Ախտորոշագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ախտորոշագիտություն, դիագնոստիկա (հին հունարեն՝ διαγνωστικος - ճանաչման ընդունակ), բժշկագիտության ճյուղ, որն ուսումնասիրում է հիվանդի հետազոտման մեթոդները, հիվանդության ախտանիշները և դրանց ճանաչման ձևերն ու եղանակները[1]։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշագիտությունը բաղկացած է 3 հիմնական բաժիններից՝

  • հիվանդի անամնեզ և հետազոտման տեխնիկա,
  • հիվանդության ախտանիշների ուսումնասիրություն և կլինիկական մշակում (ախտանշագիտություն),
  • բժշկական կամ կլինիկական տրամաբանություն։

Հիվանդության ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության ախտորոշումը կատարվում է անամնեզի և օբյեկտիվ քննության (զննում, ընդբախում, շոշափում, ունկնդրում) տվյալների հիման վրա։ Նյարդային համակարգի և զգայարանների քննության ժամանակ գործադրում են ռեֆլեքսների հետազոտման հատուկ մեթոդներ, որոշվում է զգայության տարբեր տեսակների սրությունը, չափվում մարմնի ջերմությունն ու արյան ճնշումը, հայելիներով (քթի, աչքի, ականջի, հեշտոցի) կամ օպտիկական գործիքներով (օֆթալմոսկոպ, գաստրոսկոպ, բրոնխոսկոպ, ցիստոսկոպ, զոնդ, ռադիոակտիվ իզոտոպներ) ուսումնասիրվում են խորանիստ օրգանները։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ կիրառություն ունեն արյան, օրգանիզմի մյուս հեղուկների և արտաթորանքների միկրոսկոպիական, ֆիզիկական ու քիմիական հետազոտությունները, տարբեր հյուսվածքների հյուսվածաբանական ու մանրէաբանական քննությունները, ինչպես նաև ռենտգենախտորոշումը, էլեկտրակարդիոգրաֆիան, սֆիգմագրաֆիան (պուլսագրությունը) և էլեկտրաէնցեֆալոգրաֆիան։

Ստացված տվյալների վրա են խարսխվում բժշկի կլինիկական տրամաբանությունը, ախտորոշումը։ Դրանք օգնում են պարզեւու օրգանիզմի դիմադրողականության աստիճանը, տառապանքի հնարավոր ելքն ու բուժման մեթոդները[2]։ Բարդ դեպքերում կատարվում է տարբերական ախտորոշում՝ նկատվող երևույթների և որոշակի հիվանդությունների համանման ախտանիշների միջև անցկացվող անալոգիայով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Диагностика". — Краткая Медицинская Энциклопедия. — М.: Советская Энциклопедия, 1989.
  2. В. И. Зайцев. Диагностика // Большая советская энциклопедия..

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննիսյան Լ. Ա., Ներքին հիվանդությունների պրոպեդետիկա, Ե., 1964։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 204