Արյան անալիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
առարկայական ապակու վրա արյան հաստ կաթիլ և քսուք՝ նախատեսված լուսային մանրադիտակի համար

Արյան անալիզ (ռուս.՝ Анализ крови), արյան լաբորատոր հետազոտություն, որը հիվանդությունների մեծամասնության համար հիմնական ախտորոշման աղբյուրն է։ Արյան անալիզի ստացված արդյունքների հիման վրա ախտորոշվում և նշանակվում է հետագա բուժում[1]։

Ընդհանուր (կլինիկական) արյան անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անալիզի տիպ և ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր անալիզի համար արյունը վերցնում են մատից, ավելի հազվադեպ երակից (ըստ բժշկի դիտողության) առավոտյան սոված փորին (արյան անալիզը վերցնելուց 4 ժամ հետո սննդի և ջրի կիրառումը արգելվում է)[2]։

Հիմնական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան ընդհանուր անալիզը ներառում է 5-4 հետազոտված պարամետրեր։ Անալիզի գլխավոր ցուցանիշները հետևյալն են[3].

Հեմոգլոբին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմոգլոբինը (HGB — hemoglobin) Էրիթրոցիտների արյան պիգմենտ է, որը պատասխանատու է թոքերից հյուսվածքներ և օրգաններ թթվածնի փոխանցման համար, ինչպես նաև ածխաթթու գազը ետ դեպի թոքեր փոխանցման համար։ Հեմոգլոբինի քանակը որոշվում է գրամ/լիտրով[4]։ Արյան հեմոգլոբինի նվազումը հանգեցնում է անեմիայի։

Հեմոգլոբինի նորման կախված սեռից և տարիքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիք Սեռ Չափման միավոր` գ/լ
Մինչև երկրորդ շաբաթ 134 - 198
երկրորդից մինչև 4,3 շաբաթ 107 - 171
4,3-ից մինչև 8,6 շաբաթ 94 - 130
8,6-ից մինչև 4 ամիս 103 - 141
4-ից մինչև 6 ամիս 111 - 141
6-ից մինչև 9 ամիս 114 - 140
9-ից մինչև 1 տարի 113 - 141
1 տարեկանից մինչև 5 տարեկան 100 - 140
5 տարեկանից մինչև 10 տարեկան 115 - 145
10 տարեկանից մինչև 12 տարեկան 120 - 150
12 տարեկանից մինչև 15 տարեկան կանանց 115 - 150
տղամարդկանց 120 - 160
15 տարեկանից մինչև մինչև 18 տարեկան կանանց 117 - 153
տղամարդանց 117 - 166
18 տարեկանից մինչև 45 տարեկան կանանց 117 - 155
տղամարդկանց 132 - 173
45 տարեկանից մինչև 65 տարեկան կանանց 117 - 160
տղամարդկանց 131 - 172
65 տարեկանից հետո կանանց 120 - 161
տղամարդկանց 126 - 174

Էրիթրոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիթրոցիտները (RBC — red blood cells) արյան կարմիր մարմնիկներ են։ Էրիթրոցիտները պարունակում են հեմոգլոբին և նրանց հիմնական ֆունկցիան թթվածին փոխանցելն ու այն օրգաններին և հյուսվածքներին հասցնելը։

Էրիթրոցիտների նորման կախված սեռից և տարիքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիք ցուցանիշ х 1012
նորածիններ 3,9 - 5,5
1-ից 3 օրական 4,0 - 6,6
1 շաբաթական 3,9 - 6,3
2 շաբաթական 3,6 - 6,2
1 ամսական 3,0 - 5,4
2 ամսական 2,7 - 4,9
3-ից 6 ամսական 3,1 - 4,5
6 ամսականից մինչև 2 տարեկան 3,7 - 5,3
2-ից մինչև 6 տարեկան 3,9 - 5,3
6-ից մինչև 12 տարեկան 4,0 - 5,2
12-ից 18 տարեկան տղաներ 4,5 - 5,3
12-ից 18 տարեկան տղաներ 4,1 - 5,1
Չափահաս տղամարդիկ 4,0 - 5,0
Չափահաս կանայք 3,5 - 4,7

Թրոմբոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմբոցիտները (PLT — platelets) փոքր չափսի նախակորիզավոր արյան թիթեղներ են։ Թրոմբոցիտները պատասխանատու են արյան մակարդման համար։

Թրոմբոցիտների նորման կախված չէ սեռից, տարիքից և բոլորի համար նույնն է[խմբագրել | խմբագրել կոդը]

180 — 320x109 սանդղակ/լ

Լեյկոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյկոցիտները (WBC — white blood cells) արյան սպիտակ մարմնիկներն են։ Այն իրականացնում է իմունային համակարգի վերահսկողությունը։ Լեյկոցիտների քանակի նվազեցումը կամ ավելացումն օրգանիզմում բորբոքային պրոցեսի նշան է։

Լեյկոցիտների նորման կախված տարիքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիք ցուցանիշ x109
մինչև 1 տարեկան 6,0 - 17,5
1-ից մինչև 2 տարեկան 6,0 - 17,0
2-ից մինչև 4 տարեկան 5,5 - 15,5
4-ից մինչև 6 տարեկան 5,0 - 14,5
6-ից մինչև 10 տարեկան 4,5 - 13,5
10-ից մինչև 16 տարեկան 4,5 - 13,0
16 տարեկանից հետո և չափահասներ 4,0 - 9,0

Լիմֆոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմֆոցիտները (LYM — lymphocyte) համարվում են մարդու օրգանիզմի իմունային համակարգի հիմնական սանդղակները։ Լիմֆոցիտը լեյկոցիտի տեսակ է, որը պատասխանատու է իմունային համակարգի մշակման համար և պայքարում է մանրէների և վիրուսների դեմ։

Լիմֆոցիտների նորման կախված տարիքից.[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիք Ցուցանիշ %
Նորածիններ 15 - 35
մինչև 2 շաբաթական 22 - 55
2 շաբաթականից մինչև 1 տարեկան 45 - 70
1 տարեկանից մինչև 2 տարեկան 37 - 60
2-ից մինչև 5 տարեկան 33 - 55
6-ից մինչև 7 տարեկան 30 - 50
8-ից մինչև 9 տարեկան 30 - 50
9-ից մինչև 11 տարեկան 30 - 46
12-ից մինչև 15 տարեկան 30 - 45
16 տարեկանից և չափահասներ 20 - 40

Մոնոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնոցիտները (MON — monocyte) օրգանիզմի առավել խոշոր իմունային սանդղակներ են։ Մոնոցիտները կարողանում են փոխանցվել արյունից դեպի հյուսվածքների օրգանիզմ։

Մոնոցիտների նորման կախված տարիքից.[խմբագրել | խմբագրել կոդը]

տարիք Ցուցանիշ %
Նորածիններ 3 - 12
Մինչև 2 շաբաթական 5 - 15
2 շաբաթականից մինչև 1 տարեկան 4 - 10
1 տարեկանից մինչև 2 տարեկան 3 - 10
2 տարեկանից մինչև 5 տարեկան 3 - 9
6-ից մինչև 7 տարեկան 3 - 9
8-ից մինչև 9 տարեկան 3 - 9
9-ից մինչև 11 տարեկան 3 - 9
12-ից մինչև 15 տարեկան 3 - 9
16 տարեկանից և չափահասներ 3 - 9

Հեմատոկրիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմատոկրիտը (HCT — hematocrit) ցուցանիշ է, որն արտացոլում է էրիթրոցիտների արյան ծավալը։ Տվյալ ցուցանիշը հաշվարկվում է տոկոսներով։

Հեմատոկրիտի նորման կախված սեռից և տարիքից.[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիք սեռ Ցուցանիշ %
մինչև 2 շաբաթական 41 - 65
2-ից մինչև 4,3 շաբաթական 33 - 55
4,3-ից մինչև 8,6 շաբաթական   28 - 42
8,6 շաբաթականից մինչև 4 ամսական 32 - 44
4-ից մինչև 6 ամսական 31 - 41
6-ից մինչև 9 ամսական 32 - 40
9-ից մինչև 12 ամսական 33 - 41
1 տարեկանից մինչև 3 տարեկան 32 - 40
3-ից մինչև 6 տարեկան 32 - 42
6-ից մինչև 9 տարեկան 33 - 41
9-ից մինչև 12 տարեկան 34 - 43
12-ից մինչև 15 տարեկան կանանց 34 - 44
տղամարդկանց 35 - 45
15-ից մինչև 18 տարեկան կանանց 34 - 44
տղամարդկանց 37 - 48
18-ից մինչև 45 տարեկան կանանց 38 - 47
տղամարդկանց 42 - 50
45-ից մինչև 65 տարեկան կանանց 35 - 47
տղամարդկանց 39 - 50
65 տարեկանից հետո կանանց 35 - 47
տղամարդկանց 37 - 51

Գունային ցուցանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունային ցուցանիշը (ԳՑ) էրիթրոցիտներում հեմոգլոբինի կուտակումը որոշելու մեթոդ է` արտահայտված արտահամակարգային միավորներով։

Գունային ցուցանիշի նորման կախված չէ սեռից և տարիքից և բոլորի համար նույնն է[խմբագրել | խմբագրել կոդը]

0,9 — 1,1

Այլ ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան այլ անալիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան բիոքիմիական անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան բիոքիմիական անալիզն անցկացնում են օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի, ներքին օրգանների, ինչպես նաև նյութափոխանակության գնահատման համար։

Անալիզի ժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոված փորին անալիզ անցկացնել (ցանկալի է առավոտյան ժամերին), սննդի վերջին ընդունման և արյան անալիզ վերցնելու միջև պետք 12 ժամից ոչ պակաս լինի։ Կարելի է միայն ջուր խմել (հյութը, թեյը, սուրճը բացառվում է)։ 24 ժամ մինչև անալիզը անհրաժեշտ է բացառել ալկոհոլի ընդունումը, մեկ ժամ` ծխելը։ Ինչպես նաև ցանկալի է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Հիմնական ցուցանիշները և դրանց նորման[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլյուկոզ -
  • < 14 տարեկան = 3,33 - 5,55
  • 14 - 60 տարեկան = 3,89 - 5,83
  • 60 - 70 տարեկան = 4,44 - 6,38
  • > 70 տարեկան = 4,61 - 6,10
  • Ընդհանուր Բիլիռուբին` 3,4 - 17,1 մոլ/լ.
  • Բիլիռուբին ուղղակի` 0 - 7,9 մոլ/լ.
  • Բիլիռուբին ոչ ուղղակի < 19 մոլ/լ.
  • Ասպարտատամինոտրանսֆերազա -
  • Կանայք` մինչև 31 ՄՄ/լ;
  • Տղամարդիկ` մինչև 37 ՄՄ/լ.
  • Ալանինամինոտրանսֆերազա -
  • Կանայք` մինչև 34 ՄՄ/լ;
  • Տղամարդիկ` մինչև 45 ՄՄ/լ.
  • Գամմա-ԳՏ -
  • Կանայք` մինչև 38 ՄՄ/լ;
  • Տղամարդիկ` մինչև 55 ՄՄ/լ.
  • Ֆոսֆատազա` 30-120 ՄՄ/լ.
  • Խոլեսթերին` 3,2-5,6 մոլ/լ.
  • Լիպոպրոտեինները ցածր խտությամբ` 1,71-3,5 մոլ/լ.
  • Ճարպ` 0,41-1,8 մոլ/լ.
  • Սպիտակուցներ` 66-83 գ/լ.
  • Ալբումիններ` 35-52 գ/լ
  • Կալիում (К+)` 3,5-5,5 մմոլ/լ.
  • Նատրիում (Na+)` 136-145 մմոլ/լ.
  • Քլոր (Сl-)` 98-107 մմոլ/լ.
  • Կրեատինին -
  • Կանայք` 53 - 97 մոլ/լ;
  • Տղամարդիկ` 62-115 մոլ/լ.
  • Միզանյութ` 2,8-7,2 մմոլ/լ.
  • Միզաթթու -
  • Տղամարդիկ` 210-420 մոլ/լ;
  • Կանայք` 150-350 մոլ/լ.
  • Ս-ռեակտիվ սպիտակուց` 0 - 5 մգ/լ.
  • Երկաթ (շիճուկային երկաթ) —
  • Կանայք` 8,95 - 30,43 մոլ/լ;
  • Տղամարդիկ` 11,64 - 30,43 մոլ/լ.

Արյան իմունոլոգիական անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ անալիզի համար շիճուկը ստացվում ցենտրիֆուգումի մեթոդի միջոցով` սոված փորին երակից վերցված արյունից։ Արյան իմունոլոգիական անալիզն անցկացվում է մարդու օրգանիզմում իմունոդեֆիցիտի վիրուսի հայտնաբերման համար։ Բացի դրանից տվյալ արյան անալիզը կարող է հայտաբերել սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք վարակներ (սիֆիլիս, շրթունքի հերպես, քլամիդիա), ինչպես նաև հեպատիտի, կարմրուկի, կարմրախտի, պարոտիտի և տոքսոպլազմոզի բոլոր տեսակները։

Արյան իմունոլոգիական անալիզ անալիզի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունը պետք է տալ սոված փորին առավոտյան ժամերին, սննդի վերջին ընդունման և արյուն վերցնելու միջև պետք է լինի 12 ժամից ոչ պակաս։

Օգտագործման շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան հորմոնային անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան հորմոնային անալիզը անցկացվում է մարդու ներզատական համակարգի ամբողջ գործող օրգանների, ինչպես նաև հիպոֆիզ հիվանդության հայտնաբերման, վահանաձև գեղձերի, մակերիկամների և մարդու այլ ներծորող օրգանների որոշման համար։ Սովորաբար անցկացվում է ներքին սեկրեցիայի գեղձերի ֆունկցիայի խախտման կամ գեղձի չափսերի մեծացման առկայության դեպքում։

Հորմոնային անալիզի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան հորմոնային անալիզը վերցվում է երակից և այն պետք է հանձնել սոված փորին` առավոտյան ժամերին։ Կանանց մոտ ցանկալի է հանձնել արյունը ցիկլի 5-7 օրերին, հաշվելով դաշտանի առաջին օրվանից։ 24 ժամից մինչև անալիզը անհրաժեշտ է բացառել ալկոհոլի ընդունումը, մեկ ժամից` ծխելը։ Ինչպես նաև ցանկալի է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սթրեսային վիճակը։ Բացի դրանից, 7 օր հետո մինչև տվյալ անալիզը, անհրաժեշտ է դադարեցնել հորմոնային դեղային պրեպարատի ընդունումը։

Հիմնական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան շճաբանական անալիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան շճաբանական անալիզը արյան հետազոտման լաբորատոր մեթոդ է, որն օգտագործվում է վարակիչ հիվանդությունների ախտորոշման և պրոցեսի փուլը որոշելու համար։ Ռեակցիան հիմնված է հակամարմինների և հակածինների փոխազդեցությամբ։

Հետազոտության տվյալ մեթոդը կիրառվում է ուրոլոգիայում և վեներոլոգիայում։

Շճաբանական անալիզի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան շճաբանական անալիզի համար արյունը վերցվում է առավոտյան, սոված փորին, երակներից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Большая Медицинская Энциклопедия» (ռուսերեն). bigmeden.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «Расшифровка анализа крови у взрослых и детей: нормы в таблице — Online-diagnos.ru» (ռուսերեն). online-diagnos.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. М.Б. Ингерлейб ПОЛНЫЙ СПРАВОЧНИК АНАЛИЗОВ И ИССЛЕДОВАНИЙ В МЕДИЦИНЕ.
  4. «Здоровьесберегающий сайт». www.polismed.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.