Նախակորիզավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախակորիզավոր կամ Պրոկարիոտ է կոչվում կորիզ չունեցող բջիջները։ Այն ունի հետևյալ հատկանիշները.

  • Ժառանգական նյութը գտնվում է ցիտոպլազմայի մեջ: Այն օղակաձև ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ է, որը կոչվում է նուկլեոտիդ:
  • Ակտիվ են բոլոր գեները, քանի որ սպիտակուցների հետ կոմպլեքս չեն կազմում:
  • Չունեն թաղանթային օրգանոիդներ, ունեն միայն ռիբոսոմներ, որոնք թաղանթ չունեն, իսկ թաղանթային օրգանոիդների դերը կատարում են պլազմային թաղանթի դեպի բջջի ներս առաջացած ծալքեր (մեզոսոմները):
  • Բաժանվում են ամիտոզով:
  • Բջջաթաղանթը կազմված է 2 շերտից: Արտաքին շերտը հաստ է և ամուր, կոչվում է բջջապատ, որը ջրիմուռների մոտ կազմված է ցեյլուլոզից, իսկ բակտերիաները կազմված են ածխաջրերից: Չափսերով փոքր են:

Նախակորիզավորների կառուծվացք[խմբագրել]

Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով: Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման:

Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ: Կորիզին փոխարինում է ԴՆԹ–ի երկպարույր մոլեկուլը: ԴՆԹ–ն գտնվում է ցինրանից թաղանթով սահմանազատված չէ: Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին: Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմները, վակուոլները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը: Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև և այլն: