, որը հնչում էր ավելի շատ ազգային ռոք ոճով։ Ձայնագրությունը ստացել է Վիկտուար դե լյա մյուզիք մրցանակը[3]։ Ընդամենը երկու տարի անց թողարկեց իր զույգ ալբոմ «Mystic Rumba»֊ն, որն ներառում էր Աշին բնորոշ հատուկ ոճը։ Մինիմալստիկան միջավայրը հնարավորություն տվեց ցուցադրել երաժշտի ամբողջ ձայնը և բացել։

Արդեն 2011 թվականին հավաքեց նոր խումբ, որտեղ ներառված էին կիթառահար Ջոզեֆ Շեդիդը («-M-»֊ի հարազատ եղբայրը), դաշնակահար Վինսենտ Թաուրելը, ինչպես նաև Էյմերիկ Վեյստրիխը և Ալեքսնադր Էնջելը՝ ռիթմ֊սեկցիայի համար պատասխանատու։ Թողարկվեց 9-րդ ալբոմը «Baba Love», մեկ տարի անց 10֊րդը՝ «L’Or Noir», մեկ տարի անց էլ 11-րդը՝ «L’Or d’Eros»։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990Arthur H
  • 1991Cool Jazz (ռեմիքսների ալբոմ)
  • 1992Bachibouzouk
  • 1993En chair et en os (ձայանգրված է կենդանի)
  • 1996Trouble-Fête
  • 1997Fête Trouble (ձայանգրված է կենդանի)
  • 2000Pour Madame X
  • 2002Piano Solo (ձայանգրված է կենդանի)
  • 2003Négresse Blanche
  • 2005Adieu Tristesse
  • 2006Show Time (ձայանգրված է կենդանի)
  • 2008L’Homme du Monde
  • 2010Mystic Rumba
  • 2011Baba Love
  • 2012L’Or Noir
  • 2014L’Or d’Eros

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 — Վիկտուար դե լյա մյուզիք#էստրադային կատարող— Արտուր Աշ
  • 2006 — Վիկտուար դե լյա մյուզիք#Լավագույն տեսահոլովակ — «Est-ce que tu aimes?» («-M-»֊ի հետ միասին)
  • 2009 — Վիկտուար դե լյա մյուզիք#Լավագույն ռոք/փոփ ալբոմ — L’Homme du monde

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Montreux Jazz Festival Database
  2. Биография, версия RFI(չաշխատող հղում)
  3. «↑ Виктуар де ля мюзик». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտուր Աշ» հոդվածին։